Երևան, 11.Հուլիսի.2020, 00:00
ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային գնահատականը՝ իշխանությունների գործողությունների մասին 489 նոր դեպք մեկ օրում. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 31392-ի Մեր երկիրն ու ժողովուրդն ավելի բարդ ու ճակատագրական իրավիճակներ է հաղթահարել․ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը աջակիցների հետ (տեսանյութ) Մահացել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանը Zoom տեսակապի միջոցով հանդիպել է աջակիցների հետ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 30 000-ը. կա 535 մահ ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը. մանդատը չեն վերցնի Ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել. պարետի նոր որոշումը Հաստատվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, մահացել է 18 մարդ

Բուհական համակարգի դիրիժորը. քաղցր խոստումներ և դառը իրականություն

Ի՞նչ ունեինք բարձրագույն կրթության և գիտության ոլորտում, մասնավորապես, բուհական համակարգում 2 տարի առաջ ու ի՞նչ ունենք այժմ:  

Սկսենք Կառավարության ծրագրերից: Կառավարության 2018 թվականի ծրագրի 5.4 կետրում, որն ամբողջությամբ նվիրված է կրթությանն ու գիտությանը, նշված է.

«Բարձրացնել գիտության նպատակային ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի պահանջներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին։

-Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար...»:

Կառավարության 2019 թվականի ծրագրում ամրագրված է.

«-բարձրագույն կրթության ֆինանսավորման աստիճանական ավելացմանը, ֆինանսավորման ծավալների ընդլայնմանը՝ զուգընթաց վերանայելով ուսումնական հաստատություններին տրամադրվող ֆինանսական միջոցների սկզբունքները, ֆինանսական աջակցության հասցեականությունը, նպատակայնությունը, ուսումնական հաստատության գործունեության արդյունավետության ցուցանիշները:

-բարձրացնել գիտության ֆինանսավորման արդյունավետությունը, տրամադրվող միջոցներն ուղղել երկրի տնտեսության կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղություններին.

-Հայաստանում ապրելու և ստեղծագործելու ժամանակակից պայմաններ ստեղծել երիտասարդ գիտնականների համար...»:

Կառավարության երկու տարվա ծրագրերում էլ հստակորեն նշված է գիտությանն ու կրթությանը տրամադրվող ֆինանսական միջոցներն ավելացնելու հարցը: Սակայն գիտությունը ֆինանսավորելու փոխարեն ներկայիս իշխանության օրոք իր գործունեությունը դադարեցրեց Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրը՝ ԵԳԱԾ-ը:

Տարիներ շարունակ այս ծրագրի շրջանականերում տրվող ֆինանսական աջակցության շնորհիվ երիտասարդ գիտնականներին տրամադրվել են համապատասխան սարքավորումներ հետազոտություններ կատարելու համար, վերջիններս կարողացել են գործողումների գնալ, մասնակցել միջազգային գիտաժողովներին, արտերկրում ներկայացնել իրենց ուսումնասիրությունները և այլն: Տարեկան գրեթե 200 գիտնական շահառու ունեցող ծրագիրն իր գործունեությունը դադարեցրեց 2019-ի ամռանը, իսկ նույն տարվա նոյեմբերին Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով գիտության ֆինանսավորման մասին, հայտարարեց.

«Ֆինանսավորելու համար պետք է հասկանանք՝ գիտությունն ինչ է տալու դրա դիմաց երկրին, պետությանը, ժողովրդին: Գիտության ոլորտում հիմա շատ կան մարդիկ, որ առավոտը գնում են գործի, սուրճ են խմում, գալիս են տուն, ու աշխատանքը, արդյունքը չեն երևում»:

Վարչապետի հայտարարությունը վրդովմունք առաջացրեց գիտնականների շրջանում, որոնք անգամ սոցցանցերում նախաձեռնություն սկսեցին՝ ներկայացնելով իրենց կատարած գիտական հետազոտություններն ու ուսումնասիրությունները՝ կից գրելով «սուրճ_եմ_խմում» հեշթեգը:

Գիտության ֆինանսավորման ավելացման փոխարեն 2019թ.-ի փետրվարին հայտնի դարձավ, որ ԵՊՀ շուրջ 450 աշխատակից աշխատանքից ազատման ծանուցում է ստացել, նման ծանուցումներ ուղարկվել էին նաև այլ բուհերի աշխատակիցների՝ Ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Մանկավարժական և Ագրարային համալսարանների։

Երիտասարդ գիտնականները սկսեցին դժգոհել, որ Հայաստանում գիտությունը անտեսված է,  hեղափոխությունը շրջանցել է գիտությունը, արտերկրում նման վերաբերմունք չի ցուցաբերվում գիտության ու գինականների հանդեպ, ընդհակառակը, դրսում գիտակցում են, որ գիտությունը հզոր պետության հիմքերից մեկն է: Ստացվում է, որ նոր կառավարության երկու տարվա ծրագրերում գիտությանն ու կրթությանը վերաբերող կետերը չեն կատարվել՝  գիտության ֆինանսավորումն ավելանալու փոխարեն կրճատվել է, երիտասարդ գիտնականների համար էլ Հայաստանում ապրելու և ստեղծագործելու պայմաններ չեն ստեղծվել:

Նախարարությունն ի սկզբանե որդեգրել էր բուհական համակարգում լուրջ փոփոխություններ կատարելու սկզբունքը, ընդհուպ օպտիմալացում, բուհերի միավորում և այլն: Այս կապակցությամբ այդ ժամանակվա Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում (24.10.2018թ.) նշեց. «Անխուսափելի է բուհերի վերամիավորումը, եթե այս ճանապարհով չգնանք, ապա պետությունը տարբեր ուղղություններով ծախսելու է ավել ֆինանսական միջոցներ, ինչը բավականին անարդյունավետ է լինելու և զարգացում չենք ունենալու»:  Հիշում ենք, որ կառավարության ծրագրում նշված էր, որ պետությունը պետք է ավելացնի կրթական համակարգի ֆինանսավորումը, իսկ նախարար Հարությունյանն իր այս ելույթով հակառակն է նշում՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է բուհերը միավորել  և, ըստ էության, ֆինանսավորման հարցում խնայողություններ կատարել հենց օպտիմալացման շնորհիվ: Փաստ է, որ ՀՀ կրթական համակարգը այնքան էլ փայլուն վիճակում չէ, սակայն բուհերի միավորումը հարցի լավագույն լուծումը չէր, քանի որ արդյունքում բազմաթիվ աշխատատեղեր էին կրճատվելու, դիմորդները լայն ընտրության հնարավորությունից զրկվելու էին և այլն: 2018 թվականի նոյեմբերի 5-ին ԱԺ-ում  2019թ.-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Արայիկ Հարությունյանը նշեց, որ չի կարծում, թե ոլորտային որոշումները կոմֆորտային լինեն, «բայց պետք է առավելագույնն անենք, որ ոլորտում օպտիմալացում լինի և արդյունավետությունը բարձրանա»: Այո՛, նախարարությունն ամեն ինչ արեց, որպեսզի ոլորտում օպտիմալացում լինի՝ դրա վառ ապացույցներից է ԵՊՀ 450 աշխատակցի աշխատանքից հեռացման ծանուցում ուղարկելը:

Օպտիմալացումը կարծես չի ցանկանում շրջանցել Գիտությունների ազգային ակադեմիան. այն լուծարելու հարց է քննարկվում: ԳԱԱ-ն չնչին ֆինանսավորմամբ լուրջ գիտական գործունեություն է ծավալում, աշխատում է բավական արդյունավետ՝ տարվա ընթացքում հրապարակելով մի քանի հարյուր աշխատություն, որոնք ճանաչողական, քարոզչական լուրջ նշանակություն ունեն: Ակադեմիան, այո՛, բարեփոխումների կարիք ունի, բայց այդ բարեփոխումները չեն ենթադրում լուծարում: Ակադեմիան այն եզակի կառույցներից է, որի ծավալած գործունեության շնորհիվ մեր երկրի վարկանիշը մշտապես բարձրանում է համաշխարհային գիտակակրթական կառույցների շարքում:  Վերադառնալով 2018թ.-ի կառավարության ծրագրին, կարդում ենք՝

«Հայաստանի գիտության ոլորտը պետք է լինի միջազգայնորեն մրցունակ, միջազգային գիտական նվաճումների միտված»:

Մի՞թե միջազգային հարթակներում մրցունակ գիտություն ունենալու համար լուծարում են Գիտությունների ակադեմիան, որը գիտական նվաճումների, հետազոտությունների ու ուսումնասիրությունների գլխավոր հանգրվաններից է ողջ հանրապետությունում:  

Վերջին երկու տարիների ամենաբուռն թեմաներից մեկը թերևս ԵՊՀ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներ էին: Հեղափոխությունից հետո օրակարգային դարձավ կարևոր կառույցները յուրայիններով հարստացնելու, հներից ազատվելու հարցը. բացառություն չէր նաև մայր բուհը. սկսեց քննարկվել համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի հարցը: ՀՀԿ-ական պրոֆեսորի հեռանալու պահանջ բարձրացրին մի խումբ ուսանողներ, որոնց շարքում առաջամարտիկ էին «Ռեստարտ» նախաձեռնության անդամները, որոնք հեղափոխության ակտիվիստներից էին: Հիշենք միայն մի դրվագ. 2018-ին մայիսի վերջին ուսանողները շրջափակեցին ռեկտորի աշխատասենյակը, Սիմոնյանը, ով առողջական լուրջ խնդիրներ ուներ, մի քանի ժամ փակված էր մնացել իր աշխատասենյակում, ապա հեռացել համալսարանից, ուսանողներն էլ նստացույց էին սկսել։ Երեկոյան Սիմոնյանին տեղափոխել էին հիվանդանոց՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով:

Սիմոնյանի հրաժարականի պահանջով միայն ուսանողները չէ, որ հանդես էին գալիս: Վարչապետ Փաշինյանը կառավարության նիստերից մեկի ժամանակ նշեց, որ պետք է հեռանան այն ռեկտորները, որոնք ուսանողի առաջ դուռ են փակել: Խոսքն, իհարկե, Արամ Սիմոնյանի մասին էր, քանի որ հեղափոխության օրերին համալսարանի դռները փակ էին՝ դասապրոցեսը չխոչըդոտելու համար: Այս գործընթացից անմասն չէր նաև նախարար Հարությունյանը, ով անկաշկանդ խոսում էր Սիմոնյանի հեռանալու անհրաժեշտության մասին. «Այո՛, տեսնում եմ, նաև որպես ԵՊՀ դասախոս ու ԵՊՀ-ական: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և, առհասարակ, բարձրագույն կրթության ոլորտում» (21.02.2019): Արամ Սիմոնյանն էլ տեղի ունեցողը այսպես էր պատճառաբանում՝ ինքը քաղաքական հալածանքի է ենթարկվում, քանի որ ՀՀԿ-ի անդամ է: Ի վերջո Սիմոնյանը հեռացավ, նախարարն էլ մեկնաբանեց կատարվածը՝ ասելով. «Ցավում եմ, որ Արամ Սիմոնյանը հրաժարականի որոշումն ավելի շուտ չընդունեց ու համալսարանը ևս մի քանի տարով հետ գցեց: Ակներև է հետընթացը ԵՊՀ-ում, կարծում եմ, որ մի քիչ էլ խղճի խայթ է ունեցել, որ գոնե հրաժարական է տվել, որովհետև ակնհայտ է, որ նրա օրոք ԵՊՀ-ն լուրջ նահանջ է ունեցել» (24.05.2019):

ԵՊՀ-ն դեռևս ռեկտոր չունի, համալսարանը ղեկավարում է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Գեղամ Գևորգյանը, ով, ի դեպ, Արամ Սիմոնյանի որոշմամբ աշխատանքից ազատվել էր՝ իր հանդեպ վստահությունը կորցնելու պատճառով։ Հետագայում Գևորգյանը նաև դատի էր տվել համալսարանին:  

