Իշխանության հեռանալը կարծես դարձել է ներկայիս պայմաններում երկրի անվտանգության և գոյատևման հրամայականը. Հովհաննես Հարությունյան
Օգտատեր Հովհաննես Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Ժամանակացույցը միացված է.
Երկրի վիճակն իրոք ծանր է։
Այսօր մեր երկրի խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժը հրապարակային հայտարարեց, որ պահանջում է Փաշինյանի հրաժարականը, և իշխանության 100%-անոց փոփոխություն։
Կարծում եմ այն, որ իշխանությունը ամբողջությամբ տապալել է և‘ հակահամաճարակային գործընթացը, և‘ տնտեսական կառավարումը, դա ավելի քան ակնհայտ է։ Հատկապես վերջին շրջանում, հետևելով ֆբ հարթակում մեր բազմաթիվ հայրենակիցների գրառումներին` ակնհայտ է դառնում, որ այդ կարծիքին են բազմաթիվ հայրենակիցներ։ Իշխանության հեռանալը կարծես դարձել է ներկայիս պայմաններում երկրի անվտանգության և գոյատևման հրամայականը։
Հ.Գ. Տղերք, ախր դուք էլ եք հասկանում, որ ժամանակը եկել է, ավելի մի վատացրեք ձեր վիճակը, հասկացեք, ամեն ժամն ավելի անհնարին է դարձնում ձեր հանգիստ հեռանալը։