Երևան, 09.Հուլիսի.2020, 00:00
Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը Ռոբերտ Քոչարյանը Zoom տեսակապի միջոցով հանդիպել է աջակիցների հետ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 30 000-ը. կա 535 մահ ԿԸՀ-ն մերժեց «Լուսավոր Հայաստան»-ի դիմումը. մանդատը չեն վերցնի Ովքե՞ր կարող են բաց տարածքում դիմակ չկրել. պարետի նոր որոշումը Հաստատվել է կորոնավիրուսի 535 նոր դեպք, մահացել է 18 մարդ Alternativ.am-ի հրապարակման հիման վրա Ոստիկանությունում սկսվել է ծառայողական քննություն Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 349-ով «Մեգամոլ Արմենիա»-ում ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել «Մեգամոլ»-ից տարհանվել է մոտ 350 քաղաքացի

Ամիսը 2 գործուղում, 29 քաղաք և 387.000 ԱՄՆ դոլար․ ԱԺ նախագահի պատվիրակությունների շրջագայությունները (ցանկ). Yerkir.am

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և վերջինիս ուղեկցող պատվիրակության կազմի գործուղումների վերաբերյալ Ազգային ժողովի աշխատակազմից Yerkir.am-ին տրված գրավոր տեղեկանքի ուսումնասիրությունից պարզվում է հետևյալը. 

  • յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանից և Արարատ Միրզոյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց (2019 թ. հունվարի 14) մինչև 2020 թ. Մարտի առաջին կեսը (14 ամիս) կամ համավարակի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության հաստատումը և գործուղումների դադարեցումը, Արարատ Միրզոյանն ունեցել է 24 գործուղում կամ ամսական մոտ 2 գործուղում,
  • 24 գործուղումների ընթացքում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է 29 քաղաք,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների մասնակից անձանց միջին թվաքանակը կազմել է 12 անձ,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների գիշերավարձի համար պետական բյուջեից վճարվել է 35.627.405 ՀՀ դրամ,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ավիատոմսերի համար պետական բյուջեից վճարվել է 76.270.771 ՀՀ դրամ,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների ներկայացուցչական ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 12.745.706 ՀՀ դրամ,
  • ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների օրապահիկի ծախսերի համար պետական բյուջեից վճարվել է 59.993.050 ՀՀ դրամ: 

Ի դեպ՝ գործուղումների ամսաթվերը և յուրաքանչյուր գործուղման օրերի քանակը «գաղտնի» են պահել, և ԱԺ տեղեկանքում չկա այդ մասին նշված, իսկ օրապահիկի ծախսերի մասին տեղեկությունների մասով մատնացույց է արված ՀՀ կառավարության 2005 թ. որոշումը։ Ըստ այդմ՝ մեր կողմից գործուղումների ամսաթվերը և օրերի քանակը ճշգրտվել է համապատասխան կարգադրությունների օգնությամբ։ Կառավարության 2005 թ. որոշման համաձայն հաշվարկել ենք նաև օրապահիկի ծախսերի չափերը և հանրագումարի բերել։  

Ընդհանրացնելով՝ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունների գործուղումների համար պետական բյուջեից ընդամենը վճարվել է 184.636.932 ՀՀ դրամ կամ շուրջ 387.000 ԱՄՆ դոլար: 

Ելնելով վերոբերյալ թվային պատկերից՝ փաստենք, որ Արարատ Միրզոյանին ուղեկցող պատվիրակության միջին թիվը (12), համեմատած նախորդ իշխանությունների հետ, որոշ դեպքերում շատ է, որոշ դեպքերում՝ քիչ, և այժմ չենք ուզում կենտրոնանալ դրա վրա: 

Ներկայացուցչական ծախսերը, որոնք առկա են բոլոր գործուղումների պարագայում՝ բացի Ստեփանակերտ կատարած մի քանի գործուղումներից, ենթադրելի է, որ հատկացվել են հյուրընկալող կողմին նվերներ տալու համար, որոնք սովորաբար լինում են հայկական կոնյակի, հուշանվերների կամ արվեստի գործերի տեսքով: Դա ընդունված պրակտիկա է: Այդուհանդերձ, երբ նախկին իշխանություններն էին նույնկերպ վարվում, նույն ինքը՝ Արարատ Միրզոյանը, Նիկոլ Փաշինյանն ու բազմաթիվ նախկին ընդդիմադիրներ ուղղակի անարգանքի սյունին էին գամում իշխանություններին՝ այդպիսի «ամոթալի» և «խայտառակ» արարքների համար և ամենուր հայտարարում, որ «կերան բյուջեն»«երկիրը թշվառության մեջ՝ իրենք կոնյակներ են նվիրում աջ ու ձախ» և այլն: Բացի այդ՝ տեղյակ ենք նաև, որ նախկին իշխանության օրոք այդպիսի դեպքերում կոնյակները կամ սեփական միջոցներով էին գնում, կամ արտադրող – գործարարների աջակցությամբ էին տանում, ինչը ևս նորմալ պրակտիկա է աշխարհի տարբեր երկրներում:  

Արարատ Միրզոյանի գործուղումները, ուսումնասիրելով լրատվությունը, առանձնապես աչքի չեն ընկել ձեռքբերումներով. դրանք առավել շատ եղել են արարողակարգային, ֆորմալ և երկրին ու պետությանը գրեթե ոչինչ չտվող այցեր: Այս պնդումն առավել հիմնավոր է դառնում, երբ աչքի ենք անցկացնում պատվիրակության կազմերում ընդգրկված պատգամավորների անունները, պատվիրակության անդամներ, որոնց գերակշիռ մասը հայրենի երկրում կամ խորհրդարանում մինչ օրս չի արտահայտել որևէ հոդաբաշխ միտք կամ նախադասություն, ուր մնաց՝ դրսում: Այդպիսիք իրենց ելույթներում «հաց ու սոխ» բառամթերքներով հայրենի երկրում են խայտառակում Ազգային ժողովի ինստիտուտը, և այս պարագայում անգամ պետք է երկար ծանրութեթև անել՝ այդ մարդկանց դուրս ուղարկելուց առաջ։ 

Բնականաբար՝ մեծամասամբ գլխաքանակ ապահոված այդպիսի ցածրորակ պատվիրակություններից սպասել, որ վերջիններս ծանրակշիռ աշխատանքներ կտանեին այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, ինչպես նաև միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն), պարզապես միամտություն կլինի: 

Ահստեղ կան խորքային պատճառներ, որոնցից մեկն էլ հայրենական խորհրդարանական միջավայրում ավագ, պետական կառավարման համակարգի, խորհրդարանական մշակույթի ոլորտներում փորձառություն ունեցող գործիչների տոտալ բացակայությունն է: Ինչպես պարզվեց՝ ներկայիս պատգամավորները, որոնց ծանրակշիռ մասը խիստ պատահականորեն է փողոցից և օտարերկրյա կասկածելի կազմակերպություններից հայտնվել ազգային խորհրդարանում, ցանկություն էլ չունեն լրջանալու և ցավալիորեն իրենց շրջապատել են կառավարությանը քննադատողներին հրապարակայնորեն «անառակի զավակներ» անվանող «մեր ախպեր ձյաձի» տեսակով, որոնց պետական բյուջեից անխնա պարգևատրում են իրենց անբարո վարքագծի համար:   

Հ.Գ. Մոտենում է մայիսի 27-ը (մեր հարցման պատասխանի համար օրենքով սահմանված վերջնաժամկետը), և մենք սպասում ենք ԱԺ մարմինների կողմից միջազգային գործընկերներին ուղղած գրությունների, հայտարարությունների և նամակների պատճեններն առ այն, թե ինչպիսի՞ աշխատանքներ է տարել ՀՀ Ազգային ժողովը՝ Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը այլ երկրների ազգային խորհրդարանական շրջանակներում, միջազգային խորհրդարանական հարթակներում և կառույցներում (ԵԽԽՎ, ԵՄ-Հայատան, ԵԱՀԿ ԽՎ, ՆԱՏՕ ԽՎ, ԵՎՐԱՆԵՍՏ ԽՎ, ՀԱՊԿ ԽՎ, ԱՊՀ ԽՎ, Միջխորհրդարանական Միություն եւ այլն) պատշաճ կերպով ընկալելի դարձնելու ուղղությամբ։ 

 

 

Իմ երեխան դպրոցում ՀԵՊ անցել է և ես որևէ բացասական ազդեցություն չեմ տեսել․ ԼՀԿ պատգամավոր Աղմկահարույց միջադեպից հետո հրաժարական ներկայացրած մարզպետը նշանակվել է ՔՊ կուսակցության աշխատակազմի ղեկավար Ողբերգական դեպք Երևանում․ Վահագնի թաղամասից հիվանդանոց տեղափոխված 3-ամյա տղան մահացել է. Shamshyan.com Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով հինգ հոգի հոսպիտալացվել է․ տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Երթեւեկության փոփոխություն՝ Անտառային փողոցում Ռեպրեսիվ դաշտ մտնելը իշխանության համար շատ վտանգավոր է. սերն ու կարծեցյալ վարկանիշը արագ փոխվում են. քաղտեխնոլոգ (տեսանյութ) ՌԴ-ում ՀՀ դեսպանության հայտարարությունը Նիժնի Նովգորոդում մնացած հայերի վերաբերյալ Ինքնաձիգներ, հրացաններ, ատրճանակ․ ոստիկանության բաժիններում հրազեններ են հանձնվել Գագիկ Ծառուկյանը հանձնարարական է տվել ԲՀԿ Երիտասարդների Միությանը Հյուսիսային պողոտայում ոստիկանները բերման են ենթարկում երիտասարդ աղջկա Ինչո՞ւ Արման Բաբաջանյանը կարող է 25 հոգով ակցիա իրականացնել, իսկ մենք չենք կարող. Վահագն Չախալյանին բերման ենթարկեցին COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվը 3 միլիոնից ավելի է Դիլիջանում հարբած հաճախորդը բռունցքով խփել մատուցողուհու գլխին, որն ուշագնաց է եղել. հետո վերադարձել է ատրճանակով Աժ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանն ազատ արձակվեց Պարետի սահմանած նորմերի խախտման համար կասեցվել է 4 304 կազմակերպության գործունեությունը Մարդու իրավունքների պաշտպանը ռեստորանային ոլորտի հետ կապված գրություններ է հասեցագրել Պարետատուն ԳԹԿ-ն չի կարողանում հրապարակել մաթեմատիկայի միասնական քննության արդյունքները Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը «Քթի գործի» հակառակ կողմը․ կտեսնենք՝ Դատախազությունը պատրա՞ստ է նույնանման փաստական հանգամանքների միջև դնել հավասարեցման նշան. Ալեքսանդր Կոչուբաև Վարորդական իրավունքի վկայականի կամ ավտոմեքենաների հաշվառման հետ կապված դիմումները պետք է ուղարկել ՃՈ էլփոստին Իրանը համավարակի սկզբից ի վեր օրական մահերի ռեկորդային քանակություն Է արձանագրել «Յուքոմ» ընկերությունը հայտարարություն է տարածել Քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ` տուգանքի մատերիալ է․ Լիլիթ Պողոսյան Բերդի բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Մենք ժողովուրդն ենք, մեր հարցերին էլ կարելի է պատասխանել, բռնել-տանելով չի. Բեն Ավետիսյան (տեսանյութ) Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարել. կապը ռեկտորի մրցույթի հետ. Ռուբեն Հայրապետյան (լուսանկարներ) Քաղաքական ակտիվիստին բերման են ենթարկում նախագահականի դիմացից, իսկ պսեվդոիշխանական պատգամավորին և իր հետևորդներին թույլատրվում է նույն նախագահականի առջև հրովարտակներ կարդալ. Ա. Կոստանյան Հանձնաժողովը եզրակացրել է ուժը կորցրած ճանաչել «Շանգրի Լա» խաղատան լիցենզիան Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի․ ԲԴԽ-ն հրապարակել է վճիռը Շիրակի մարզում մեկ օրվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք Ռոբերտ Քոչարյանը Zoom տեսակապի միջոցով հանդիպել է աջակիցների հետ Աշխարհի որևէ երկրում եթերային տաղավարներում դիմակներ չեն կրում. ԶԼՄ ղեկավարների պահանջն՝ ուղղված Տիգրան Ավինյանին Համաճարակը կանցնի կգնա, ու չեն էլ իմանա, որ էդ անտեր դիմակը ոչ ոք չէր փոխում ու չէր դնում, երբ ոստիկան չկար․ Հայկ Մանասյան «Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով»․ Անդրանիկ Թևանյան Հուլիսի 10-ին ՀՀ քաղաքներից մեկի մի շարք հասցեների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Պեկինում երրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր չեն գրանցվել Բերման ենթարկվելու պահին տղամարդը ոստիկաններին սպառնացել է հրացանով. վերջինս ձերբակալվել է Վրաստանում կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել Զեյթունում ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով. Նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է 2020 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա համեմատ հարկային եկամուտները նվազել են 2.3% -ով․ՊԵԿ Մահացել է Կոտ-դ'Իվուարի վարչապետը Ստեփանակերտում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր դեպք է հաստատվել․ վարակակիրը բուժանձնակազմից է Ինչ տարիքի են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Էդմոնը Նիկոլից չստացավ Արմանի «գլուխը»․ 7or.am Քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ԱԱԾ սահմանապահ զորքերում հարուցվել է 10 քրեական գործ Ռուս զինվորականները հայտնել են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ սադրանք նախապատրաստելու մասին Գոլ, գոլային փոխանցում ու սպասված հաղթանակ. Մխիթարյանն իր թիմի ամենաբարձր գնահատականն է ստացել (տեսանյութ) «Հայաստանի քաղաքացին կորոնավիրուսից մահանալու մատերիալ չէ». ՀՀ վարչապետ Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցում. ՄԻՊ-ի դիտարկումը 14-րդ միջոցառման վերաբերյալ Թատերական գործիչները ԿԳՄՍ նախարարությանը կխնդրեն աջակցել ներկայացուները վերսկսելու գործում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատեց 30 000-ը. կա 535 մահ Դպրոցներում հեռավար ուսուցման կազմակերպման վերաբերյալ անցկացվել է առցանց հարցում Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով. Անդրանիկ Թևանյան Պաշտպանության նախարարն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարին «Ժողովուրդ». Վարազդատ Կարապետյանը մեկուսացել է խմբակցությունից «Հրապարակ». Քննարկվում է Արցախ մտնելիս ՊՇՌ թեստի անցկացման հարցը. ի՞նչ կարժենա Արցախ այցը ՀԷՑ-ը տուգանվեց 10 մլն դրամով՝ հաշվիչների ցուցմունքներն ավելի շատ գրելու համար «Ժողովուրդ». ԲՀԿ պատգամավորի գրասենյակը խուզարկել են. ինչ է սպասվում «Ծառուկյան» խմբակցության նախկին պատգամավորներին Դոլարն ու եվրոն շարունակում են աճել. արտարժույթների փոխարժեքներն այսօր «Փաստ». Հանգստյան օրերին իշխանության ներսում բավականին լուրջ «ռազբորկաներ» են ընթացել «Հրապարակ». Կառավարության նախագիծը վրդովել է «Իմ քայլին». Արարատ Միրզոյանը համոզել է հետ կանգնել «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի տարբերակը կքննարկեն․ հանձնաժողովում ոչ բոլորն են կողմ դրան Լույս չի լինելու Երևանի և 3 մարզերի մի շարք հասցեներում «Փաստ». Գագիկ Հարությունյանը համագործակցո՞ւմ է Վենետիկի հանձնաժողովի հետ «Հրապարակ». Գագիկ Ջհանգիրյանի փեսան՝ ՏՄՊՊՀ անդամ. ո՞վ է «Իմ քայլից» մասնակցել գործին Երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan.com Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշում չի կայացրել. Երեմ Սարգսյան ՄԻԵԴ-ը մերժել է Գյուլումյանը և մյուսներն ընդդեմ ՀՀ սահմանադրության փոփոխությունների հայցը Նիկոլի աներորդու դատարանային անգրագետ ջղաձգումները. Գագիկ Համբարյան «Ամերիաբանկ»-ում հերթական խոշոր չափի կեղծ եվրոներ են փոխանակել. Shamshyan.com Կասեցվել է շինարարական մի շարք խանութների գործունեություն. ՇՎՏՄ-ն շարունակում է ստուգայցերը Հրայր Թովմասյանն անցկացրեց պետական մեքենայի ներգործությանը դիմագրավելու վարպետության դաս. Գոհար Մելոյան Հակահայկականությունն Ալիեւի իշխանության պաշտպանության վերջին գիծն է. ԱԳՆ Վիվա-ՄՏՍ-ը հայտարարություն է տարածել Ժամանակավորապես անհասանելի է ՃՈ 177 թեժ գծի հեռախոսահամարը «Դղյակ» ռեստորանից մարմնի բազմաթիվ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա տղա. Shamshyan.com Հոսանքի տատանման հետեւանքով ֆիքսված եւ շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է. Ucom ընկերություն Ucom-ի ցանցում տեխնիկական խնդիրների պատճառով խաթարվել է թվային ցանցով որոշ ալիքների հեռարձակումը