Հռոմի Պապից ավելի կաթոլիկ լինելը անպատվաբեր է բոլորի համար․ Zham.am
Zham.am-ը գրում է․
Երբ նորընտիր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշում էր, որ «ուզում է դառնալ բոլոր արցախցիների նախագահն»` շատերը ճանաչելով նրան թերահավատորեն էին վերաբերվում նրա այս խոսքերին: Ես այդ շարքից չէի և ուզում էի հավատալ, որ նա անկեղծ էր իր խոսքերում: Երբ նա սկսեց կրկնել Փաշինյանի մտքերը` համաձայնվելով նրա հետ բոլոր հարցերում, ես սկսեցի կասկածել, որ այս մարդն ունակ է պահել քաղաքական բալանսը Արցախում:
Իսկ, երբ հայտնի դարձավ, որ Հարությունյանը արգելել է «5-րդ» ալիքի հեռարձակումը Արցախում, ես արդեն հասկացա, որ Արցախի ճակատագիրն վտանգված է: Այստեղ իհարկե խնդիրը նրա մեջ չէ, թե «5-րդ» ալիքը կհեռարձակվի Արցախում, թե ոչ: Պարզապես հայտնի դարձավ, որ այսօր Արցախի նախագահի պաշտոնում մի մարդ է, ով կարող է կատարել Փաշինյանի նույնիսկ ամենափոքր կապրիզը:
Ավելին` սովորաբար դրանից հետո նմանատիպ մարդիկ Փաշինյանին դուր գալու համար կարող են փորձեն դառնալ Հռոմի Պապից ավելի կաթոլիկ, որպեսզի դրանով փորձեն ապացուցել, որ «նախկինների» հետ ոչ մի կապ չունեն:
Նմանատիպ մարդկանց մասին վրացահայերը կոչում էին «շուռ տվածներ»: Այսինքն` մարդիկ, ովքեր հրաժարվելով իրենց ինքնությունից փորձում են մտնել մի նոր ինքնության մեջ և դրա համար պատրաստ են ամեն ինչին: Սովորաբար նման շուռ տվածները փոխելով իրենց ազգությունը Վրաստանում ավելի մոլեռանդ վրացի ազգայնական էին դառնում, քան բուն վրացական ծագում ունեցող ազգայնականները:
Նման մարդիկ տարբերվում էին Օսմանյան Կայսրության մեջի «ենիչերներից»: Քանզի վերջիններին դաստիրակում էին փոքրից և նրանք իրենց նախկին ինքնությունը չէին հիշում: Իսկ շուռ տվածները պետք է ապացուցեին, որ իրենց նախկին ինքնության հետ ոչ մի կապ չունեն: Վրաստանի օրինակով նշեմ, որ նման մարդկանց չէին հարգում ոչ տեղի հայերը, ոչ էլ էթնիկ վրացիները, քանզի մի անգամ իր ինքնությունը փոխածը կփոխի նաև մյուս անգամ:
ԽՍՀՄ-ում սրանց մասին էին, որ նշում եին,- «Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь»:
Վերջում նշենք, որ քաղաքականության մեջ Հռոմի Պապից ավելի կաթոլիք լինելու սկսբունքն վերջնարդյունքում ոչ մեկին օգուտ չի բերում ոչ քծնողին, ոչ էլ քծնողի տիրոջը:
Սա է իրականությունը: