Նայելով այսպիսի դատախազներին՝ ակամայից մտաբերում ես կոճակ սեղմող այն պատգամավորներին, որոնք տեղյակ էլ չեն, թե ինչի համար են քվեարկում․ Կորյուն Գրիգորյան
«Երիտասարդ դեմոկրատների ազգային լիգա» ՀԿ նախագահ Կորյուն Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Դատախազության պատասխանը իրականում տխուր զգացողություն է առաջացնում իրենց հանդեպ: Մարդիկ փաստացի ընդունում են, որ որպես իրավաբաններ իրականում մի քանի գլուխ զիջում են փաստաբաններին: Լավ ոնց կարա գլխավոր դատախազությունը այս աստիճանի լինի: Մեղմ ասած տխուր ա, որ նման կադրերի հույսին ենք:
Այն, որ անգլերենից գլուխ չեն հանում, մի կերպ համակերպվել էինք, բայց որ հայերենն էլ ա տառասխալներով... Ցավոք անգրագիտությունից բացի կան նաև խնդիրներ ուղեղի աշխատանքի և ընկալման հետ կապված, դրա համար էլ այդքան երկար ժամանակ է պահանջվում ընթերցելու ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքը: Տպավորությունն այնպիսի է, որ դատախազները միայն ունակ են կրկնել իրենց հրամցված տեքստերը: Նայելով այսպիսի դատախազներին ակամայից մտաբերում ես կոճակ սեղմող այն պատգամավորներին, որոնք տեղյակ էլ չեն թե ինչի համար են քվեարկում: Ինչ ասեմ տխուր ա, շատ տխուր և ամոթալի մեզ համար: