Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Երևան քաղաքի դատախազություն. Ալեքսանդր Կոչուբաև
«Կոնտրա լեգեմ» փաստաբանական բյուրոյի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Այսօր հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել Երևան քաղաքի դատախազություն
Դալմայի այգիներում ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գարեգին Նուշիկյանը կառուցում էր Երևան պարկը /Դիսնեյ լենդ/։ Գ․ Նուշիկյանին տրամադրված շինթույլտվությունը վիճարկվել է, որը դատարանը ընդունել է վարույթ։ Վարույթ ընդունելը իրավունքի ուժով կասեցնում է վարչական ակտի գործողությունը, սակայն Գ․ Նուշիկյանը, տեղեկացված լինելով դատական ակտի մասին, դիտավորությամբ չի կատարում դատական ակտի պահանջները և արդեն 15 օր է շարունակում է աշխատանքները։ Մասնավոր նկարահանումների միջոցով իրականացվող աշխատանքները ամրագրված են և փոխանցվել են դատախազությանը։ Միաժամանակ հաղորդմամբ դրել ենք Երևանի քաղաքապետարանի իրավասու աշխատակիցների քրեական պատասխանատվության հարցը, քանի որ վերջիններս անգործություն են ցուցաբերել և չեն կասեցրել շինարարական աշխատանքները։
Օրինականությունը այլընտրանք չունի, օրենքի առջև հավասար են բոլորը, օրենքի առջև ավելի հավասար մարդիկ չեն լինելու։