Դավթյանը հեղափոխական պաշտոնյայի դիմակով կլասիկ դավաճան է, ով գումարի կամ պաշտոնի համար պատրաստ է դավաճանել նույնիսկ ամենամերձավորին․ Նարեկ Մանթաշյան
Այլընտրանք ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Կարմիր կովը կաշին չի փոխի, կամ մեկ անգամ դավաճանածը երկրորդին էլ կդավաճանի...
Աժ-ում գլխավոր դատախազի զեկույցն էի դիտում, որը տարօրինակ լարված էր անցնում՝ չնայած այն հանգամանքին, որ Դավթյանը հեղափոխությունից հետո հարմար տեղավորվել էր իշխանության հետույքում և հլու հնազանդ կատարում էր նոր իշխանությունների քաղաքական քմահաճությունները:
Դավթյանը հեղափոխական պաշտոնյայի դիմակով կլասիկ դավաճան է, ով գումարի, կամ պաշտոնի համար պատրաստ է դավաճանել նույնիսկ ամենամերձավորին:
Հիմա այս տրամաբանությամբ, որքան էլ թերագնահատենք ներկայիս իշխանությունների մտավոր կարողությունները, ամեն դեպքում նրանք քաջ գիտակցում են, որ երկրում իշխանության փոփոխությունից հետո, Դավթյանը կրկին սկսելու է ծառայել նորերին և այս դեպքում էլ դավաճանի հենց իրենց:
Բոլոր իշխանություններին էլ դավթյաններ պետք են, բայց միայն օգտագործելու համար: