Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի ռազմականացման խնդրի վերաբերյալ բանաձևին
Այս թեմայով
- Փոխհրաձգություն՝ դաղստանցիների, ադրբեջանցիների ու հայերի միջև
- ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցը փորձել է «Շերեմետևո» ական մտցնել. ՌԴ ԱԳՆ
- Ռուսաստանում բախվել են հայկական համարանիշներով Nissan-ն ու ռուսական բեռնատարը. կա 2 զոհ, 1 վիրավոր
- Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք մեքենայից կրակել են հայ զույգի վրա
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի կողմից առաջարկված Ղրիմի ռազմականացման խնդրի վերաբերյալ բանաձևը։ Բանաձևին կողմ են քվեարկել 66 երկիր, դեմ 19, 72-ն ձեռնպահ են ղել։
Ինչպես հայտնում է TASS-ը, Հայաստանը, Բելառուսը, Սիրիան, Իրանը, Կուբան, Վենեսուելան և այլ երկրներ դեմ են քվեարկել բանաձևին։ Փաստաթղթին կողմ են քվեարկել Թուրքիան և Վրաստանը, Ադրբեջանը ձեռնպահ է մնացել։
Բանաձևում ասվում է, որ ռուսական զինված ուժերի ներկայությունը Ղրիմում հակասում է Ուկրաինայի ազգային ինքնիշխանությանը, քաղաքական անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ Բանաձևում նաև Ռուսաստանը քննադատվում է Կերչի նեղուցով կամուրջի կառուցման համար։
«ՄԱԿ-ի ԱԽ-ն նաև քննադատում է ՌԴ ռազմական ներկայության մեծացումը Սև ու Ազովի ծովերում, ինչպես նաև ՌԴ կողմից դրված սահմանափակումները՝ Ազովի ծով օտարերկրյա նավերի անցման համար»,-ասվում է տեքստում։