Իհարկե, չենք կարող պնդել, որ ԵՊՀ-ի շուրջ կատարվող գործընթացը ամբողջությամբ ուղղորդվում էր նախարարության կողմից, սակայն կարող ենք պնդել, որ նախարարության կողմից բավարար քայլեր չէին ձեռնարկվում՝ իրավիճակը հանդարտեցնելու ուղղությամբ: Երբ ամեն անգամ իշխանության ներկայացուցիչները խոսում էին կրթության որակը բարձրացնելու, բուհական համակարգի հանդեպ վստահությունն ավելացնելու մասին, ակամայից բացասական մթնոլորտ էր ստեղծվում ԵՊՀ-ի շուրջ, ինչն էլ բացասաբար էր անդրադառնում նրա վարկանիշի վրա:

Ռեկտորի պաշտոնի շուրջ խարդավանքները միայն ԵՊՀ-ով չսահմանափակվեցին, շղթայական ռեակցիայի արդյունքում դրանք հասան ՀՊՏՀ, ԵՊԲՀ, Թատերական ինստիտուտ, Շիրակի պետական համալսարան և այլն:

Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց երիտասարդ դոկտոր Ռուբեն Հայրապետյանը (2018թ. դեկտեմբերի 28): Վերջինիս պաշտոնավարումը կարճ տևեց՝ մինչև հաջորդ տարվա օգոստոս, քանի որ Հայրապետյանին մեղադրեցին դոկտորական ատենախոսությունը թերություններով ներկայացնելու մեջ: Վերջինս հեռացավ, իսկ ռեկտորի պարտականությունների ժամանակավոր կատարող դարձավ Դիանա Գալոյանը: Պարզեց, որ Գալոյանի  դոկտորական ատենախոսությունն էլ կատարյալ չէ. ակնհայտ թերություններ, թարգամանություններ և այլն: Ուշագրավ է, որ Հայրապետյանը թողեց ռեկտորի պաշտոնը նույն պատճառով, սակայն Գալոյանը շարունակում է պաշտոնավարել, նրա ատենախոսության վերաբերյալ դժգոհությունները նույն թափով չեն ծավալվում, ինչպես տեղի էր ունենում նրա նախորդի օրոք: Ըստ ԲՈԿ արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի՝ դրա պատճառը մեկն է. Գալոյանը «...համապատասխան կապերի և հովանավորչության միջոցով առ այսօր զբաղեցնում է իր պաշտոնը»։

Բժշկական համալսարանի ներկայիս ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանն էլ հայտնվեց նախարար Արսեն Թորոսյանի դիտակետում: Վերջինս Մուրադյանին մեղադրեց իր դեմ արշավ սկսելու մեջ, իսկ կրթության պատասխանատու գերատեսչությունում էլ բարձրացվեց Մուրադյանի դոկտորականի հարցը, սակայն ապարդյուն: 

Տպավորություն է, թե ուրիշ ոչնչից չի ստացվում կառչել՝ մարդկանց պաշտոնից հեռացնելու համար, բացի գիտական աշխատանքին թերություններ վերագրելը :)

Թատերական ինստիտուտի շուրջ կատարվածն արդեն մի փոքր այլ էր: Բուհի ուսանողները դեմ էին Լիլիթ Արզումանյանի՝ ռեկտորի պաշտոնը զբաղեցնելուն և հենց ռեկտորի ընտրության օրը ինստիտուտում բողոքի ակցիա էին կազմակերպում: Այստեղ էլ նույն սցենարն էր, ինչպես ԵՊՀ-ում՝ Արզումանյանը չէր կարողանում լքել բուհի տարածքը, արգելափակվել էր ինստիտուտի շենքի ներսում:

Ի՞նչ տեղի ունեցավ Շիրակի պետական համալսարանի հետ: Համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի դեմ (վերջինս ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է) քրգործ հարուցվեց, նախարար Հարությունյանն էլ նշեց, որ իրավիճակի չշտկման դեպքում, բուհի լուծման հարց կառաջանա. «Շիրակի պետական համալսարանը շատ վատ վիճակում է ոչ թե ֆիանանսական, այլ բարոյահոգեբանական առումով: Այստեղ զրո ակադեմիզմ է...: Ամենայն լրջությամբ եմ ասում, եթե այս իրավիճակը շարունակվի, մենք հարց կդնենք բուհի լուծարման կամ միավորման, որի արդյունքում նոր խորհուրդ կձևավորվի և հարցը այդպես կլուծենք»(12.06.2019):

