Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 17.Մայիսի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Զանգ էլ կա, զանգ էլ

Այն, որ Հայաստանում արդարադատությունը երբեք չի եղել ամենաազատ իշխանությունը, փաստ է։ Բազում են այն դեպքերը, երբ անարդարացի որոշումներ են կայացվել՝ ինչ-որ մեկի կամ անձանց շահերը սպասարկելու համար։ Իրավիճակը եռման աստիճանին է հասել «նոր Հայաստանում», քանի որ արդարադատությունը դարձել է գործիք՝ հակապետական, նույնիսկ ազգային դավաճանության «նախագծերի» իրականացման համար։

Այո՛, խոսքը հենց «նախագծի» մասին է։ Ապրիլին մեկնարկած «քայլ արա»-ն ոչ այլ ինչ է, քան նախագիծ, որը երկար պլանավորվել ու իրականացվել է։ Ներկայիս իշխանությունների թեթև ձեռքով, իսկ ավելի ճիշտ՝ բարձրախոսում ձայնալարերի հզորությունը ցուցադրելով իշխանությունը «ստանձնած» ժողովուրդը նույնպես ակտիվորեն քննարկում է ու փորձում է հասկանալ, թե «ո՞ւմ պրոյեկտն» էր Նիկոլը։ Սա հասկանալու համար դեռ շատ քննարկումներ կլինեն։ Բայց պարզ է, որ ինչպես միշտ Երկիր մոլորակի վրայի այս մի փոքրիկ կետն աշխարհաքաղաքական բազում շահերի բախման կետ է։ Վերադառնալով նախագծին՝ պետք է ասել, որ Փաշինյանի կառավարությունն իր առաջին իսկ քայլերից սկսած ցուցադրել է, թե առաջին հերթին ում հետաքրքրություններն է բավարարում։

Ցանկացած բան, միայն թե ազգային չլինի

Դեռ չձևավորված՝ «նոր Հայաստանի» կառավարությունը սկսեց պայքարել ամեն ինչի դեմ, ինչը գոնե մի փոքր ազգային հիմք ուներ։ Կառավարության անդամները սարսափում էին ցանկացած բանից ազգայինի հիմքով այնպես, ինչպես զոմբիները՝ արծաթե խաչերից։

Այսպես սկսվեց «Այբ» կրթական հիմնադրամի դեմ արշավը, «Ազգ-բանակ» նախագծի դեմ կռիվը, Հայ առաքելական եկեղեցու դեմ շարժումը, ավանդական կազմով ընտանիքի բարոյազրկման քարոզը, Արցախի և արցախցու դեմ «ոխերիմ» մարտերը և այլն։ Ու եթե «Այբ»-ի պարագայում հակառակ կողմի հակազդեցության արդյուքնում կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի, ստիպված եղան նահանջել, մնացած բոլոր ուղղություններով պայքարը շարունակվում է։ Հետաքրքրական է այն, որ նախնական փուլում որոշ ուղղություններով պարտիզանական կռիվ էր գնում, այսօր երկու ճակատով է պայքար ընթանում՝ պրոպագանդա և հստակ հարձակում։ Հակաազգայինի գագաթնակետն, իհարկե, բանակի բարոյազրկումն է։

Բաժանիր, որ տիրես

Հայ հասարակության համար մշտապես հենասյուն հանդիսացած բանակը, որը բացի անվտանգության երաշխավորը լինելուց, նաև մեր հասարակության ամրության պատասխանատուն է, արդեն յոթ ամիս հետևողականորեն գրոհի է ենթարկվում՝ ամենատարբեր պատճառաբանություններով՝ «մայկա-տռուսիկ» չի տրվում (իսկ հիմա տրվո՞ւմ է), գեներալները վատն են՝ դիսցիպլինա են պահանջում (իսկ բանակն ինչպե՞ս պետք է զինվոր ձևավորի, հո սանատորիա չեն եկել), զինվորներն ազատ կապ պիտի ունենան (իսկ որևէ մեկը մտածո՞ւմ է գաղտնալսումների ու դրանցից առաջացած վտանգների մասին, ի դեպ, հենց սեփական զավակների անվտանգության մասին է խոսքը)։ Բանակի գեներալներին հանրային կերպով նվաստացնելուց հետո (ինչը մի շարք հետևանքների է հանգեցնելու, որոնց պտուղները մենք դեռ կճաշակենք, մասնավորապես, զինվորները կարող են հրամանատարությանը չենթարկվել՝ նրանց նկատմամբ հարգանք չունենալով) ժամանակն է ազատվել հիմնական «պրոբլեմից»։ Այսօր արդեն ամենաակտիվ պայքարն ուղղված է հայաստանցի-արցախցի հարթությունում։ Սա իհարկե նոր երևույթ չէ, սակայն այսչափ սրումն ակնհայտ կանխամտածվածության մասին է ստիպում մտածել։

