Պարետի սահմանած նորմերը խախտելու համար 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն
ՀՀ Կառավարությունից տեղեկացնում են, որ Տեսչական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքում Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝
29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն,
29.05.2020 դրությամբ իրականացվել է 17572 ստուգում,
Բոլոր ստուգվողներին տրամադրվել է խորհրդատվություն և խախատումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։