Երևան, 05.Հունիսի.2020, 00:00
Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան «Աչքալուսանք» հիփոթեքային վարկ ունեցողներին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 697 դեպք 1 օրում. վարչապետն ուղիղ եթերում հայտնեց հերթական հակառեկորդի մասին Արցախում զինծառայող է մահացել Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց Առանձին անհատները կարող են բարոյապես քայքայվել, ժողովուրդը` երբեք (լուսանկարներ)

COVID-19. Աշխարհում վարակվածների թիվն անցել է 5 միլիոնից

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 012 հազարից: Արմենպրեսի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 325 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 977 հազար 277 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 571 հազար 328  հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 93 հազար 561 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 308 հազար 705 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 972:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 803 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 778:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 271 հազար 885-ի, մահացածներինը՝ 17 հազար 983-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 248 հազար 818 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 35 հազար 341: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 226 հազար 699, մահերինը՝ 32 հազար 169: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 180 հազար 809 է, մահացածներինը՝ 28 հազար 022:

Գերմանիայում 177 հազար 842 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 193 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 151 հազար 615-ի, մահացածներինը՝ 4 հազար 199-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 126 հազար 949-ի: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 183 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 965 ընդհանուր, 5 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 713-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 37 արտակարգ 097, մահերինը՝ 16: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 17 հազար 568-ի, մահացածներինը՝ 124-ի: Եգիպտոսում 13 հազար 484 հաստատված դեպք կա, մահացել է 659 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 611 վարակվածության, 131 մահվան դեպք: Լիբանանում կա 961 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Բալին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից

Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով «The Jakarta Post»-ին:  «Համավարակի ընթացքում Բալի կղզում ընդամենը 371 վարակվածության դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է: Դա շատ ցածր ցուցանիշ է՝ համեմատած Ինդոնեզիայի այլ տարածքների հետ»,-նշում է պարբերականը:

Եթե Բալիում հնարավոր լինի պահպանել բարենպաստ համաճարակային իրավիճակ, ապա իշխանությունները կարող են կղզին բացել միջազգային զբոսաշրջիկների համար արդեն հոկտեմբերից: Պարբերականը նշում է, որ Ինդոնեզիայի տնտեսության համար զբոսաշրջությունը կարևոր նշանակություն ունի: Այս ոլորտից է կախված բնակչության 80 տոկոսը: Այսօր Ինդոնեզիայի տնտեսությունը զգալի տուժել է:

Հարավային Կորեան կհատկացնի 2.8 մլրդ դոլար ավելի քան 550 հազար աշխատատեղ ստեղծելու համար

Հարավային Կորեայի կառավարությունը մտադիր է 3.5 տրիլիոն վոն (2.8 մլրդ դոլար) ներդրում կատարել մի նախագծում, որի շրջանակում երկրում կստեղծվի ավելի քան 550 հազար աշխատատեղ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը:

Հայտնի է, որ այս հայտարարությունը ֆինանսների նախարարը կատարել է Աղետների կառավարման, արտակարգ իրավիճակների կենտրոնական շտաբի նիստի ժամանակ: Նշվում է, որ միջոցները կհատկացվեն երրորդ լրացուցիչ բյուջեից:

Մայիսի 13-ին հայտնի դարձան մանրամասներ Հարավային Կորեայի պետական հատվածում աշխատատեղերի ստեղծման նախագծի մասին: Նախագծի շրջանակում կստեղծվի 100 հազար հեռավար աշխատատեղ պետական հատվածում, 100 հազար աշխատատեղ երիտասարդների համար, 300 հազար աշխատատեղ բնակչության խոցելի խմբի համար:

 «Սանրվածք գործողություն». Միչիգանում վարսավիրները դուրս կգան բողոքի ակցիայի 

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում վարսավիրները պատրաստ են Կապիտոլիումի դիմաց անվճար սպասարկել մարդկանց ի նշան բողոքի՝ կապված տնից դուրս չգալու արգելքի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: «Սանրվածք գործողություն» ակցիայի կազմակերպիչներն ակնկալում են, որ կմասնակցի 25-30 մարդ: Նրանք պատրաստ են անվճար կտրել մազերը, լավ տեսքի բերել շներին, կատարել մերսում:

«Մշտապես նշվում է, որ ծայրահեղ կարևոր բիզնեսը կարող է վերսկսել իր աշխատանքը: Եկամուտ բերող ցանկացած բիզնես միշտ ինչ-որ մեկի համար ծայրահեղ կարևոր է, հակառակ դեպքում մարդիկ այնտեղ չեն գնա»,-ասել է կազմակերպիչներից մեկը՝ Ռոզաննա Պոնկովսկին:

Բողոքի ակցիայի հետ կապված՝ նահանգապետը հանդես է եկել զգուշացնող հայտարարությամբ:

«Մենք չենք ցանկանում տուգանքներ նշանակել, սակայն եթե դա պետք է, ապա կարող է տեղի ունենալ»,-ասել է նահանգապետ Գրետհեր Ուիթմերը:

Միշուստինը հայտարարել է Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի կայունացման մասին

Ռուսաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն աստիճանաբար կայունանում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող խորհրդի նիստում այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: «Այսօր առաջին օրն է, երբ դուրս գրվածների թիվն ավելին է վարակվածներից: Դա լավ նորություն է, և, հնարավոր է, մենք սկսել ենք անցում կատարել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության բարձր կետից: Դա ցույց է տալիս, որ իրավիճակը աստիճանաբար կայունանում է`հատկապես Մոսկվայում, որն առաջինը բախվեց նոր վարակին»,-ասել է վարչապետը:

Միշուստինի ներկայացրած տվյալների համաձայն, կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում երկրում ավելի քան 164 հազար մահճակալ են առանձնացրել, այդ թվում` 24 հազար 700-ն ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքներում:

«Rolls-Royce» նախատեսում է 9 հազարով կրճատել աշխատողների թիվը

Ավիացիոն շարժիչներ արտադրող «Rolls-Royce» ընկերությունն իր աշխատողների թիվը կրճատում է 9 հազարով: Պատճառը  ավիացիոն ոլորտում շարժիչների պահանջարկի անկումն է՝ կորոնավիրուսով պայմանավորված: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացնում է «Ռեգնում»-ը:

«Մենք առաջարկում ենք անցկացնել մեր բիզնեսի լուրջ վերակազմակերպում, որպեսզի հարմարվենք նոր պայմաններին, շուկայից եկող քիչ պահանջարկին: Արդյունքում մենք 52 հազար աշխատատեղից կունենանք 9 հազար աշխատատեղի կորուստ»,-ասված է մայիսի 20-ին ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Ընկերությունն առայժմ չի տեղեկացնում, թե կոնկրետ որտեղ է կրճատումներ անելու: Նշվում է, որ կպահանջվի մի քանի տարի, որ կոմերցիոն այս շուկան վերադառնա այն մակարդակին, որը կար մի քանի ամիս առաջ: «Աշխարհի տարբեր երկրներում կառավարություններն անում են ամեն հնարավորը բիզնեսին օգնելու համար, սակայն մենք պետք է արձագանքենք շուկայական նոր պայմաններին, քանի դեռ ավիացիայի ոլորտը չի վերականգնվել»,-նշել է գլխավոր տնօրեն Ուորեն Իստը:

Համավարակի պատճառով աշխարհում 60 մլն մարդ կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջՀԲ

Աշխարհում շուրջ 60 մլն մարդ կարող է կարող է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ համավարակի պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Համաշխարհային բանկի նախագահ Դեյվիդ Մելպասը: «Համավարակը և աշխատանքի դադարեցումը զարգացած տնտեսություններում կարող են հանգեցնել նրան, որ շուրջ 60 մլն մարդ հայտնվի ծայրահեղ աղքատության մեջ: Դա բացասական ազդեցություն կունենա աղքատության դեմ պայքարի հարցում վերջին տարիներին ունեցած ձեռբերումների զգալի հատվածի վրա»,- ասել է Մելպասը:

Նա նշել է, որ տնտեսական աճին վերադառնալու համար անհրաժեշտ է արագ և ճկուն արձագանքել արտակարգ իրավիճակին, օգնություն տրամադրել հասարակության աղքատ շերտին, այդ թվում՝ ֆինանսական: Պետք է աջակցել մասնավոր հատվածին և ամրապնդել տնտեսության կայունությունը: Հայտարարության մեջ նշվում է, որ Համաշխարհային բանկը համավարակի դեմ պայքարի շրջանակում աջակցություն է ցուցաբերել արդեն 100 երկրի, որոնց բնակչությունը կազմում է աշխարհի բնակչության 70 տոկոսը: Ընդհանուր առմամբ, Համաշխարհային բանկը պարտավորվում է 15 ամսում դրամաշնորհի, պարտքի և ներդրումների տեսքով հատկացնել 160 մլրդ դոլար՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:

Չինաստանի արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները 99,1 տոկոսով վերսկսել են իրենց աշխատանքը

Չինաստանում համավարակի հետ կապված իրավիճակի բարելավման համատեքստում արդյունաբերական խոշոր ձեռնարկությունները կարողացել են վերականգնել արտադրությունը 99,1 տոկոսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է Չինաստանի արդյունաբերության նախարար Մյաո Վեիը:

«Մայիսի 18-ի տվյալների համաձայն, խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների արտադրության ծանրաբեռնվածությունը 99.1 տոկոս է, իսկ աշխատակիցների՝ աշխատատեղեր վերադարձի գործակիցը կազմում է 95.4 տոկոս: Ընդհանուր առմամբ, կարողացել ենք հասնել սովորական մակարդակին»,-հայտարարել է նախարարը:

Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, աշխարհի տարբեր երկրներում կորոնավիրուսի արագ տարածմամբ պայմանավորված, անորոշությունն ու անկայունությունը տարբեր ոլորտներում մեծացել է: Արտադրության ոլորտը դեռ բախվում է մեծ դժվարությունների, իսկ արդյունաբերության ու տնտեսության վերականգնման համար դեռ ժամանակ կպահանջվի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել աջակցել Աֆրիկային կորոնավիրուսի դեմ պայքարում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը միջազգային հանրությանը կոչ է արել կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն ցուցաբերել Աֆրիկայի երկրներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է«ՌԻԱ Նովոստի»-ն: «Մենք կոչ ենք անում միջազգային քայլերն ուղղել Աֆրիկայում առողջապահական համակարգի ամրապնդմանը, աջակցել սննդամթերքի պահպանման, ֆինանսական ճգնաժամը կանխելու հարցում: Անհրաժեշտ է օգնել կրթության ոլորտում, նպաստել, որ պահպանվեն աշխատատեղերը: Պետք է օգնություն ցուցաբերել տնային տնտեսություններին և արտադրության ոլորտին»,-նշել է Գուտերեշը:

Դրանից բացի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհրաժեշտություն է համարել մշակել գլոբալ փաթեթ աֆրիկական երկրներին արագ արձագանքելու և հնարավոր պատվաստանյութով հավասարաչափ ապահովելու համար:

Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից. Սևակ Թորոսյան Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան Դ, ե, զ, է. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի արդարացում չունի. Աղվան Վարդանյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալին Սուրենավանի դպրոցի 23 տարվա ուսուցիչն ազատվել է աշխատանքից․ վարչապետի հրապարակած լուսանկարի հետքերով Եղբայրների կողմից մի ոստիկանին սպանելու, մյուսին վիրավորելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են. Sputnik Արմենիա Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա Բերման են ենթարկել մի քանի երիտասարդի. նրանց մոտ եղել է մարիխուանա եւ ատրճանակ (տեսանյութ) Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն ՀՀ նախագահը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը Ձեզ տեսա-լուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության. փաստաբան 83-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Հայաստանում առկա է COVID-19-ի նմուշառման փայտիկների սղություն ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը Կողմնորոշվել է կարծես, որ անհնազանդությունը կարող է հանգեցնել ուժի կիրառման․ Քրիստինա Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Թոքերի հերն անիծում ա, մարդիկ անդառնալի հաշմանդամ են դառնում. համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետը՝ կորոնավիրուսի մասին Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր (լուսանկար) Քաղաքացին ընկել է Փամբակ գետը Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան հեռացնի արդյունավետ կադրերից մեկին. ՊԵԿ Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը կազմել է 279,7 հազար դրամ Այդ տղայի հետ վարվում են այնպես, կարծես ամենավերջին քրեական հանցագործի, այնինչ պետք է ընդամենը 10․000 դրամ տուգանեին․ Զավեն Խուկեյանը՝ ոստիկանների դրսևորած վարքագծի մասին Պետությունը բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. կա համաձայնություն Շիրակի մարզում 388 քաղաքացի ինքնամեկուսացված է, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա. մարզպետարան Վրաստանում տուգանքներ կսահմանեն դիմակ կրելու կանոնները խախտելու համար Այն մեթոդը, որը կիրառում է ՀՀ վարչապետը, ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդու արժանապատվությանը հարված հասցնելու համար․ Անի Սամսոնյան Համավարակի դեմ այս պատերազմում տեղեկատվական տեռորի են ենթարկում հանրությանը եւ դա ունի նպատակ. «Իմ քայլի» պատգամավոր Քանի որ վարչապետը հեռացրել է լուսանկարը եւ արել գրառում, ապա հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում. Թաթոյանը՝ դիմակ չկրող աղջկա միջադեպի մասին Ջահել աղջիկ էրեխու նկարի տակ լկտիագույն քոմենթներ եք գեներացնում․ 3 դուստր ունեք, հիմա որ էդ էրեխեն փորձանքի մեջ ընկնի, ձեզ ո՞նց եք զգալու․ Ռուբեն Մխիթարյան Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն (տեսանյութ) Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Փաշինյանի որոշմամբ, Շաքե Մեժլումյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարզվում են Ծիծեռնակաբերդում 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով Դուք հասաք Ձեր ուզածին․ նկարելու համար քաղաքացիները իրար են ծեծում․ Տիգրան Խաչիկյանը՝ Փաշինյանին Բրազիլիան COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թվով դարձել է աշխարհում երրորդ երկիրը Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը (տեսանյութ) Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն ներկայացնում է պատճառները Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել 2021-ին Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Քանի տարեկան էին երեկ մահացած պացիենտները Դեսպան Պապիկյանը հանդես է եկել Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան «Հրապարակ». Իշխանությունը հակված է ԵՊՀ ռեկտորի պաշտոնին նշանակել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին «Ժողովուրդ». Ովքեր են Երևանի ավագանու անդամներից ամենաշատ բացակայել նիստերից Անկեղծորեն խնդրում եմ՝ դադարեցրե´ք մարդկանց ծաղրելու, հեգնելու, երբեմն նվաստացնելու գործելակերպը. Թեհմինա Վարդանյանը՝ վարչապետին «Փաստ»․ Ինչո՞ւ են վրեժ լուծում ԵՊՀ-ից. ընթանում են խիստ կասկածելի ու վտանգավոր գործընթացներ «Իրատես». Մաքսանենգ ծխախոտի ծուխը՝ ՌԴ-ից Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ»․ Սյունիքի փոխմարզպետը Կապանի քաղաքապետի նկատմամբ վրեժ ունի «Ժողովուրդ». Ինչու Լևոն Սարգսյանին՝ «Ալրաղացի Լյովիկին», չեն արտահանձնում Հայաստանին «Փաստ»․ Արցախում հեռուստաալիքները փակելով հանրության տրամադրություններն են ստուգում Լույս չի լինելու Երևանում և 2 մարզում «Իրատես». Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ». Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. Անանյանի հրաժարականի հետքերով «Հրապարակ». Էդմոն Մարուքյանին մի քանի ժամ հարցաքննել են ԱԺ-ի իր աշխատասենյակում Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Փաշինյանի հեռանալու ժամանակն է, կորոնավարակը ապալեգիտիմացրել է նրան. 7or.am Իբր իրավաբանական կրթություն ունեցող ԱԺ փոխնախագահը չգիտի, որ հայցը ներկայացնում են պատասխանողի հաշվառման վայրի դատարան, ոչ թե որտեղ քեֆը տա. Գարեգին Պետրոսյան (լուսանկար) Հունիսի 6-ի Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը 18։00-ին․ դեսպանություն Թիվ 114 դպրոցի շրջանավարտների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին ՊԵԿ-ում կլինեն նաեւ այլ հրաժարականներ․ 168․am Անհրաժեշտ է հրապարակել հիվանդների եւ առողջացածների ցուցակները. Աղասի Ենոքյան Արմատական տեղաշարժեր չկան, բայց լավատեսություն մնում է. Զախարովան՝ ԼՂ հիմնախնդրի մասին Մարդկանց հերթը հանրային տարածքում է եղել, որը վերահսկում է ոստիկանությունը․ «Զվարթնոց» օդանավակայան Չի կարելի երեխաների լուսանկարներն ու տեսանյութերը առանց ծնողների համաձայնության տարածել համացանցում. Հարություն Արզումանյան Ծիծեռնակաբերդի անտառում ծառից կախված 30-ամյա տղամադու դի է հայտնաբերվել. Shamshyan.com Գողության համար հետախուզվողին գտել են Աբովյան քաղաքում Անցած տարվա մայիսին ուղիղ եթերում արված տեսանյութ է․ «Նարեկավանք Տուր»-ի տնօրենն արձագանքում է վարչապետի հրապարակմանը Պատգամավորների կյանքին ու առողջությանն սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Մասիսի ոստիկանները Նոր Կյուրին գյուղի տներից մեկում մարիխուանա են հայտնաբերել Կորոնավիրուսից Հայաստանում 33-ամյա քաղաքացի է մահացել Համավարակի դեմ պայքարն ի սկզբանե տապալված է, իսկ դիմակ պարտադրելը ճորտացման նման մի բան է․ բժիշկ (տեսանյութ) Ստուգայցերը զուգակցվել են տասնյակ կասեցումներով․ ԱԱՏՄ Գյումրիում դաժան ծեծից տուժած 13-ամյա աղջկան հիվանդանոցից տուն է տարել հորաքույրը․ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տեսանյութը