Արցախը՝ կռվախնձոր

Դեռ 1988-ից արցախյան գոյամարտը մեր՝ կողք կողքի զարգացող երկու փոքրիկ պետությունները դարձրել են գերտերությունների հատուկ հետաքրքրության առարկա։ Ու եթե այստեղ ժամանակին Մետաքսի ճանապարհներն էին հատվում, ապա այսօր՝ բազում բացահայտ ու թաքնված շահեր։ Տարիներ ի վեր Արցախի հարցը լուծելու ուղիներ են փնտրել ինչպես Արևմուտքն ու Ռուսաստանը՝ ամենատարբեր փաստաթղթերի ու հանձնաժողովների ձևաչափերով, այնպես էլ Ադրբեջանը։ Եվ որքան պատմությունն ու կյանքը հեռացնում են իրականությունը պայքարի մեկնարկից (Արցախում 30 տարի առաջ ծնվածներն իրենք արդեն երեխաներ ունեն), այնքան ավելի ագրեսիվ ու ռազմատենչ է դառնում Ալիևների կլանը։ Կախված նրանից, թե երբ ում հետ հարաբերություններ է պետք լավացնել, այնպես էլ շարժվում է Իլհամ Հեյդարովիչը՝ պարբերաբար ներքաշելով նաև ավագ եղբորը՝ Թուրքիային։ Ու որքան էլ հայտարարությունները վերածվել են գործի, Արցախն ու Հայաստանը կանգուն են, իսկ տարբեր խմբերի բաժանված հայ հասարակությունն առաջին իսկ վտանգի դեպքում միավորվում է ու հակահարված տալիս։ Թերևս, թրքական եղբայրությունը վերջնականապես ձեռք քաշեր հայերին ծնկի բերելու իր մշտնջենական նախագծից։ Բայց կարծես աշխարհաքաղաքական մեծ խաղում ռևանշի հնարավորություն է նշմարվում։

Հանձնել՝ ցանկացած գնով

Թույլ ընտանիք, ծառայել չցանկացող զինվոր, ադրբեջանցիների հետ եղբայրության քարոզ, որը պարբերաբար «գովազդային դադար» է ունենում «տանք, պրծնենք, մենք էլ հանգիստ ապրենք» լոզունգով, կենցաղային հարցերի տակ օրեցօր ուժգնացող ճկվածությամբ հասարակություն, մեկը մյուսի հետևից չափալախներ միջազգային հանրությունից (Լուկաշենկոն ընդամենը ամփոփում է Եվրոպայի, Ամերիկայի ու Ռուսաստանի հետ ձևավորված տխրահռչակ հարաբերությունները)․․․ մնում է միայն վերացնել հակազդեցության հավանական ցանկացած կենտրոն, ու ինչպես ռուսները կասեին․ «клиент готов»: Իսկ եթե այդ կենտրոնների հանդեպ կա նաև «личная неприязнь», առավել ևս՝ մեծ հետաքրքրություն նրանց ճանապարհից հեռացնելու մասով։

Իսկ կենտրոնները ովքեր են, պարզ է դառնում մեր երկրի վերջին ամիսների թերևս ամենաշառաչուն խայտառակություն գաղտնալսումներից։ Ուղղակիորեն վերացնել չեն կարող, տղերքը արյունից վախենում են, իսկ այ փակել պատրաստ եմ մեծ սիրով։

«Զանգովի» արդարադատությունը, բացի այն, որ պետականության հիմքերն է սասանում բոլոր պետություններում, Հայաստանի իրադրությունում վտանգներ ու վնասներ է հասցնում պետությանը յուրքանչյուր վայրկյան։ Արցախյան հակամարտության հարցում որևէ մակարդակի ազդեցություն ունեցող յուրաքանչյուրին «փակելով»՝ մենք հայրենիք կորցնելու իրական վտանգի առաջ ենք կանգնել։ Ու սա ասում եմ ոչ թե պաթոսով, այլ վերջին ամիսների ցաքուցրիվ գործողությունների փազլը հավաքելով։ Ամենատարբեր պատճառաբանություններով՝ գրեթե 100% դեպքերում «սարքովի» գործերով արցախյան հարցի կարգավորումն իրականություն դարձնող յուրքանչյուրին իզոլացնելու այսքան դեպքերը բերում-հանգեցնում են մի մտքի․ իսկ ի՞նչ, եթե «նոր Հայաստանը» այսօր ղեկավարում են մարդիկ՝ կոնկրետ հանձնարարականով (տալ Արցախը՝ հետևանքները թողնում եմ ձեզ) ու կոնկրետ հանձնարարողից։ Ու քանի որ մեր երկրում բոլոր «զանգ կախողները»՝ կարդա՛՝ գործ անողները, փակված են, ու մենք մնացել ենք «ճառ ասողների» հույսին՝ կարդա՛՝ վա՜յ էն ճառին, մնում է զենքերը յուղել ու պատրաստվել մարտին։

Նարե Վահանյան

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան