Երևան, 07.Հուլիսի.2020, 00:00
«Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել «Մեգամոլ»-ից տարհանվել է մոտ 350 քաղաքացի ԱԻՆ-ը «Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի մասին ահազանգ է ստացել «Շատ թեժ ա լինելու». գաղտնալսել և հրապարակել են Գևորգ Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 330-ով Երկրաշարժ Հայաստանում․ էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 2-3 բալ Կոռուպցիոն բացահայտումներ Ոստիկանությունում, որոնք գաղտնի են պահվում Բերք չունենք, ապրուստի միակ միջոցը դա էր, հիմա պետք է մի կերպ գոյատևենք. գյուղացիները դժգոհում են (տեսանյութ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 580-ով Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում. Ամրամ Մակինյան

Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում․ «Հետք»

«Հետք»–ը գրում է․ «Հետք»–ը մայիսի 27-ին հրապարակել էր քաղաքաշինության կոմիտեի խորհրդական, Գերագույն խորհրդի և Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Արամ Բաբաջանյանի հետ ունեցած հարցազրույցը։ Արամ Բաբաջանյանը մեզ պատմել էր, թե ինչպես է անցել իր բուժումը, ինչպես է ընդհատվել, ինչ խնդիրներ է ունեցել կորոնավիրուսով հիվանդանալիս եւ ինչ ինքնազգացողություն ունի այժմ։

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն այսօր անդրադարձել է հարցազրույցին։ Ըստ Նիկողոսյանի՝ Բաբաջանյանի բուժումը հարթ է ընթացել, դուրս գրվելիս ախտանշաններ չի ունեցել։ Բացի դա, ըստ ԱՆ խոսնակի, Բաբաջանյանը պահանջել է, որ իրեն այցելի թոքաբանության պրոֆեսոր և իրեն ու կնոջն անհատական մոտեցում ցուցաբերեն։

Ներկայացնում ենք Արամ Բաբաջանյանի պարզաբանումը։

–Պարոն Բաբաջանյան, եթե ծանոթ եք առողջապահության նախարարի մամուլի խոսնակի հայտարարությանը, ապա խնդրում եմ պարզաբանել հայտարարության մեջ տեղ գտած պնդումները։

–Ծանոթացա նոր, կարդացի և, ցավոք սրտի, ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախարարը, պարոն Թորոսյանը չի տիրապետում իր ղեկավարած համակարգում տիրող իրավիճակին։ Ես այսպես եմ պատկերացնում, որ ամբողջ ուսումնասիրությունը սահմանափակվում է իր աշխատասենյակից տվյալ հիվանդանոցի ղեկավարի հետ ունեցած հեռախոսազրույցով։ Խնդիրն ամբողջությամբ ընկալելու համար լավ կլիներ դժգոհող կողմին էլ լսեին և փորձեին հասկանալ՝ արդյոք արդարացի են նրա դժգոհությունները։

Համառոտ անդրադառնամ իրենց գրածին։ Ասում են, որ երբ ընդունվել ենք հիվանդանոց, ախտորոշվել է երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, նշանակվել է համապատասխան բուժում։ Համապատասխան բուժման համար անհրաժեշտ են բուժման ամբողջ ընթացքի, դեղորայքի, բարձր դոզաների, ռենտգենի, արյան անալիզների պատասխանները։ Այդ ամեն ինչը սահմանված կարգով մանրամասն պետք է նշված լիներ էպիկրիզի մեջ, որը պետք է տրվեր պացիենտին դուրսգրվելուց և որի հիման վրա պոլիկլինիկայի բուժանձնակազմը շարունակեր բուժումը։ Թոքաբորբը երկար ժամանակում է բուժվում, իսկ ոչ լիարժեք բուժումը խրոնիկ բարդ խնդիրներ է առաջացնում։

Մինչև այսօր էպիկրիզի վերաբերյալ ես տեղեկություն չեմ ստացել, և իրենք էլ իրենց պատասխանում դա չեն գրում։ Թող հիմնավոր գրեն, որ սա է եղել և այլն։

Բուժման ընթացքն, ասում է, ընթացել է լավ, այսպիսի բան են գրում։ Երկրորդ անգամ երբ ռենտգեն հետազոտություն են կատարել, հետազոտությունը ցույց է տվել, որ ոչ մի դրական դինամիկա չկա, նույն երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբն է։ Ավելին, արյան բիոքիմիական անալիզները վատացել են, լյարդի բիլիռուբինն ու մյուս ցուցանիշները վատացել են, նորմայից բարձրացել են։ Այսինքն, մեկ շաբաթ անց ավելի վատ պատկեր է եղել թե՛ թոքաբորբի առումով, թե՛ մյուս խնդիրների, որոնք առաջացել են։ Դրանից երեք օր հետո մեզ դուրս են գրել հիվանդանոցից։ Դուրս գրելուց ոչ մի հետազոտություն չեն անում՝ ո'չ արյան, ո'չ ռենտգեն, ո'չ թեստավորում։ Այդ ինչպե՞ս որոշեցին, որ առողջական վիճակն այդքան լավ է, որ դուրս են գրում և ուղարկում տուն։ Իմիջիայլոց, դուրս գրման օրվա մի մասը ջերմություն ունեի։

Ռուզաննա Գրիգորյանը՝ մեր թոքաբանը, որը միակ բժիշկն էր, որ մեզ հետ շփվում էր և բուժումներն էր նշանակում, այդ երիտասարդ աղջիկը, որի մասին հարցազրույցում ասել եմ, ասաց՝ անպայման պետք է շարունակեք բուժումները, քանի որ ձեզ մոտ լուրջ վիճակ է։ 3-4 օրվա սիստեմաներ և 5-6 դեղ նշանակեց, որ պետք է ընդունեինք տանը։ Բայց տանն ո՞վ պետք է աներ, հայտնի չի։ Մեզ ասացին՝ պոլիկլինիկայից կգան, կանեն, պոլիկլինիկայից էլ ասացին, որ մենք ցուցում չունենք, տեղյակ չենք և այլն։ Արդեն 4–րդ օրն է, ինչ տանն ենք, սակայն պոլիկլինիկայից մինչ օրս մեզ բժիշկ չի այցելել, նշանակումներ չի արել, անալիզներ չի վերցրել, չեն թեստավորել։ Նախարարի խոսնակը, ի զարմանս ինձ, պոլիկլինիկաներին չի անդրադարձել։

Հաջորդ հարցս պարոն նախարարին, ոչ թե մամուլի խոսնակին, որովհետև անտեղյակ մարդն անտեղյակ բաներ է խոսում, չեմ ուզում իր հետ բանավեճի մեջ մտնել։ Գրել են, որ ես հատուկ պայմաններ եմ պահանջել, թոքաբան պրոֆեսոր եմ պահանջել կամ հատուկ պայմաններ իմ եւ կնոջս համար։ Ես խնդրում եմ, որ պարոն նախարարը գրի անուն–ազգանունն այն մարդու, ումից ես պահանջել եմ այդպիսի բան։ Ո՞ւմ եմ ես ասել, որ պրոֆեսոր բերեք, ես չեմ վստահում մեր թոքաբանին։ Անունով, ազգանունով ասեք (10 օրվա ընթացքում տաք ջուր չի եղել, և հիգիենայի հարցերը սառը ջրով ենք հոգացել)։

Պարոն նախարար, խնդրում եմ ներկայացրեք իմ էպիկրիզը, 10 օրվա ընթացքում ստացածս բուժումների մասին մանրամասն տեղեկություններ, հատ-հատ, բոլոր դեղերի անունները, չափաբաժինները, արյան անալիզի, խորխի և ռենտգենի պատասխանները։ Կներկայացնեն, դրանից հետո կխոսենք։

Ես և կինս 4 օր է՝ տանն ենք, չունենք պատասխան՝ վարակակիր ենք, թե՞ չէ, թոքաբորբ ունենք, թե՞ չէ, կարո՞ղ եմ տանից դուրս գալ և գնալ անալիզներ հանձնելու, թե՞ չէ։ Անորոշության մեջ, մեր տանը, ոնց որ մեր ջրի մեջ տապակվում ենք։ Երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբը լուրջ հիվանդություն է, և դա 10 օրում չի բուժվում։ Այդ հիվանդության համար պետք է բժիշկ լինի, որը կգա, կլսի թոքերը, բուժում կնշանակի, ընթացքը հսկողության տակ կպահի։ Եվ մինչև այսօր չունեմ խորխի հետազոտության պատասխանը, որ տեսնեմ՝ այդքան հակաբորբոքայիններ որ տվել են, համապատասխանու՞մ են այդ ինֆեկցիային, որը մեր թոքերի մեջ կա։ Եթե չէ, ուրեմն ես կդիմեմ դատախազություն, իրենց միջոցով կպահանջեմ, որ այդ փաստաթղթերն ինձ ներկայացնեն։

Նույնիսկ չեն էլ փորձում կապ հաստատել պացիենտի հետ։ Մի հատ զանգեք, խոսեք այդ մարդու հետ, այդ հիվանդի հետ։ Ա'յ տիկին, որ հայտարարություն ես անում, մի հատ զանգի հարցրու՝ ինչի՞ց եք բողոքում, մի հատ հասկացիր՝ այդ մարդն ուղղակի ուզում է բողոքի, թե՞ ուզում է թերությունները վեր հանի, որ դուք ձեր աշխատանքը շտկեք։ Ես այստեղ մի բան եմ տեսնում, որ չեն ուզում խորանալ խնդրի մեջ։ Ես չէի էլ ցանկանա այսպես շարունակվեր բանավեճը, իրենք ներքաշում են ինձ դրա մեջ։ Ես կարծում էի, որ կփորձեին հասկանալ դժգոհության պատճառները, մի հատ էլ ինձ հետ կխոսեին։ Եթե բացթողումներ կային, հասկանային՝ իրոք կա՞ն բացթողումներ, ու դրանք փորձեին շտկել։

Դրա փոխարեն ման են գալիս, փնտրում են՝ թե էս մարդն ով է, որ այսպիսի բան է ասել, մի հատ իր վրա կոմպրոմատ հավաքենք, իրեն վարկաբեկենք, որ իր ասածները լուրջ չընդունեն մարդիկ։ Ամենայն հարգանքով վերաբերվելով մեզ սպասարկած թոքաբանին և այն երիտասարդ քույրերին, որոնք անմիջական շփման մեջ էին հիվանդներիս հետ, ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առողջապահության ոլորտում, իմ կարծիքով, վարչական կառավարումը չի գտնվում օրվա պահանջների բարձրության վրա։

