Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա
Հայկական բոլոր ավիաընկերություններին արգելվել է թռչել Եվրոպա, հայտնում են Եվրահանձնաժողովից:
Ավիաընկերություններին առաջարկվել է օգտվել անձնակազմ և ինքնաթիռ վարձակալելու և միայն այդ տարբերակով թռիչքներ իրականացնելու հնարավորությունից (wet-leased)։ Ինքնաթիռներն ու օդաչուները թռիչքներ իրականացնելու հնարավորություն չեն ունենա։
Ավելի վաղ ժամանակավորապես սահմանափակվել էր 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու իրավունքը։ Նշվում էր, որ Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալությանը հորդորել էին վերանայել 2 ավիաընկերության՝ դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու սահմանափակման մասին որոշումը` հնարավորություն տալով ավիաընկերություններին տրամադրելու անվտանգության մակարդակը հավաստող լրացուցիչ ապացույցներ: