Երևան, 29.Մայիսի.2020, 00:00
Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան Մեկ օրում 372 նոր վարակակիր և 7 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7774-ի Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ)

Պաշտոնյաների համեմատություն. զուտ կենսագրություններ. մաս 2

Հարևան Վալոդը երկու օր է՝ դեղ է խմում, գլխին տալիս. թե բա լավ, հիմա ի՞նչ անի։ Պարզվում է՝ իր իսկ ձեռքով իր տունը քանդել է։ Ընտրելով «պողոսապետերին»՝ Վալոդը կարծես իր՝ 2019 թվականի արտադրության «Մերսեդեսը» փոխած լիներ 1968 թվականի «Մոսկվիչի» հետ, կամ ասենք քաղաքի կենտրոնում նորակառույց շենքի 4 սենյականոց բնակարանը՝ Աերացիայում կոմունալկի 2 սենյականոցի հետ։

Բայց, ամեն դեպքում, որոշեց չընկրկել ու անցած անգամվա «հետախուզությունը» շարունակել։


Վազգեն Մանուկյան VS Ստեփան Սաֆարյան /«կրակեմ ստյոպիկ»/


Եթե Վալոդը Վազգեն Մանուկյանին հիշում էր դեռևս 1965 թվականի ջահերով երթից, 1988 թվականի միտինգներից, 90-ականներին պաշտպանության նախարար լինելուց, ապա Ստյոպիկ Սաֆարյանին հիշեցնող հիշարժան պահերը զավեշտ էին հիշեցնում. սրա վիրավորական արտահայտությունները Ինգա և Անուշ Արշակյանների հասցեին՝ «չամուսնանաք, որ ձեր ցեղը կտրվի, պոպոք պնդուկ Արշակյաններ», կանանց հասցեին արած ղզիկ մարդուն բնորոշ արտահայտությունները, բամբասանքը։ Ֆեյքերի բանակի գեներալ-գնդապետ, ով նահատակվեց այդ կատաղի պայքարում, մի մուտիլովչիկ, մի խառնակիչ անձնավորություն, ՊՈԱԿ-ի Հովոյի հետ չատի հայտնաբերման արդյունքում մի հինգ սռոկ նստելու սուբյեկտ։

Բա կենսագրությունները։

Վազգեն Մանուկյան․ Հայ ազգային, պետական, քաղաքական գործիչ, մաթեմատիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, տասնյակ գիտական հոդվածների հեղինակ: Քաղաքական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից: Ուսանողական տարիներից ի վեր, մինչև 1988 թ. եղել է տարբեր քաղաքական կազմակերպությունների անդամ և կազմակերպիչ: 1988 թ. փետրվարից «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, 1988 թ. հունիսից «Ղարաբաղ» կոմիտեի կոորդինատորը: ԱԺՄ վարչության առաջին նախագահ, Հայաստանի երկրորդ հանրապետության առաջին վարչապետ։ 1992 թ. սեպտեմբերին նշանակվել է ՀՀ պետնախարարի, այնուհետև պաշտպանության նախարարի պաշտոնակատար՝ միաժամանակ ղեկավարելով ՀՀ արդյունաբերական համալիրը: Վազգեն Մանուկյանի օրոք ձևավորվել է կանոնավոր հայկական բանակը, փոխվել պատերազմի ընթացքը, հայկական կողմը սկսել է անընդմեջ հաղթանակներ տանել։ 1990-2007 թթ.՝ ՀՀ ԱԺ պատգամավոր, Ազգային ժողովրդավարական միություն (ԱԺՄ) կուսակցության նախագահ։ Կարճ ասած՝ մեր պետության ակունքներում կանգնած, պետականաշինության, բանակաշինության հարցում անուրանալի ներդրում ունեցող մարդ։


