Երևան, 06.Հունիսի.2020, 00:00
Մեկ օրում 547 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 12364-ի Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան «Աչքալուսանք» հիփոթեքային վարկ ունեցողներին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել 697 դեպք 1 օրում. վարչապետն ուղիղ եթերում հայտնեց հերթական հակառեկորդի մասին Արցախում զինծառայող է մահացել Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից. նա, ով ոչ մի մոմ չվառեց

Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվն անցել է 320 000-ը

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 920 հազարից: Արմենպրեսի փոխանցմամբ՝ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 320 հազարից: Ապաքինվել է 1 միլիոն 928 հազար 023 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 550 հազար 630 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 92 հազար 034 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 299 հազար 941 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 837:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 188 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 709:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 հազար 368-ի, մահացածներինը՝ 16 հազար 853-ի:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Մեծ Բրիտանիան է՝ 246 հազար 406 ընդհանուր դեպքով: Մահացածների թիվը կազմում է 34 հազար 796: Մահացության ցուցանիշով Մեծ Բրիտանիան Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը՝ ԱՄՆ-ից հետո:

Մեծ Բրիտանիային հաջորդում է Իտալիան, որտեղ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 225 հազար 886, մահերինը՝ 32 հազար 007: Իտալիային հաջորդում է Ֆրանսիան, երվրոպական այս երկրում վարակվածների թիվը 179 հազար 927 է, մահացածներինը՝ 28 հազար 239:

Գերմանիայում 177 հազար 289 հաստատված դեպք կա: Այստեղ վարակի հետևանքով մահացել է 8 հազար 123 մարդ: Թուրքիայում վարակակիրների թիվը հասել է 150 հազար 593-ի, մահացածներինը՝ 4 հազար 171-ի:

Երկրների տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ վարակվածների թիվը հասել է 124 հազար 603-ի: Վերջին մեկ օրում 2 հազարից ավելի վարակի նոր դեպք է գրանցվել: Երկրում վարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 հազար 119 մարդ: Վարակվածների թվով Իրանին հետևում են Հնդկաստանը, Պերուն: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 13-րդ տեղում:  Չինաստանն առանձնանում է 82 հազար 960 ընդհանուր, 6 նոր դեպքով։ Չինաստանում մահացել է 4 հազար 634 մարդ։ 

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 702-ի, վարակի բռնկումից ի վեր այստեղ մահացել է 12 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով ԱՄԷ-ին շրջանցած Կատարում հաստատված դեպքերի թիվը կազմում է 35 հազար 606, մահերինը՝ 15: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 063 է, մահացածներինը՝ 227:

Քուվեյթում վարակվածների թիվը հասել է 16 հազար 764-ի, մահացածներինը՝ 121-ի: Եգիպտոսում 12 հազար 764 հաստատված դեպք կա, մահացել է 645 մարդ: Իրաքում գրանցվել է 3 հազար 554 վարակվածության, 127 մահվան դեպք: Լիբանանում կա 954 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 26: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 58-ի: Մահացել է 3 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 212-ը:

Միշուստինը վերադարձել է վարչապետի իր աշխատանքային պարտականություններին

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը վերադարձել է աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնում է Կրեմլի կայքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրամանագիր, որն անվավեր է ճանաչում փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին վարչապետի պաշտոնակատար նշանակելու մասին փաստաթուղթը:

Ապրիլի վերջին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել էր իր տեղակալ Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը, որից հետո նա տեղափոխվել էր հիվանդանոց:

Ավելի վաղ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն ասել էր, որ վարչապետն ապաքինվում է և հույս էր հայտնել, որ նա շուտով կվերադառնա աշխատանքային գրասենյակ:

Գերմանիայում վարակի բռնկման նոր օջախներ են ի հայտ եկել

Գերմանիայում կորոնավիուսի սահմանափակումները մեղմացնելուց հետո վարակի նոր օջախներ են ի հայտ եկել, այս անգամ մսամթերքի արտադրության գործարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ Ներքին Սաքսոնիայի դաշնային երկրամասում գտնվող Դիսսեն քաղաքում իշխանությունների որոշմամբ դադարեցվել է մսամթերք արտադրող խոշոր ընկերություններից մեկի աշխատանքը: Այնտեղ 90-ից ավելի աշխատակից վարակվել է: 

Մի քանի օր առաջ կրկին մսամթերքի արտադրության գործարանում կորոնավիրուսով վարակվածության դեպքեր են արձանագրվել Կոսֆելդ քաղաքում: Այնտեղ 150-ից ավելի աշխատակցի մոտ վարակի դեպք էր գրանցվել: 

Նշվում է, որ Բեռլինում կորոնավիրուսի հարցերով կառավարական կոմիտեն նիստ է հրավիրել իրավիճակը քննարկելու համար: 

Բոլոր վարակվածները մեկուսացվել են:

Համավարակը Եվրոպայում փլուզել է ավտոշուկան

Կորոնավիրուսի համավարակը հանգեցրել է խոշորածավալ փլուզման Եվրոպայի ավտոշուկայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ 2020 թվականի ապրիլին, 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ԵՄ-ում թեթև մարդատար ավտոմեքենաների վաճառքը նվազել է 76.3 տոկոսով: Տվյալները ներկայացրել է Ավտոմոբիլների եվրոպական արտադրողների ասոցիացիան: Նրա տվյալներով, սա ամսվա ամենաուժեղ անկումն է:

2020 թվականի 4 ամսվա կտրվածքով Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն անկում է ապրել 38.5 տոկոսով: Վիճակագրության մեջ ներառված են ԵՄ անդամ երկրները, Իսլանդիան, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան: Վաճառքի գրեթե ամբողջական դադարեցում է նկատվում Իտալիայում, Իսպանիայում և Մեծ Բրիտանիայում:

Դրա հետ մեկտեղ, զգալի անկում են ապրել նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալները, հատկապես տուժել են այն երկրները, որտեղ կորոնավիրուսի դեմ պայքարի ամենախիստ պահանջներն են եղել, Իտալիա (97,6 տոկոս անկում), Իսպանիա (96,5 տոկոս), Բելգիա (90,1տոկոս), Ֆրանսիա (88,8 տոկոս), Իռլանդիա (96,1 տոկոս), Գերմանիա (61,1 տոկոս):

Շուկայի փլուզման պատճառ է դարձել մի քանի շաբաթով արտադրության ամբողջական դադարեցումը, ինչպես նաև դիլերային կենտրոնների փակումը:

Համաշխարհային առաջնորդները միասնականության կոչ են անում կորոնավիրուսի դեմ պայքարում

Համաշխարհային առաջնորդները, որոնք հավաքվել են պատմության մեջ առաջին անգամ առցանց ձևաչափով անցկացվող Առողջապահության համաշխարհային վեհաժողովի շրջանակում, կոչ են արել երկրներին միավորվել կորոնավիրուսի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայությունը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով իր ելույթով բացեց վեհաժողովը, հանդես է եկել խիստ նախազգուշացմամբ: Նրա կարծիքով, աշխարհի երկրները կբախվեն շոշափելի վախի ու անվտանգության բացակայության խնդրին, եթե մահացու վտանգավոր հիվանդությունը չկանգնեցվի բոլոր տեղերում: Գուտերեշն ընդգծել է, որ համավարակի հետևանքները կարող են ավելի կործանարար լինել:

«Մեր ուժերը պետք է գնահատել առողջապահական ամենաթույլ համակարգերով: Զարգացող աշխարհի պաշտպանությունն առատաձեռնության ու բարեգործության հարց չէ, այլ լուսավորյալ անձնական շահ: Գլոբալ Հյուսիսը չի կարող հաղթահարել COVID-19-ը, եթե միևնույն ժամանակ գլոբալ Հարավը չհաղթահարի»,- նշել է նա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատությունների թիրախում է հայտնվել ԱՄՆ նախագահ դոնալդ Թրամփի կողմից: ԱՄՆ-ն ապրիլին դադարեցրել է ԱՀԿ-ի ֆինանսավորումը:

Մոսկովյան հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսը հաղթահարած 100 տարեկանից բարձր երկու կին

Մոսկվայի քաղաքային հիվանդանոցներից մեկից դուրս է գրվել 100 տարեկանից բարձր երկու կին: Նրանք վարակված են եղել կորոնավիրուսով և հաջող բուժում են անցել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Կորոնավիրուսը հատուկ վտանգավոր է ավագ սերնդի համար՝ 65 տարեկանից բարձր անձանց: Տարիքի հետ իմունային համակարգը թուլանում է, կուտակվում են մի շարք հիվանդություններ, խորանում է ինֆեկցիոն հիվանդությունների ընթացքը: Չնայած բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներին, վարակը երբեմն հասնում է բարձր տարիքի մարդկանց: Այդուհանդերձ, ես ուրախ եմ հայտնել, որ մեր հիվանդանոցում 100 տարեկանից բարձր կորոնավիրւսով վարակված 2 կին բուժման հաջող ընթացք են ունեցել և դուրս գրվել հիվանդանոցից: Նրանց առողջության նկատմամբ վերահսկողությունը կշարունավի վերականգնողական հիվանդանոցում»,-ասել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ Մարիանա Լիսենկոն:

Նշվում է, որ կին պացիենտներից մեկը վերջերս դարձել է 101 տարեկան: Նա ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ: Մյուս պացիենտը կես տարով մեծ է առաջինից, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է: Բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը:

Թրամփը ԱՀԿ-ի ֆինանսավորումը շարունակելու համար պահանջներ է ներկայացրել

Վաշինգտոնն ամբողջությամբ կդադարեցնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը և կվերանայի իր անդամակցությունը, եթե կազմակերպությունը 30 օրվա ընթացքում չանցկացնի բարեփոխումներ, որոնք պահանջում է ԱՄՆ-ն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին ասված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակում՝ ուղղված ԱՀԿ ղեկավար Թեդրոս Հեբրեյեսուսին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով, իրենք անցկացրել են հետաքննություն՝ կապված կորոնավիրուսի տարածման առնչությամբ ԱՀԿ-ի անհաջող արձագանքին:

«Մեր ստուգումները ցույց են տվել բազմաթիվ լուրջ մտահոգություններ, որոնց մասին ես բարձրաձայնել եմ վերջին շրջանում և վերհանել եմ նորերը, որոնց պետք է ԱՀԿ-ն արձագանքեր»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը ԱՀԿ-ից պահանջում է քայլեր ձեռնարկել նկատելի բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, որի թվում է նաև Չինաստանից անկախ լինելը:

«Ակնհայտ է, որ համավարակին կազմակերպության արձագանքի հետ կապված սխալներն աշխարհի համար չափազանց թանկ արժեցան»,- նշել է նախագահը:

Կանադայի մայրաքաղաքում վարչապետ Թրյուդոն ծնկի է իջել հակառասիստական ցույցի ժամանակ Աղջի՛կ, ուզում եմ հասկանալ՝ դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին. Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի խոսնակին Մեկ օրում 547 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասավ 12364-ի Հարց մեկ կենտրոնից եկած հրահանգով ակտիվացած ՔՊ–ականներին. Անդրանիկ Թևանյան Լևոն Տեր-Պետրոսյանի կորոնավիրուսային պարզագույն ալոգիզմը. Խոսրով Հարությունյան Գյումրիում երկհարկանի տուն է հրդեհվել. բարդության «թիվ 2» կանչ դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ «Ժողովուրդ». Վեթինգի թեմայի շուրջ տեղի ունեցող գործընթացները խոր արմատներ ունեն Միայն դիմակը ձեզ չի պաշտպանի Covid-19-ից. ԱՀԿ «Ժողովուրդ». Հայկ Եսայանը և իր եղբայր Ալեքսանդր Եսայանը հրավիրվել են ԱԱԾ «Ժողովուրդ». Բարձր պաշտոններ թափուր են մնացել․ ե՞րբ կլինեն նոր նշանակումները Արտարժույթների փոխարժեքներն այսօր «Հրապարակ». Վարչապետի սեղանին հրաժարականի դիմումներ կան «Հրապարակ». Սամվել Բաբայանը փորձում է ուժեղացնել դիրքերը. Արայիկ Հարությունյանից պահանջում է մեծացնել ԱԱԽ աշխատակազմը «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ Պատերազմի ժամանակ մարտը տանուլ տված հրամկազմին հեռացնում են պաշտոններից. Արշավիր Ղարամյանը՝ առաջին նախագահին Մինեապոլիսի քաղաքապետը ծնկի է իջել Ջորջ Ֆլոյդի դագաղի առջեւ եւ սկսել լացել Իշխանության հեռանալը կարծես դարձել է ներկայիս պայմաններում երկրի անվտանգության և գոյատևման հրամայականը. Հովհաննես Հարությունյան Ընդդեմ վարչապետի ու նրա մամուլի խոսնակի՝ Վանեցյանի հայցը դատարանում է Ուրախությամբ փաստում եմ, որ արդեն տեսանելի է իրավական հստակ ճանապարհ այս կառավարությունից ազատվելու համար. Նարեկ Մանթաշյան Փաշինյանն էժանագին «բլոգերությամբ» ոչնչացնում է իր իշխանությունը. 7or.am Հրդեհ մթերային խանութում Կառավարության ոչ թե 97, այլ 100 տոկոսը պետք է փոխվի. Ծառուկյանի ելույթը՝ ԲՀԿ քաղաքական խորհրդի հրատապ նիստին Լոռու մարզում արագաչափ են վնասել. Shamshyan.com Էդուարդ Հովհաննիսյանը նշանակվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գավառում տեղի ունեցած դեպքերով հայտնի է մեկ տասնյակից ավելի նորատուսցիների ինքնություն. կան կալանավորվածներ. Shamshyan.com 200 ընտանիքի «պատժելու» համար մենք 500 000 հոգու հարկային բեռի տակ ենք դնում. Արեն Ապիկյանը՝ գույքահարկի փոփոխությունների մասին (տեսանյութ) Մարզպետին գրեցի օգնեք, մուննաթ եկավ վրաս. փող չեմ ուզում, միայն սնունդ, որ երեխաներս սոված չմնան. Կոտայքի բնակիչ (լուսանկարներ). News.am Ոստիկանությունը կազմել է արտակարգ դրության կանոնները խախտելու փաստերով 23 հազ. արձանագրություն Պարետի նոր որոշումը՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գործունեությունը արգելելու մասին Հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը. ԱԳՆ Կասեցվել է մի շարք հանրային սննդի օբյեկտների աշխատանքը, մեկինը՝ 72 ժամով Պետք է պարզապես 300.1 հոդվածը ջնջվի Հայաստանի քրեական օրենսգրքից. Սևակ Թորոսյան Հայկ Մարությանի օրոք հետիոտնային անցումի վրա բուտկա է հայտնվել. Դավիթ Խաժակյան Դ, ե, զ, է. Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ մի արդարացում չունի. Աղվան Վարդանյան Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց ՊԵԿ նախագահի տեղակալին Սուրենավանի դպրոցի 23 տարվա ուսուցիչն ազատվել է աշխատանքից․ վարչապետի հրապարակած լուսանկարի հետքերով Եղբայրների կողմից մի ոստիկանին սպանելու, մյուսին վիրավորելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան Զինծառայողների սոցիալական ապահովագրության հիմնադրամը դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին Կորոնավիրուսով վարակված երեխաների գրեթե կեսը 1–ից 8 տարեկան են. Sputnik Արմենիա Հայաստանում կորոնավիրուսով վարակված մոտ 100 ոստիկան կա Բերման են ենթարկել մի քանի երիտասարդի. նրանց մոտ եղել է մարիխուանա եւ ատրճանակ (տեսանյութ) Գուրգեն Խաչատրյանի տեղաշարժը ՀՀ սահմաններով չի ֆիքսվել. ԱԱԾ տնօրեն ՀՀ նախագահը ստորագրել է «Դեղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքը Ձեզ տեսա-լուսանկարահանելու դեպքում կարող եք դիմել անհրաժեշտ պաշտպանության. փաստաբան 83-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ) Հայաստանում առկա է COVID-19-ի նմուշառման փայտիկների սղություն ԱԱՏՄ-ն շարունակում է անակնկալ ստուգայցերը Կողմնորոշվել է կարծես, որ անհնազանդությունը կարող է հանգեցնել ուժի կիրառման․ Քրիստինա Նազարյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին Թոքերի հերն անիծում ա, մարդիկ անդառնալի հաշմանդամ են դառնում. համակարգչային տոմոգրաֆիայի մասնագետը՝ կորոնավիրուսի մասին Ցավում ենք, որ երկրի ղեկավարը տարածում է չստուգված փաստեր (լուսանկար) Քաղաքացին ընկել է Փամբակ գետը Դավիթ Անանյանը որոշել է ինքը հեռանա, քան հեռացնի արդյունավետ կադրերից մեկին. ՊԵԿ Այսօրվա հրապարակված տեսանյութն առերևույթ վկայում է, որ Ոստիկանության գործողություններն անհամաչափ են․ Արման Թաթոյան Ոստիկանության ծառայողների 2019 թ. միջին աշխատավարձը կազմել է 279,7 հազար դրամ Այդ տղայի հետ վարվում են այնպես, կարծես ամենավերջին քրեական հանցագործի, այնինչ պետք է ընդամենը 10․000 դրամ տուգանեին․ Զավեն Խուկեյանը՝ ոստիկանների դրսևորած վարքագծի մասին Պետությունը բյուջեի դեֆիցիտը կֆինանսավորի թե արտաքին, թե ներքին աղբյուրներից. կա համաձայնություն Շիրակի մարզում 388 քաղաքացի ինքնամեկուսացված է, նրանցից 65-ի մոտ դրական ախտորոշում կա. մարզպետարան Վրաստանում տուգանքներ կսահմանեն դիմակ կրելու կանոնները խախտելու համար Այն մեթոդը, որը կիրառում է ՀՀ վարչապետը, ստեղծում է իդեալական պլատֆորմ մարդու արժանապատվությանը հարված հասցնելու համար․ Անի Սամսոնյան Համավարակի դեմ այս պատերազմում տեղեկատվական տեռորի են ենթարկում հանրությանը եւ դա ունի նպատակ. «Իմ քայլի» պատգամավոր Քանի որ վարչապետը հեռացրել է լուսանկարը եւ արել գրառում, ապա հարցին անդրադառնալու անհրաժեշտություն չեմ տեսնում. Թաթոյանը՝ դիմակ չկրող աղջկա միջադեպի մասին Ջահել աղջիկ էրեխու նկարի տակ լկտիագույն քոմենթներ եք գեներացնում․ 3 դուստր ունեք, հիմա որ էդ էրեխեն փորձանքի մեջ ընկնի, ձեզ ո՞նց եք զգալու․ Ռուբեն Մխիթարյան Դիմակ չունենալու համար ոստիկանները ստորացնում են ՀՀ քաղաքացուն (տեսանյութ) Կառավարությունը եւ մերձիշխանական տարաբնույթ աղբյուրներ ստեր են շրջանառության մեջ դրել. Գորգիսյանը՝ ավիացիայի մասին Փաշինյանի որոշմամբ, Շաքե Մեժլումյանն ազատվել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից Պարզվում են Ծիծեռնակաբերդում 29-ամյա երիտասարդի ինքնասպանության հանգամանքները Վերահսկողությո՞ւն, թե՞ ատելության մթնոլորտի խորացում ՌԴ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 726-ով Դուք հասաք Ձեր ուզածին․ նկարելու համար քաղաքացիները իրար են ծեծում․ Տիգրան Խաչիկյանը՝ Փաշինյանին Բրազիլիան COVID-19-ի հետեւանքով մահվան դեպքերի ընդհանուր թվով դարձել է աշխարհում երրորդ երկիրը Ադրբեջան ռազմական մատակարարումների համար կաշառքի գործով ՌԴ-ում պաշտոնյաներ են կալանավորվել Ոստիկանությունը այն ռեստորանում է, որտեղ տեղի է ունեցել «ԱԱԾ» մասնակցությամբ հարսանեկան անակնկալը (տեսանյութ) Ոստիկանության Արտաշատի բաժնի երկու նախկին պետերին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ-ն ներկայացնում է պատճառները Ճապոնիայում COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացը նախատեսում են սկսել 2021-ին Ոստիկանության ուժեղացված ստուգայցերը շարունակվում են Քանի տարեկան էին երեկ մահացած պացիենտները Դեսպան Պապիկյանը հանդես է եկել Ադրբեջանում ատելության խոսքի արդարացման վերաբերյալ հայտարարությամբ Մեկ օրում 596 դեպք. կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը 11817 է Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում. պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է. Արթուր Վանեցյան