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը բախվել է բետոնե էլեկտրասյանը, տապալել այն ու պոկել բարձրավոլտ էլեկտրալարերը. Shamshyan.com Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ ԱԻՆ ջրափրկարարները դադարեցրել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները Անգլերենից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 7,5 %-ը. ռուսերենից՝ 14,8 %-ը Կոտայքի մարզում 80-ամյա վարորդը 06-ով բախվել է բեռնատար ГАЗель-ին. տուժողը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանի սիրտը նոր Սահմանադրություն ուզում. 7or.am Հասկանո՞ւմ եք, չէ՞,թե ինչ խառն են «վերեւներում». Արման Աբովյանը՝ դիմակ չկրելու համար տուգանքների բարձրացման մասին «Հայ եկեղեցու պատմություն» առարկան հանելու դեպքում շատ արժեքներ ենք կորցնելու․ ուսուցիչները մտահոգ են Սահմանադրագետ Վահագն Հովակիմյանը Եվրոպական կոնվենցիայում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել ԱԺ, որով դադարեցվելու են Եվրոպական դատարանի դատավորների լիազորությունները. Ալեքսանդր Կոչուբաև ԱԱՏՄ-ն կասեցումներ է իրականացրել սոցապահովման ծառայության տարածքային բաժիններում և Ազգային արխիվում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերի չվերթների ցանկը Ոստիկանության Վաղարշապատի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ մարիխուանա է հայտնաբերել 20. 000 դրամ՝ դրսում, 50.000 դրամ՝ ներսում դիմակ չկրելու համար. «Իմ քայլն» առաջարկում է բարձրացնել տուգանքները Ամենայն հավանականությամբ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի Կեղծ է եղել նաև «Դալմա Գարդեն Մոլ»-ում ռումբի տեղադրման մասին ահազանգը Լուկաշենկոն Նազարբաեւին Մինսկ է հրավիրել՝ մասնակցելու ԵԱՏՄ գագաթնաժողովին Լուվրը չորս ամսվա կարանտինից հետո բացվել է այցելուների համար Կառավարությանն այսօր վերջնաժամկետ է ներկայացվել. ՄԻԵԴ-ը դատավորների հարցով հարցաշար է ուղարկել. Armlur.am Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ. ԱԱԾ հայտարարություն Հուլիսի 6-ին մեկ անձ խախտել է մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները Նոր բացահայտում․ Փաշինյանի պապը ԽՍՀՄ-ում իրականում դավաճան է համարվել․ ինչ է թաքցնում վարչապետը. Politik.am Հիշո՞ւմ եք՝ մի խմբակ կար ագրեսիվ և աղմկոտ, որ «հանուն գիտության» բանակ զորակոչվելու դեմ էր պայքարում. Կարեն Վրթանեսյան Ինչի՞ համար է պետք Փաշինյանին հսկել «Ձկան խանութի» մոտի գետնանցումը. Hraparak.am ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Սորոսի կասիր, իմքայլական Սոս Ավետիսյանը որոշել է իմքայլական թրենդից հետ չմնալ ու Ծառուկյանի հասցեին գնահատականներ հնչեցնել․ Վ․ Էնֆիաջյանը՝ Ս․ Ավետիսյանին Եթե ձեր շենքում չկա աղբատար, իսկ կոնտեյները ձեր շենքից կամ տնից 100 մետր տարածությունից ավելի հեռու է տեղադրված, կարող եք հանգիստ չվճարել աղբահանության դիմաց․ փաստաբան Դավիթ Տոնոյանի հրամանով Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի 2 աշխատակից պարգևատրվել են «Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել Հուլիսի 7–ի նիստը չի՞ կայանա. տևական ժամանակ է՝ ՍԴ նիստերին քվորում չի ապահովվում Իտալիայում կորոնավիրուսի երկու տարբեր շտամ են գտել Կառավարությանն այսօր վերջնաժամկետ է ներկայացվել. ՄԻԵԴ-ը դատավորների հարցով հարցաշար է ուղարկել․ Armlur.am Բենզինի գները սկսել են աճել. Վահե Դավթյան Ոստիկանության ստուգումների արդյունքներով 1 օրում հայտնաբերվել է օրինախախտման 2806 դեպք (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգը հայտնի չէ «Մեգամոլ»-ից տարհանվել է մոտ 350 քաղաքացի Բարեկամները խուսափել են հեռախոսով խոսել COVID-19-ով վարակվածի հետ. հոգեբան ԱԻՆ-ը «Մեգամոլ Արմենիա»-ում ռումբերի մասին ահազանգ է ստացել Սիրելի՛ «հպարտ» վարորդներ, դուք գիտե՞ք, որ ձեր սրտի վարչապետը հերթական տուգանքն է մատուցելու ձեզ` 300.000՝ առանց կատալիզատորի մեքենա վարելու համար․ Հ․ Խաչատրյան ԿԲ-ի մոտ ակցիայի 5 մասնակից բերման է ենթարկվել Համաձայն ե՞ք, որ Հայաստանում ընդունվեն օրենքներ, որոնք երաշխավորում են նույնասեռականների կամ սեռական փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հատուկ իրավունքները․ Աբովյան Թաջ Մահալի վերաբացումը չեղարկվել է` պայմանավորված դեպքերի աճով Կորոնավիրուսային ինֆեկցիան կարող է թափանցել ցանկացած օրգան և հյուսվածք. վարակաբան «Շատ թեժ ա լինելու». գաղտնալսել և հրապարակել են Գևորգ Պետրոսյանի հեռախոսային մասնավոր խոսակցությունը Ես՝ որպես դպրոցահասակ երեխայի ծնող, հայտարարում եմ, որ իմ երեխան՝ անկախ ձեր սրբապիղծ արժեհամակարգից, չի մասնակցելու սեռական զիբիլի մասին դասերին․ Ն․ Մանթաշյան Եթե մեր քաղաքական դիսկուրսը անցյալից ու ներկայից չտեղափոխվի դեպի ապագան, ապա տակը կմնա միայն մեկ հարց`իշխանության հարցը. Սպարտակ Սեյրանյան Երեւանում Opel-ը մխրճվել է գյուղմթերքի խանութի մեջ (լուսանկարներ)․ Shamshyan.com Նորքի տուն-ինտերնատում նոր կորոնավիրուսով վարակված բոլոր տարեցներն առողջացել են Գյումրիի 20-ամյա բնակիչը բռունցքով հարվածել է ոստիկանի դեմքին. քրգործ է հարուցվել Գիտնականների միջազգային խումբն ԱՀԿ-ին առաջարկել Է ճանաչել օդով կորոնավիրոսի փոխանցումը Մաշա Մնջոյանը «Ավստրալիայի ձայնը» նախագծում կատարել է Հյուսթոնի գործերից մեկը և անցել հաջորդ փուլ (տեսանյութ) Ռոմանտիկ լուսանկարներ՝ առանց դիմակի. Hraparak.am ԱԱՏՄ-ն անվտանգության նորմերի դիտարկում է իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանում (լուսանկարներ) Ինչ տարիքի են եղել նախօրեին կորոնավիրուսից մահացած պացիենտները Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 330-ով Բագրատունյաց փողոցից 20-ամյա աղջկա են բերման ենթարկել Մեր սուրբ եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն պետք է դիտարկել թշնամություն մեր ժողովրդի ու պետականության դեմ․ Մենուա Հարությունյան Արմեն Ամիրյանը դիմել է Դատախազություն Այսօր Նիկոլի ռեժիմը «պատերազմ» է հայտարարել ազգային ու ավանդական արժեքներին․ Էդուարդ Շարմազանով Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Հրշեջները այսօր առավոտյան մարել են Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը. այրվել է 70 հա տարածք Ջրափրկարարները նկատել են ջրահեղձվող 31-ամյա քաղաքացուն եւ դուրս բերել ջրից Երկրաշարժ Հայաստանում․ էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 2-3 բալ «Բարսելոնա»-ն հաղթեց «Վիլիառեալ»-ին «Լիֆտում մեկին մի հատ պիտանի չափալախ եմ նվիրել». Գեւորգ Պետրոսյան Տեղի է ունենում ընդունելության ամենամեծ քննությունը Դվին հնավայրի վերականգնման համար նոր մրցույթ կհայտարարվի. առաջին փուլով ներդրումը 145 միլիոն դրամ է (լուսանկարներ) Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. բախվել են Opel-ն ու 06-ը (լուսանկարներ)․ Shamshyan.com ՀՀ գյուղերից մի քանիսում կլինեն պլանայաին ջրանջատումներ Արտարժույթների փոխարժեքներն այսօր ՀՀ մարզերից մեկում և Երևանում մի քանի ժամով լույս չի լինելու 2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ ՀՀ ոստիկանության շտաբի պետը ավարտել է ծառայությունը ոստիկանությունում ԱԱԾ-ից աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել բարձրաստիճան պաշտոնյաներ. Ռուբեն Հակոբյան Իրանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով պացիենտների շրջանում ռեկորդային թվով մահվան դեպքեր Վերադարձ ակտիվ սպորտային կյանքին. Ռոբերտ Քոչարյան Վենետիկի հանձնաժողովի կարծիքը քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների տեղիք է տալիս. Ռոբերտ Հայրապետյան Սահմանադրական փոփոխությամբ փորձ է արվում ՍԴ-ն դարձնել կցորդ և հպատակ ներկայիս իշխանությանը. Գրիգոր Մուրադյան Վաղը տեղի կունենա ամենամեծ քննությունը․ մաթեմատիկա առարկայից հայտագրվել է շուրջ 5 400 դիմորդ ՃՏՊ Ապարան-Վարդենիս ավտոճանապարհին․ կա տուժած Հրդեհ Նուբարաշեն վարչական շրջանում. այրվել է մոտ 200 խմ տոլ