Հասարակության շրջանում մեծ իրարանցում առաջացրեց բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և«Հայոց պատմություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելը: Որոշմամբ, ինչպես մասնագետներն են նշում, լուրջ վնաս է հասցվում մայրենի լեզվի ուսուցմանը, քանի որ դպրոնցերում մայրենիի  բարձր մակարդակով ուսուցումը չի արվում, իսկ հարազատ լեզվի ու գրականության թերի ուսուցման հաշվին նպատակահարմար չէ դասավաննդել այլ առարկաներ: Բացի դրանից, այս որոշման արդյունքում շատ մասնագետներ զրկվում են աշխատանքից, ինչը ևս իր բացասական հետևանքները կունենա: Փաստ է, որ հայագիտությունը ներկա իշխանության ուշադրության կենտրոնում չէ, այն, մեղմ ասած, անտեսված է կառավարվության կողմից: Դրա լավագույն վկայություններից մեկն էլ այն է, որ ԲՈԿ-ի կողմից երաշխավորված պարբերականների ցանկից հանվեցին հայագիտական պարբերականները:

Հայագիտական առարկաների դերի նվազմանը զուգահեռ ավելանում է օտար լեզվին հատկացվող ուշադրությունը:

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման հիմնավորման մեջ կարդում ենք.

«Առանձին դասընթացներ կամ դասընթացների առանձին թեմաներ, ուսումնական մոդուլներ և կրթական ծրագրեր կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը»։

Ստվերում ենք մայրենի լեզուն, սեփական պատմությունն ու գրականությունը, փոխարենը որոշ թեմաներ սկսում դասավանդել օտար լեզվով: Ի՞նչ նպատակ է հետապնդում այս երևույթը: Առավել նպաստել օտարամոլության արմատավորմա՞նը, թե՞ պարարտ հող ստեղծել ազգայինը մոռանալու, չկարևորելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում ելույթ ունենալիս մի առիթով նշել է. «Մեր բուհական համակարգը չի համապատասխանում այն չափանիշներին ու մարտահրավերներին, որոնք այսօր կան մեր երկրի առաջ: Մեր բուհական համակարգում տիրում է արխայիկ  մտածողություն: Նոր Հայաստանում համալսարան ղեկավարելը  բոլորովին ուրիշ առաքելություն է, այդտեղ չի կարելի գործել հին տրամաբանությամբ: Սա ասում եմ որպես քաղաքական դիրքորոշում» (24.03.2019թ.):

Քաղաքական դիրքորոշում կրթության բնագավառում... Այնինչ, ներկա իշխանությունը որոշել էր այս ոլորտը անմասն թողնել քաղաքականությունից, նպատակ էր դրել ապաքաղաքականացնել բուհերը, կրթօջախները:  Իսկ իրական պատկերը, ինչպես տեսնում ենք, այլ է...

Խմբագրական

  

 

 

 

 

