Երևան, 29.Մայիսի.2020, 00:00
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան Մեկ օրում 372 նոր վարակակիր և 7 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7774-ի Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ)

«Փաստ»․ Ինչո՞ւ են իշխանությունները հրաժարվում հանրաքվեի անցկացումից

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի համավարակի տարածումը, որը լուրջ խնդիրներ է ստեղծել երկրի համար։ Բացի այն, որ վարակակիրների թիվն օրեցօր ավելանում է, առողջապահական համակարգն այս օրերին աշխատում է մեծ ծանրաբեռնվածությամբ, տնտեսությունը լուրջ վնասներ է կրում ստեղծված իրավիճակի արդյունքում։

Ստեղծված իրադրության պայմաններում դեռեւս վաղ է լավատեսական կանխատեսումներ անելը։ Սակայն իրադարձությունների զարգացման տարբեր սցենարներ կարող են լինել։ Եվ իշխանությունները հանրությանը սկսել են նախապատրաստել, որ կորոնավիրուսի վարակման վտանգը կարող է տեւել մեկ տարի եւ ավելի, ուստի, ըստ նրանց, պետք է համակերպվել եւ գործունեություն ծավալել այդպիսի պայմաններում։

Այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ համավարակի եւ արտակարգ դրության հայտարարման պարագայում առկախվեց իշխող ուժի համար մի գերկարեւոր գործընթաց։ Բոլորս էլ հիշում ենք, որ ապրիլի 5-ին նախատեսված էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով խնդիր էր դրված փոխել Սահմանադրական դատարանի գործող կազմը։

Ու հանրաքվեի անցկացման կարեւորությունը հիմնավորվում էր նրանով, թե այդ հարցում ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արտահայտել իր կարծիքը, քանի որ ի վերջո իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Մի կողմից էլ նպատակ կար, որ եթե հանրաքվեից հետո ՍԴ-ում կատարված փոփոխությունների շուրջ իրավական խնդիրներ առաջանային, ապա ամբողջ պատասխանատվությունն իշխանությունները կարող էին գցել քաղաքացիների վրա։ Եվ վերջապես իշխանությունները հանրաքվեի արդյունքում կարող էին հասկանալ, թե որքանով է նվազել իրենց վարկանիշը հանրության շրջանում։ Բայց հանրաքվեն այդպես էլ չկայացավ։ 

Եվ այն պայմաններում, երբ համավարակի տարածումը կանխելու ուղղությամբ իշխանություններին այդպես էլ չի հաջողվում արդյունավետ եւ գրագետ պայքար մղել, որի արդյունքում վատացել է երկրի սոցիալտնտեսական իրավիճակը, իշխող ուժի համար պետք է պարզ լինի, որ եթե առաջիկայում, թեկուզ մի քանի ամիս հետո, ՍԴ-ի շուրջ հանրաքվե անցկացվի, ապա ազատ ու անկախ քվեարկության պարագայում «այո»-ն չի կարող հավաքել սահմանված 650 հազար ձայնը։

Մեծ է հավանականությունը, որ իշխանություններն ուղղակի պարտություն կրեն։ Դրա համար էլ վարչապետ Փաշինյանը սահուն ձեւով հրաժարվում է հանրաքվե անցկացնելու գաղափարից։ Եվ օրերս իր առցանց ասուլիսի ընթացքում վերջինս հայտարարեց, թե առնվազն մի տարի կորոնավիրուսը ներկա է լինելու մեր իրականության մեջ, ինչը նշանակում է, որ առնվազն մի տարի հանրաքվե չեն կարող անցկացնել։

Ու ամենատարօրինակն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ քաղաքական որեւէ շահ չի կարող ավելի բարձր դասվել իրենց կողմից, քան հանրային առողջության շահը, բայց քննարկում են ՍԴ-ի հարցը որեւէ բանաձեւով Ազգային ժողովում մասնակի կամ ամբողջական լուծելու խնդիրը, եւ այդ հարցով դիմել են Վենետիկի հանձնաժողով։

Ստացվում է, որ իշխանությունները այնքան են կարեւորում իրենց քաղաքական շահը, որ անտեսում են հանրության կարծիքը սույն հարցի վերաբերյալ։ Հաշվի առնենք նաեւ այն հանգամանքը, որ հնարավոր էր նաեւ հարցի լուծումը տալ միանգամից այն ժամանակ, երբ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը կներկայացնի իր մշակած փոփոխությունների փաթեթը։

Սակայն իշխանությունները չեն ուզում գնալ այս տարբերակին, քանի որ իրենց շահը պահանջում է ինչքան հնարավոր է շուտ ողջ իշխանությունը կենտրոնացնել իրենց ձեռքում, իսկ ՍԴ-ն, ինչպես գիտենք, լուրջ խոչընդոտ է այդ ճանապարհին եւ հակակշռում է իշխանության գործադիր եւ օրենսդիր թեւերին, որը կառավարում է Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժը։

Այնպես որ, թեպետ իշխանությունն իր համար հնարավորություն է ստեղծում ԱԺ-ում ՍԴ-ի հարցին արագ «լուծում» տալ, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ ԱԺ-ի միջոցով խնդիրը լուծելու հետ կապված իշխանությունները հետագայում լուրջ խնդիրներ են ունենալու, քանի որ իրավական տեսանկյունից, ինչպես կարծում են մեծ թվով իրավաբաններ, դա իշխանազավթում է»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 
Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2 հազար 819-ով Կասկադյորական վթար Արմավիրի մարզում. Mercedes-ը մխրճվել է տան մեջ՝ փլուզելով պատերն ու առաստաղը (լուսանկարներ)․ Shamshyan.com Երբ Փաշինյանն Ալիևին «կոնստրուկտիվ է» գնահատում, դա նույնպես իր իմաստն ունի․ Zham.am Փորձագետը COVID-19-ի պիկը Ռուսաստանում անցած է համարում Moderna-ն նոր պայմանագրեր է կնքում իր պատվաստանյութի համար Սահմանադրական դատարանում ճգնաժամ որոնողներին մեծ հիասթափություն է սպասվում. Գևորգ Պետրոսյան Հիմա պինդ բռնեք ձեր՝ ՀՀ հպարտ քաղաքացու անձնագրերը, 200-300 դրամով դիմակ գնե՛ք, հագե՛ք և գնացե՛ք թեստավորվելու․ «ԱՅՈ՛» կորոնավիրուսին․ Միհրդատ Մադաթյան Մինչև համավարակի ավարտը Ռոբերտ Քոչարյանը կմնա «Իզմիրլյան» ԲԿ-ում Միավոր բնակչության հաշվով օրական մահացությամբ աշխարհում 2-րդ, նոր դեպքերով՝ 6-րդ հորիզոնականում ենք. սա՞ է կառավարության ինքնավստահության հիմքը. Դանիել Իոաննիսյան Մոսկվայում ցանկապատից կախված ՀՀ քաղաքացու դի են գտել Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի ՄԱԿ-ում նշել են երկիրը, որտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակն ամենաբարձրն է Ախթալայի կամրջի վրա 2015-ին սպանության փորձի գործը հանգուցալուծվել է Գլխավոր դատախազության վճռաբեկ բողոքի բավարարմամբ Աչքները հիմա էլ դեսպանների պաշտոնի վրա է. Past.am Փրկարարները հայտնաբերել են Նարեկ գյուղի մոտ մոլորված քաղաքացիներին, 40-ամյա մայրը եղել է 3 երեխաների հետ Արցախում մեկուսացման մեջ է գտնվում 67 քաղաքացի Օդանավակայանի մոտ 5 մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել (լուսանկարներ) Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 8572 դեպք է հայտնաբերվել Արմավիրում կամրջից նետված 14-ամյա աղջիկը տեղափոխվում է դիմածնոտային բաժանմունք․ վիճակը կայուն է․ Գեւորգ Դերձյան Բրազիլիայում վերջին մեկ օրում հաստատված դեպքերի թիվն ավելացել է 26․417-ով «Նա մեր լեգենդար հրամանատարներից է». Արցախի ԱԱԾ տնօրեն է նշանակվել Կամո Աղաջանյանը Պարետի սահմանած նորմերը խախտելու համար 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն Ալիև կրտսերը հայտարարեց, որ առաջին պլան է մղվում Արցախյան խնդրի ուժային լուծումը, իսկ Նիկոլի իշխանությունը բերանը ջուր առած` նստել է․ Շարմազանով Պետք է լուռ հետևե՞նք, թե ինչպես է Նիկոլը քանդում մեր ժողովրդի անվտանգության միակ հենասյունը՝ Հայաստանի Հանրապետությունը․ Մենուա Հարությունյան Կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի գերակշիռ մասի պատասխանատուն իշխող վարչակարգն ու անձամբ վարչապետ Փաշինյանն են COVID-19. Հնդկաստանը մահերի թվով շրջանցել է վարակի ծագման երկիր Չինաստանին Մեկ օրում 460 վարակակիր. կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը հասավ 8676-ի «Հրապարակ». Սյունիքի «նախկինները»՝ իրավապահների խոշորացույցի տակ. «Դու ո՞վ ես, որ գաս, մեզնից բան խլես» «Ժողովուրդ». Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը թել ու ասեղով կարել է սիրտը Շղթայական ավտովթար է տեղի ունեցել օդանավակայանի մոտակայքում Երբ հարևանի «հարսն» իրականում սիրուն է. Անդրանիկ Թևանյան «Վերջնական հանգրվանի ենք եկել». Սամվել Բաբայանը կզբաղեցնի Արցախի ԱԽ քարտուղարի պաշտոնը «Ժողովուրդ». ԱԺ-ում հաստիքների թիվը կարող է ավելանալ. խորհրդականներ են ուզում ունենալ «Իրավունք». ԿԳՄՍ նախարարի գլխին «սեւ ամպեր» են կուտակվում «Հրապարակ». «Իմ քայլը» բանակցում է ԲՀԿ-ի հետ. նրանց պայմանը Սեդրակ Առուստամյանի կալանքը փոխելու կոմպրոմիսն է «Ժամանակ». ՃՈ «զոհերը» դժգոհում են. «Հո կրակը չեմ ընկել, որ «Քեմրի» եմ քշում» «Հրապարակ». Պատգամավորներին լարված օրեր են սպասվում. Փաշինյանը կայցելի խորհրդարան Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Փաստահավաք խմբի վերաբերյալ քննարկում են արել ու դժգոհել. ինչ է սպասվում «Հրապարակ». Քաջարանի քաղաքապետի դեմ մեծ դոսյե են հավաքել, որից հետո նա հապշտապ արձակուրդ է վերցրել Սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ «Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունում մեծ աղմուկ է հասունանում «Հրապարակ». «Իմ քայլի» երկու կին պատգամավորներ հղի են. նրանցից մեկը Լենա Նազարյանն է Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին Հրդեհ հացատան տանիքում ՍԴ-ն որոշումն ընդունել է հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել․ Aravot.am Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքում, վարկաբեկում․ «Հետք» Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա Այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք Մեկուկես տարի առաջ կատարված սպանության կասկածանքով 4 անձ է ձերբակալվել. ՔԿ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են Գույքահարկի փոփոխությունները հանգեցնելու են սոցիալական և տնտեսական բազում խնդիրների. Հարություն Արզումանյան Արժե՞ վարչապետից ակնկալել դրսից ներմուծվող գազի գնի կառավարում, եթե նա ներսում արտադրվող, իրենից ոչինչ չներկայացնող դիմակի գինը կառավարել չի կարողանում. Գարեգին Պետրոսյան Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկել և նետել են Այս պահին ունենք 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, 17 մարդ միացված է թոքերի արհեստական սարքերին ՀՀ ոստիկանությունը միջմարզային ճանապարհներին տեղադրել է անցակետեր Դենդրոպարկի մուտքի մոտ տասնյակ մարդկանց հերթ է գոյացել, չի պահպանվում սոցիալական հեռավորությունը․ Shamshyan.com Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Ինչու՞ պետք է օրենք ընդունվի, որը պարտադրում է մեզ դիմակներ կրել, բայց չկա նման քայլ դիմակների գնի վերահսկման համար. Կորյուն Գրիգորյան Մենք կարող էինք գրանցել մահվան ելքերի անհամեմատ քիչ քանակ, եթե լուրջ և պատասխանատու մոտեցում լիներ. Նարեկ Մանթաշյան Քաղաքական գործիչները՝ Առաջին հանրապետության մասին Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Ստեղծված իրավիճակում կառավարությունը, փոխարենը թեթևացվի հարկային բեռը, ընդհակառակը, ծանրացնում է այն. Կառլեն Խաչատրյան 24 ժամով 12 օբյեկտների գործունեություն է կասեցվել Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Մայիսի 30-ին Արարատի մարզում կբացվի 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկան (լուսանկարներ) Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին. Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ Վերջին շրջանի «պարանոյիկ սրացումները» հուշում են, որ վարչապետ Փաշինյանն իսկապես պատժվել է. քաղաքագետ Հրաշքի համազոր երևույթ էր անկախության վերահաստատումը. Արամ Ա կաթողիկոս (տեսանյութ) Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը, հնարավոր է, ընկել է Թուրքիայում Մի կողմից՝ տապալված տնտեսություն, գործազրկություն, թանկացումներ, մյուս կողմից` գույքահարկի քառապատիկ բարձրացում. Քրիստինա Նազարյան Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսոց վարակման 2258 նոր դեպք է գրանցվել Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Սյունիքում կորոնավիրուսային հիվանդության նոր օջախներ կան. Հունան Պողոսյան