Երևան, 03.Հունիսի.2020, 00:00
Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ Ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է Գյումրիում թափառող շների հարձակմանն ենթարկված երեխան գիտակցության է եկել Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը Նիկոլ Փաշինյանը վարակվել է կորոնավիրուսով. ընտանիքի անդամների թեստերը ևս դրական են (տեսանյութ) Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է և Ծնողների համաշխարհային օրը

Համավարակի ազդեցությունը տնտեսության վրա․ առաջին եռամսյակ

Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար։ Այդ առումով ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները։ Այս հարցերի շուրջ ՀՀ-ն զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։

 

–Պարոն Վարդանյան, ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ընթացիկ տարվա առաջին եռամսյակի հիմնական տնտեսական ցուցանիշներում։ Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը, արտակարգ դրություն սահմանելը։

–Ըստ պաշտոնական վիճակագրության՝ առաջին եռամսյակում արձանագրվել են ինչպես դրական, այնպես էլ բացասական միտումներ։ Բացասական փոփոխությունների մի մասը պայմանավորված է արտաքին գործոններով, իսկ մյուսը՝ մարտից ՀՀ-ում գործունեության որոշ տեսակների դադարեցումով։ Այսպես, տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 104 տոկոս (2019 թ. նույն ժամանակահատվածում՝ 106.5 տոկոս), արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 8.7 տոկոսով (2019 թ.՝ 106.5 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 4.5 տոկոսով (2019 թ.՝ 99.8 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), շինարարության ծավալը կազմել 90.6 տոկոս (2019 թ.՝ 110.8 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), առեւտրի շրջանառությունը՝ 100.2 տոկոս (2019 թ.՝ 110.1 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ծառայությունների ծավալը (առանց առեւտրի)՝ 105.7 տոկոս (2019 թ.՝ 117.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 114.8 տոկոս (2019 թ.՝ 86 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), միջին ամսական անվանական աշխատավարձը՝ 109.2 տոկոս (2019 թ.՝ 104.3 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Մյուս երկրներում համավարակի դեմ պայքարի ձեռնարկված միջոցառումները որոշակի ներգործություն են ունեցել ՀՀ արտաքին տնտեսական գործունեության վրա։ Առաջին եռամսյակում արտաքին առեւտրաշրջանառությունը կազմել է 96 տոկոս (2019 թ.՝ 95 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), այդ թվում՝ արտահանում՝ 100.2 տոկոս (2019 թ.՝ 91.4 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ), ներմուծում՝ 93.8 տոկոս (2019 թ.՝ 96.9 տոկոս, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ)։

ՀՀ պետական բյուջեի հիմնական ցուցանիշների մասով տեղի ունեցած փոփոխությունները մասամբ կարող են պայմանավորված լինել համավարակի ազդեցությամբ։ Այսպես, օրինակ, թեպետ բյուջեի եկամուտները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 17.1 տոկոսով (այդ թվում հարկեր՝ 16.5 տոկոսով), այնուամենայնիվ, բացասական միտումներ են դրսեւորվել ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի, շահութահարկի եւ եկամտային հարկի մասով, որոնք 2019 թ. համեմատ համապատասխանաբար կազմել են՝ 83.9 տոկոս, 78.8 տոկոս, 52.5 տոկոս եւ 86.4 տոկոս։ Այս միտումներն էական բացասական ազդեցություն կունենան 2-րդ կիսամյակում պետական բյուջեի հարկային եկամուտների վրա։

Այսպիսով, առաջին եռամսյակում տնտեսության մեջ նկատված բացասական միտումներից են (2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ)՝ տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը, շինարարության ծավալի անկումը, ինչպես նաեւ որոշ ոլորտներում աճի տեմպերի նվազումը։ Այստեղից կարելի է եզրակացնել, որ մարտ ամսին հատկապես շինարարության դադարեցումը կասկածահարույց կարող է համարվել. բաց տարածքում վարակի տարածման հավանականությունը սովորաբար փոքր է։

Առաջին եռամսյակի դրական միտումներից են արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտների, միջին ամսական անվանական աշխատավարձի աճը, արտաքին առեւտրաշրջանառության մակարդակի պահպանումը գրեթե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի մակարդակին եւ դրա կառուցվածքի բարե—լավումը. 2019 թ. արտաքին առեւտրի հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 542.8 մլն դոլար, 2020 թ.՝ 475.3, այսինքն՝ 12.5 տոկոսով բարելավվել է արտաքին առեւտրի հաշվեկշիռը։ Դրական միտումներ են նկատվել նաեւ այլ ոլորտներում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ տնտեսության վրա համավարակի ազդեցությունն առաջին կիսամյակում ընդհանուր առմամբ նշանակալի չի եղել։ Այդ ազդեցությունն ամբողջապես կդրսեւորվի արդեն երկրորդ եռամսյակում, ինչի մասին վկայում են ապրիլ ամսվա ցուցանիշները։ Այսպես, ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 95.3 տոկոս, իսկ արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2019 թ. Հունվար-ապրիլի համեմատ, 2020 թ. նույն ժամանակահատվածում նվազել է 8.7 տոկոսով, այդ թվում՝ արտահանմանը՝ 4.8 տոկոսով, ներմուծմանը՝ 10.6 տոկոսով։

 

–Ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները համավարակի առաջացրած սոցիալ-տնտեսական հիմնախնդիրների հաղթահարման համար։

–Կառավարության գործադրած ջանքերից որոշների արդյունքները (ուսանողների կրթաթոշակների, կումունալ վճարների եւ այլնի մասով) արդեն իսկ շոշափելի են շահառուների համար, իսկ տնտեսության մասով դրանց արդյունավետությունը կարող է գնահատվել երկրորդ եռամսյակի արդյունքներն ամփոփելուց հետո։ Այնուամենայնիվ, որոշ դեպքերում դրանք կարող են չապահովել սպասվելիք արդյունքներ, որովհետեւ մեր տնտեսությունը հիմնականում «դանդաղաշարժ» է, ոչ ինովացիոն եւ, հետեւաբար, արագորեն չի կարող արձագանքել առաքման գլոբալ շղթաների, համավարակով պայմանավորված, արմատական վերադասավորումների գործընթացներին։ Ընդ որում, այստեղ խոսքը վերաբերում է ոչ միայն տեխնոլոգիական համապատասխան լուծումներին, այլեւ մարքեթինգային եւ այլ բնույթի խնդիրներին, ինչի համար կպահանջվի բավական ժամանակ։ Կանխատեսումներն այս պարագայում անտեղի են, իսկ տնտեսական կորուստները հնարավոր կլինի համեմատաբար բարձր ճշգրտությամբ հաշվարկել միայն պաշտոնական վիճակագրական տվյալների հրապարակումից հետո։

 

–Ի՞նչ լրացուցիչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար։

–Առաջին հերթին նպատակահարմար կարող է դիտարկվել բյուջետային ծախսերի մեծացումը, ինչը, բնականաբար, կհանգեցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի ավելացմանը։ Որպես ծախսերի մեծացման հնարավոր աղբյուր կարող է դիտարկվել նաեւ փողի էմիսիան՝ որպես սահմանային մեծություն դիտարկելով միջազգային պահուստների փաստացի մեծությունը։ ՀՀ կառավարությունն արդեն իսկ գործադրել է միջոցառումների մի շարք փաթեթներ, որոնցից են նաեւ նորարարական դրամաշնորհնեըը, որոնք ցանկալի կլիներ ավելի ընդլայնել։ Բայց այստեղ մի խնդիր կա. այդ գործը չի կարելի թողնել առկա բիզնեսների նախաձեռնությանը, հարկ կլինի պետության ակտիվ միջամտությունը՝ հեռանկարային ուղղությունների, բիզնեսի նոր մոդելների զարգացման առումով։ Ընդ որում, առանց պետական—մասնավոր համագործակցության դա կլինի պակաս արդյունավետ։ Տնտեսության նոր հատվածների ձեւավորման տեսանկյունից՝ խոշոր բիզնեսի կամ խոշոր կապիտալի մասնակցությունն այլընտրանք չունի։ Ստեղծված բարդ իրադրության պայմաններում օտարերկրյա ներդրումները դեռ երկար ժամանակ սպասեցնել կտան իրենց։

Առանձին դեպքերում նպատակահարմար է ըստ տնտեսության ոլորտների առանձնահատկությունների դիտարկել ոչ սովորական լուծումներ։ Օրինակ, շինարարության անկման հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել 2 հերթափոխով աշխատանքը, ինչով նաեւ որոշակիորեն կլուծվի, մասնավորապես, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց զբաղվածության հարցը։ Տնտեսության վրա սիներգիկ էֆեկտ կարող է ունենալ նաեւ «Հյուսիս-հարավ» ճանապարհի ամբողջ երկայնքով շինարարական աշխատանքների մեկնարկը։

Մարզերում սոցիալական աշխատանքների ծավալների ընդլայնումը կարող է նշանակալիորեն թեթեւացնել ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնվածների կամ մինչեւ այդ գործազուրկ մարդկանց կենսապահովման խնդիրը։ Այս մասով, աշխատուժի պահանջարկը նույնիսկ պետք է գերազանցի նրա առաջարկին։ Մյուս կարեւոր խնդիրը, որը հարյուր–հազարավոր մարդկանց համար կենսական է, գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրն է. գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածներին հնարավորինս պետք է ազատել դժվարությամբ ստեղծված բարիքի իրացման հոգսերից։ Սպառման շոկի կանխման տեսանկյունից՝ կարեւորվում է սոցիալական որոշ խմբերի (դպրոցի ուսուցիչներ, կենսաթոշակառուներ, նպաստառուներ եւ այլն) եկամուտների որոշակի բարձրացումը։

Ինչպիսի եղանակ է սպավում Հայաստանում առաջիկա օրերին Դե արի ու մի մտածիր՝ վարչապետը դրսեւորում է ծայրահեղ անպատասխանատվություն՝ վտանգելով այլոց առողջությանը. Ավետիք Իշխանյան Պարետի որոշմամբ՝ ՀՀ-ում կարգելվեն ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտությունները Վարչապետը ֆեյսբուքից հեռացրեց իր գրառումը եւ ուղիղ միացումը ընտանեկան խնջույքից (լուսանկարներ). News.am Այս ամբողջ թատրոնը ցույց տալու համար է, որ անկարգ ժողովուրդը չի լսում մեծն առաջնորդին. Կարեն Վրթանեսյան Լճաշենում կորոնավիրուսով վարակված 6 անձ կա. վարակվել են հուղարկավորության ժամանակ «Հեղափոխության» անվան տակ հետևողականորեն կազմաքանդվում է ամեն բան, ինչը կապ ունի ազգայինի հետ. Գարեգին Պետրոսյան Եկեք ֆիքսենք, որ այս պահին Փաշինյան ընտանիքում ավելի շատ վիրուսակիր կա, քան «Գլորիա» ֆաբրիկայում. Անահիտ Կարապետյան Ոստիկանները ներխուժել են բնակարան՝ ապօրինի վտարում իրականացնելու․ ահազանգ «Մեդիա պաշտպանը» կոչ է անում թեստավորել վարչապետի հետ շփում ունեցած բոլոր լրագրողներին Կողաշրջված բեռնատարի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկան պարետի որոշմամբ վաղը առավոտվանից կփակվի 72 ժամով Հրապարկվել են հասցեները, որոնցում վթարով պայմանավորված կդադարեցվի ջրամատակարարումը ICAO-ն հանձնարարականներ է մշակել ավիաուղեւորների համար Փաշինյանը անազատության մեջ է պահում Քոչարյանին, որպեսզի համագործակցի «կոնստրուկտիվ» Ալիևի հետ Համարանիշերի գողություններ. վերադարձը՝ միայն գումարով. Hetq.am Նուբարաշենի հոգեբուժարանում կորոնավիրուսով վարակվածության 49 հաստատված դեպք կա. կատարվել է 307 թեստավորում Արզնիի ջրաղբյուրի պոմպակայանի հոսանքազրկմամբ պայմանավորված ջրանջատում Երևանի Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում Պետք է մատիցս հոտ քաշեի, իմանայի, թե դու ի՞նչ ես որոշել. Սերգեյ Բագրատյանը՝ փոխնախարարին Այդ պացիենտը ապրիլի 15-ից մինչ օրս միացված է թոքերի օդափոխության սարքին. Գեւորգ Սիմոնյանը դեպք պատմեց ԱԱԾ-ն բացահայտել է բակում Հունիսի 1-ը նշածների ինքնությունը Լուսանկարում պատկերված անձը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում է Տաթեւիկ Ռեւազյանն անլուրջ է վերաբերվել իր գործին, այսօր առնվազն պետք է տեսնեինք նրա հրաժարականը. Գորգիսյան Հունիսի 1–ի դրությամբ ՌԴ–ից դեպի ՀՀ վերադարձի ցանկություն են հայտնել 16 հազարից ավելի քաղաքացի Կորոնավիրուսով վարակվելու ութ նոր դեպք՝ Արցախում ՀՀ ողջ տարածքում 24 ժամով կասեցվել է շուկաներին հարող տարածքներում գործող հանրային սննդի, իրացման կետեր.ՍԱՏՄ Ֆրանսիայում սկսում են կարանտինից դուրս գալու երկրորդ փուլը Ոչինչ չի արվել. չհամարձակվեք նորից նախկինների վրա գցել. Հակոբ Ճաղարյան Գծային կայծակի հարվածը Երևանում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել Ավստրիայի Ազգային Խորհուրդը միաձայն վավերացրել է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հերթական աննախադեպը՝ Նիկոլ Փաշինյանի շնորհիվ. բարի գալուստ եվրոպական «սև ցուցակ». Արմեն Աշոտյան Մահացածների տվյալների արտահոսքի վերաբերյալ դիմել ենք իրավապահներին. ԱՆ խոսնակ ԱԺ-ն լրացուցիչ նիստ անցկացնելու որոշում ընդունեց Հայկական ավիաընկերություններին արգելել են թռչել դեպի Եվրոպա Դիմակի բիզնեսն այսօր երկու մարդու ձեռքում է՝ Աննա Հակոբյանի և Սամվել Ալեքսանյանի. Վոլոդյա Հովհաննիսյան (տեսանյութ) Փաշինյանի տապալումը կանխատեսելի էր բոլոր առումներով, համավարակը այն արագացրեց. Գարեգին Պետրոսյան (տեսանյութ) Նախագահ Թրամփը հայտարարեց, որ զորքեր է մտցնում ամերիկյան քաղաքներ՝ խռովությունները մարելու համար․ Հայկ Մարտիրոսյան Մենք պետք է ոտքի կանգնենք և դուրս շպրտենք Նիկոլին ու իր վարչակազմին՝ ուղարկելով բանտախուց. Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Ջրատարում գտել են 70-75 տարեկան կնոջ դի. Հագին եղել է սեւ շրջազգեստ. ճանաչողներին խնդրում ենք արձագանքել (լուսանկար 18+) Վաղը ապրանքս բերելու եմ, տենամ ով է փակում շուկան. բահերով կհելնենք ձեր դեմը. «Մեյմանդարի» շուկայում իրավիճակը թեժացավ (տեսանյութ) Պոպուլի՞ստ է Փաշինյանը. թեստը դրական արդյունք է ցույց տվել Հակահամաճարակային անվտանգության միջոցառումներն առավել խստացվում են․ Ոստիկանություն Մայր Աթոռում տեղի կունենա բժիշկների օրհնության կարգ «Մեյմանդար»-ում խախտվել են հակահամաճարակային կանոնները. գյուղացիները դեմ են մեկ օրով շուկայի փակմանը Որո՞նք են երաշխիքները, որ մարդկանց տեղաշարժի ողջ տվյալները վաղը չեն հայտնվի ցանցում. Սամվել Մարտիրոսյան Արդեն ակնհայտ է, որ պատասխանատուները տապալել են գործընթացը, և իրավիճակը գնալով աղետալի է դառնում. Արշավիր Ղարամյան Խորհրդարանը քննարկեց Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագծի փոփոխությունները Սևանի ափամերձ հատվածի շենք-շինությունների ապամոնտաժումը բողոքների պատճառ է դառնում 26-ամյա երիտասարդն ու 23-ամյա աղջիկը այրել են Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի 4 աղբամանները, վնասել սուպերմարկետի ապակիները ՀՀ ՊՆ ծառայողը կասկածվում է 10 մլն դրամ և 3 մլն դրամ արժողության ոսկյա զարդեր գողանալու մեջ (տեսանյութ). Shamshyan.com Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի մոտ հայտնաբերվել է COVID-19 Յուրայիններին դավաճանածը նորերի մոտ երբեք յուրային չի դառնում, նրան պարզապես օգտագործում են և դեն նետում զզվանքով․ Կորյուն Գրգորյանը՝ գլխավոր դատախազի մասին Ինչպես դավաճանեց իր թիմին, նույն կերպ կդավաճանի այս իշխանոււթյանը և երկրին․ Սերգեյ Յարմալոյանը՝ Արթուր Դավթյանի մասին Սիրիայում հայ սակրավորները մայիսին ականազերծել են 17471 քմ ականապատ տարածք Դավթյանը հեղափոխական պաշտոնյայի դիմակով կլասիկ դավաճան է, ով գումարի կամ պաշտոնի համար պատրաստ է դավաճանել նույնիսկ ամենամերձավորին․ Նարեկ Մանթաշյան Օրեցօր կրկնապատկվող մահերի եւ առողջապահական քաոսի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է․ Շարմազանով Մարդ, ով դավաճանեց սեփական թիմին, ով դավաճանեց մասնագիտական անաչառությանը հանուն պաշտոնի, կդավաճանի ամենքին և ամենը․ Արմեն Ասատրյանը՝ Արթուր Դավթյանի մասին Հայաստանում աղետ է, բայց երկրի ղեկավարության հիմնական զբաղմունքը Նիկոլի ամենօրյա անտաղանդ բեմադրությունների սպասարկումն է․ Կարեն Վրթանեսյան Ցավոք, բայց մեր ժողովուրդը իր մաշկի վրա զգաց առողջապահական համակարգի տապալումը․ Գևորգ Գրիգորյան Նորքի տուն-ինտերնատի շահառու 101-ամյա Նազանի Սիմոնյանը հաղթահարել է COVID- 19-ը և դուրս գրվել ԲԿ-ից Ոչ աշխատանքային, անառողջ մթնոլորտի պատճառով հեռանում եմ քաղաքապետարանից. Նարեկ Թադևոսյան Վրաստանում մեկ օրում հայտնաբերել են COVID-19-ով վարակման երկու դեպք Մենք մեր ծոցում պահում ենք պետական դավաճան Նիկոլ Փաշինյանին․ Հասմիկ Մանուկյան Արտակարգ դեպք Վանաձորում. փողոցում հայտնաբերվել է 55-60 տարեկան, անձը չպարզված տղամարդու դի. Shamshyan.com Քանի տարեկան են եղել այսօրվա մահացած պացիենտները ՊԵԿ-ը հրապարակել է համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը Նոր հակառեկորդ. 1 օրում կորոնավիրուսով վարակվել է 517, մահացել՝ 19 մարդ Ռուդիկ Հյուսնունցը նշանակվել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է շուրջ 107 000 մարդ «Հրապարակ». Էդվարդ Նալբանդյանը հուսախաբ է արել «Հրապարակ». Հայաստանում այս պահին կա ընդամենը 7 հազար հատ թեստ «Իրավունք». «Վատառողջ եմ, այո». Գևորգ Կոստանյան «Փաստ». Ուշացումներ դեղորայքի հարցում. սպասում են բաշխմանը ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. օրակարգում են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունները (ուղիղ) Երկրին է մոտենում ֆուտբոլի դաշտի չափսեր ունեցող աստղակերպ «Ժողովուրդ». Կրթական համակարգում անմխիթար վիճակ է. 6 բուհեր «անտեր» են մնացել Երևանի բնակիչը կտրել է դաստակի երակները «Իրատես». «Իմ քայլի» նիստում Ավինյանը «գուժել» է՝ առաջիկայում ավելի մեծ թվով վարակակիրներ ու մահեր են լինելու «Հրապարակ». Արսեն Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել Արտարժույթների փոխարժեքներն այսօր