Փաշինյանի արհեստական ռեյտինգը այլևս գոյություն չունի, փաստացի ժողովուրդը երես է թեքել նրանից. Կորյուն Գրիգորյան
«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» ՀԿ նախագահ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Փաշինյանի արհեստական ռեյտինգը այլևս գոյություն չունի, փաստացի ժողովուրդը երես է թեքել նրանից:
Կար ժամանակ, որ ամենա անտրամաբանական կոչին անգամ մարդիկ պատրաստ էին ենթարկվել, բայց այդ ժամանակներն անցան:
Այսօր քաղաքացիների մի մասը վերաբերվում է Փաշինյանին, որպես հոգեկան հիվանդի, մի մասն էլ որպես թալանչու: Ես անձամբ կարծում եմ, որ երկուսն էլ ճիշտ են:
Փաշիյանը, որպես սոց. ցանցերի մշտական բնակիչ, քաջատեղյակ է իրականությանը և դա իրեն նյարդայնացնում է:
Փաշինյանը, ինչպես թմրամոլը, ցանկանում է զգալ 100% իշխանություն ունենալու հաճույքը և պատահական չէ նրա այն արտահայտությունը, թե սպեցնազ կհանի: Հիշեցնեմ, որ հայտարարում էր թե տանկերի թրթուրների տակ կճզմի ընդդիմությանը:
Այստեղ զարմանալի ոչինչ չկա, այսպես են դառնում բռնապետ. Սեփական սխալները չընդունելով և բացի իրենից բոլորին մեղադրելով: Ասեմ նաև, որ այս ամենին շատ նպաստում է իր թերարժեքության բարդույթը իր թերուս լինելու և դասալիք լինելու առումով.
Ապրիլյան պատերազմին Մայիսին խրամատ փորողը...