Այն տարածված կարծիքը կա, որ, եթե որևէ կառույցում Աստվածաշունչ են կարդում, ուրեմն դա քրիստոնեական եկեղեցի է․ սխալ է և տգիտություն․ Վահագն Մխոյան Բելառուսում կորոնավիրուսի 163 նոր դեպք է հաստատվել Դանակահարություն Շենգավիթում. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է Ոստիկանությունը բացահայտել է անցած տարի կատարված բնակարանային գողության դեպքը Ձեզ նախարար են նշանակել, ոչ թե ուսուցչապետ կամ ազգի դաստիարակ. Մեծ Բրիտանիայում հայոց թեմի առաջնորդը՝ ԿԳՄՍ նախարարին Երկրպագողներ և ատողներ․ Ավետիք Իշխանյան․ 168․am ՀՔԾ-ն գնացել է գործարքի և չի կարող իր գործարքին հակառակ բացահայտումներ անել. Վահագն Հարությունյան. Pastinfo.am Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 2397-ով Արցախում արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչեւ օգոստոսի 12-ը Կալիֆոռնիան վաղաժամ ազատ կարձակի 8000 բանտարկյալի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Այսպիսի մտահորիզոնով, այսպիսի առաջնորդով ու աշխարհընկալմամբ եթե շարունակենք, մի օր կարող է և Սբ. Էջմիածնի կողքին էլ մինարեթներ հառնեն․ Հայկ Մարտիրոսյան Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. քահանան՝ Արայիկ Հարությունյանին ԲՀԿ, ՀՅԴ եւ «Հայրենիք» կուսակցությունների աշխատանքային գնահատականը՝ իշխանությունների գործողությունների մասին Արման Աբովյանի կորոնավիրուսի հանձնած երկրորդ թեստը կրկին դրական է Երբեք այդպիսի պրոբլեմ չի լինի, որ մենք ուշանանք վակցինայի շուկայից․ Հրանտ Բագրատյան Հակառակորդը մեկ շաբաթում արցախա-ադրբեջանական շփման գծում հրադադարը խախտել է ավելի քան 150 անգամ Արտագաղթելու եք, որ ի՞նչ․ էն Գլենդելից լայվ մտնողների պես լայվ մտնեք ու մեզ պաշտպանե՞ք կամ էլ հայհոյե՞ք․ Արա Վարդանյան ԱԺ-ի խոսնակ Միրզոյանի հրահանգով՝ հերթական անգամ պարգևավճարներ են բաժանել, այս անգամ՝ աշխատավարձի 125%-ի չափով․ Հովհաննես Խաչատրյան Նիկոլի սրտի նախարար Արսեն Թորոսյանը հեքիաթներին ավելի շատ ա հավատում, քան Աստվածաշնչին Օրինախախտման 3118 դեպք 1 օրում. ոստիկանության վերջին տվյալները Ո՞ւր է Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը. ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտե Սուրբ Սոֆիան քրիստոնյաների ու մուսուլմանների միջեւ լարվածությունը թուլացնող տաճար էր, ափսոս. Կարո Փայլան Մի պահեք, մի դրեք տակներդ, տվեք գյուղացուն. Էդմոն Մարուքյանը կոչ արեց վերականգնել պետական աջակցության ծրագրերը (տեսանյութ) Ներկայացնում եմ հատված Սորոսի փողերով ազգամիջյան թշնամանք հրահրող ազգությամբ եզդի Սաշիկ Սուլթանյանի հարցազրույցից (լուսանկար). Մալյան COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել Մի օր հաչոցդ կդադարի պետք լինել, կզրկվես ոսկորից ու սովից կսատկես. Նարեկ Մանթաշյանը՝ Ստյոպա Սաֆարյանին Ադրբեջանական լրատվամիջոցը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊՆ Թուրքիան իր նախագահի ներկա նախաձեռնությամբ շարունակում է հոգևոր և մշակութային արժեքներ ոտնահարելու իր վարքագիծը. Արամ Ա Որպես անհետ կորած որոնվում է 30-ամյա Նարեկ Սարդարյանը Արդյունաբերության հիմնական հատվածը նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ կրճատվել է 3.4 տոկոսով. Արա Գալոյան Ալե՛ն, նայի՛ր շուրջբոլորդ և մի՛ խոսիր ծրարներից. Yerkir.am Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները 489 նոր դեպք մեկ օրում. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 31392-ի Հանրային հեռուստաընկերության եթերում ծաղրում ու պիտակավորում են անձանց. «Մեդիա պաշտպան» Աղձք գյուղում քաղաքացին ընկել է ջրանցքը 36-ամյա զինծառայողը Կոտայքի մարզում Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը. Shamshyan.com Կորոնավիրուսի պատճառով Կալիֆորնիայում ավելի քան 10 հազար բանտարկյալ ազատ կարձակվի Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը և դիմի ՍԴ Ռուսաստանը կարող է 500 հազար հայաստանցու արտաքսել իր երկրից․ Փաշինյանի հակառուս քաղաքականության պատասխանը ծանր կլինի. Politik.am «Ժողովուրդ». Ի՞նչ հարցեր են ընդգրկված դատավորների ընդհանուր ժողովում. հայտնի է ՍԴ դատավորի թեկնածուի անունը «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Չկա ավելի տհաճ տեսարան, քան հիստերիան, բայց շատ հաճելի է, երբ դա տեսնում ես ԼՏՊ-ականների և նիկոլականների մոտ. Կորյուն Գրիգորյան «Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները «Հրապարակ». Հնարավոր է` ատոմակայանը այլևս չաշխատի՞ Անձրևոտ եղանակը շարունակում է ուղեկցել մեզ Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել. Shamshyan.com ԱՀԿ-ն քիչ հավանական է համարում, որ աշխարհի երկրները կարող են արմատախիլ անել կորոնավիրուսը ԱԺ պատգամավորները մինչեւ կորոնավիրուսի ֆոնդին փոխանցելը մի անգամ արդեն պարգեւատրված են եղել. Aravot.am ԱՀ պարետատունը խստացրել է Արցախ մուտք գործելու պայմանները «Նիկոլի ձագն է, դրա համար էլ պաշտոնի նշանակեցին». ծեծված փոխգնդապետի եղբայրը` Տրդատ Սարգսյանին պաշտոն տալու մասին Մարդը քայլում է փողոցով, կրում է դիմակ, էլ ինչի՞ համար է ոստիկանը մոտենում քաղաքացուն, ինչի՞ համար է հարցնում՝ արդյո՞ ք աձնագիր կա թէ ոչ. Սերգեյ Յարմալոյան Փաշինյանը իր խունտայի հետ միասին խաբեց ողջ ազգին և հաստատեց դիկտատուրա. Կորյուն Գրիգորյան «Աջարաբեթ․էյեմ» բուքմեյքերական գլխավոր գրասենյակում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել. ահազանգը կեղծ է եղել Դիմակակիրների համակենտրոնացման ճամբար, սա է այն իրական բովանդակությունը, որը դրված է «վարակի տարածումը կանխարգելող» օպերացիայի հիմքում. Գարեգին Պետրոսյան Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է. Սոնա Աղեկյան Թույլ չենք տալու մեր քաղաքացուն վերածել տուգանված ու խեղճացած մատերիալի. Նարեկ Մանթաշյան Ղեկավարներ, ում օրոք շինարարական բում է արձանագրվել Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ռուսաստանը հուլիսի 15-ից կսկսի միջազգային թռիչքների սահմանափակումները հանելու հարցով բանակցությունները Նախարարի արտահայտությունները հարիր չէին երիտասարդ սերնդի կրթության պատասխանատվությունը ստանձնած այրին. Տեր Վահրամ «ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է Արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով կազմվել է 84065 արձանագրություն Ստացվել են պետական հանձնաժողովների կողմից բոլոր անհրաժեշտ համաձայնությունները. «Թիմ» ՍՊԸ Եղեգնաձորում «Լադա»-ն դուրս է եկել ճանապարհից ու հայտնվել տներից մեկի բակում. վիրավորներներին հասցրել են Երեւան Ահազանգ ռումբի վերաբերյալ ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած տնտեսավարողների գործունեությունը Մամեդյարովը հրաժարվել է մեկնաբանել իր հրաժարականի մասին լուրերը Այս իշխանությունները պատրաստ չեն լսել որևէ մեկին, հատկապես ընդդիմադիր կեցվածք ունեցողներին. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Գերմանիան Հայաստան կգործուղի բուժաշխատողների խումբ Հայերեն խոսելը, տարին 1-2 անգամ առաքելական եկեղեցի գնալ մոմ վառելը դեռ հայրենասիրություն չէ. Ռոբերտ Քոչարյան ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալն ազատվել է աշխատանքից Փողի համն ընկել է բերանը, մարդկանց անհարմար դրության մեջ են դնում. քաղաքացիները բացասական են վերաբերվում դիմակ չկրելու տուգանքի ավելացմանը (տեսանյութ) Չի՛ կարելի մարդուն թողնել սոցիալական և առողջապահական ողբերգության առաջ․ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը Փաշինյանի ուղերձի ողնաշարը տարօրինակ կերպով հակադրվում է իշխանության երկու տարվա ապազգային գործունեությանը․ Գևորգ Գևորգյան Հայաստանում ԻԻՀ դեսպանի մեկնաբանությունը՝ ի լրումն Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի Նորվեգիան չեղարկել է կարանտինը եվրոպական մի շարք երկրներից ժամանողների համար