Վալոդը ընկավ մտածմունքի մեջ, Վարդուշից մի բաժակ ջուր ուզեց, վալերիանկայի մի 20 կաթիլ կաթացրեց, խմեց։ Մտածում էր, թե ում պիտի գտած լինեն Վազգեն Մանուկյանին փոխարինելու համար, այդ ինչ գիգանտ է, որին ինքը ծանոթ չի։ Պարզվեց՝ մեղմ ասած գիգանտ չի, ո՛չ ուղիղ, ո՛չ էլ փոխաբերական իմաստներով։

Ստյոպա Սաֆարյան․ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունում՝ որպես հերթապահ սեյսմոլոգ,  դինամիկ երկրաֆիզիկայի բաժնի մասնագետ, սեկտորի վարիչ, ապա՝ բաժնի վարիչ, 1998-2002 թթ. ՀՀ կառավարման ակադեմիայում կրթաբլոկների ղեկավարի տեղակալ և ասիստենտ, 2002-2004 թթ. Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի իրավական և քաղաքական հարցերով փորձագետ, 2004-2005 թթ. հետազոտությունների համակարգող, 2005-2007 թթ. հետազոտությունների ղեկավար: Դժվար էր, սա մոտավորապես այն էր, որ ասենք 2020 թվականի «Մայբախը» փոխանակես Տավուշի մարզի Ոսկեվան գյուղում հավաքած էշի կաշկի հետ։

Դավիթ Հարությունյան VS Ռուստամ Բադասյան

Դավիթ Հարությունյանի մասին հիշում էր դեռ 70-ականների «Սովետական Հայաստան» թերթի մի հոդվածից։ Հոդվածը մի հրաշամանուկի մասին էր, ով 12 տարեկանում Պոլիտեխնիկ էր ընդունվել, 15-ում՝ ավարտել։  Մի երեք  համալսարան էլ՝ հետագայում։

Այդ Բադասյանի մասին միակ հիշածը ողնաշարի սկոլիոզն էր ու բանակից  ազդեցիկ պապայի շնորհիվ ազատված լինելը։ Հա, մեկ էլ Նիկոլի անձնական օգտագործման փաստաբան լինելը։

Դավիթ Հարությունյան․ սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը։ Հայկական ԽՍՀ գիտությունների ակադեմիայի հաշվողական կենտրոնի ասպիրանտ, տեխնիկական գիտությունների թեկնածու, երկու մենագրութան և 20-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։ Սովորել և ավարտել է Ռոստովի Մ.

Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում։ Երևանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ, ՀԽՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Երևանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն։ Երևանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն։


Քաղաքական գործունեությունը - ՀՀ Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական։ 1997-1998 թթ.՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, 1998-2007 թթ՝  ՀՀ արդարադատության նախարար։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր,  2007 թ. հունիսի 7-ին՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման պատգամավոր,  2012 թ. մայիսի 31-ին՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: 2013 թ. սեպտեմբերի 4-ին  նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, 2014 թ. ապրիլի 18-ից  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար է,  2017թ. մայիսի 25-ից մինչև 2018 թ.՝ ՀՀ արդարադատության նախարար։

Ռուստամ Բադասյան․ ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով։ Աշխատանքային գործունեությունը․ 2012-2013 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական և հարկադիր գանձումների բաժնի առաջատար մասնագետ, 2013-2014 թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչության (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականցման վարչություն) հետաքննիչ։ 2014-2015 թթ. Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակ, ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչև 2018 թ.՝ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, փաստաբան։ Հա այսքանը։ Չար լեզուներն անգամ ասում են, որ այս մարդը երկու ամիս փորձշրջան է անցել Արդարադատության նախարարությունում գլխավոր մասնագետի համար, բայց մրցույթով չի անցել։ Դե տղան էլ չարացել է ու որոշել է միանգամից նախարար դառնալ։

Առաջվա Ֆելիքս Ցոլակյան VS հիմիկվա Ֆելիքս Ցոլակյան

Սկզբի համար Վալոդը պարզեց, որ Արարատի մարզում Ցոլակյանից տարիքով մեծ ոչ մի բարդի չկա. սաղ չորացել են։ Այս մարդը համարյա Միկոյանն է՝ «От Ильича до Ильича без инфаркта и паралича»: Դե, ես չեմ դուք եք, նայե՛ք։ 1976-1980 թթ. - ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի քարտուղար, ապա երկրորդ քարտուղար։ 1980-1985 թթ.- ՀԽՍՀ ՊԱԿ Գորիսի բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր։ 1985-1991 թթ. - ՀԽՍՀ ՊԱԿ Եղեգնաձորի բաժանմունքի պետ։ 1991-1992 թթ. - Եղեգնաձորի շրջանային գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ։ 1993-1996 թթ. - ՀՀ ԱԱՊՎ Մասիսի բաժանմունքի պետ։ 1996-1997 թթ. - ՀՀ ԱԱՆ, ապա ՀՀ ՆԳ և ԱԱՆ Շիրակի մարզային վարչության պետ։ 1997-1999 թթ. - ՀՀ ՆԳ և ԱԱՆ Երևանի քաղաքային վարչության պետ։ 1999-2003 թթ. - ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար։ 2003-2007 թթ. - ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ։ 2007 թ. հուլիս-հոկտեմբեր - ՀՀ Նախագահիխորհրդական։ 2007թ. նոյեմբերի 1- ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։ 2013 թ. մարտի 7-ից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ։ 2016 թվականի հունիսի 29-ից Հայաստանի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, 2017 թվականի մայիսի 17-ից ԱԺ պատգամավոր։ 2018 թվականի հոկտեմբերի 4-ից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար: Այստեղ մեր հարևան Վալոդի ուղեղը նորից կախեց։ Այս մարդը ոչ միայն ծառայել է Լևոնին, Ռոբերտին, Սերժին, ոչ միայն՝ Նիկոլին, այլև՝ Բրեժնևին, Անդրոպովին, Չերնենկոյին, Գորբաչովին։ Բայց դա հեչ։ Վալոդը սկսեց մտածել. արա ոնցա ստացվում, որ մարդակեր իշխանությունների օրոք КГБ-ի գեներալը, հարկայինի պետը, մարզպետը, նախագահի վերահսկողության պետը ազնիվ, առաքինի, հայրենասեր մարդա եղել, իսկ մնացածը՝ անհայրենասեր։ Արա, բա այս մարդը այդքանի մեջ ոնցա դիմացել։ Արա, ու ոնցա ստացվում, որ ասենք 35 տարեկան՝ մի քանի ամիս պատգամավոր եղած մարդը հիմա սևա, բայց Ֆելիքս Ցոլակյանը՝ սպիտակ։ Արա, բայց այսքան պարադոքս կլինի։ 

Վալոդի ճնշումը արդեն 170-110 էր, քրտինք էր տվել ջանին.

որոշեց աննկատ մտնել մահճակալ, տնեցիք հանկարծ բան չնկատեն, այս խառը ժամանակ շտապօգնություն կանչեն, դրանք էլ գան, հետո հարևաններն էլ ինֆարկտի փոխարեն թազա գրիպ կասկածեն։

Հարևան Վալոդի օրագրից, շարունակելի...

Պողոս Ջոկունց

 

 

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին Հրդեհ հացատան տանիքում ՍԴ-ն որոշումն ընդունել է հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել․ Aravot.am Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքու, վարկաբեկում․ «Հետք» Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա Այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք Մեկուկես տարի առաջ կատարված սպանության կասկածանքով 4 անձ է ձերբակալվել. ՔԿ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են Գույքահարկի փոփոխությունները հանգեցնելու են սոցիալական և տնտեսական բազում խնդիրների. Հարություն Արզումանյան Արժե՞ վարչապետից ակնկալել դրսից ներմուծվող գազի գնի կառավարում, եթե նա ներսում արտադրվող, իրենից ոչինչ չներկայացնող դիմակի գինը կառավարել չի կարողանում. Գարեգին Պետրոսյան Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկել և նետել են Այս պահին ունենք 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, 17 մարդ միացված է թոքերի արհեստական սարքերին ՀՀ ոստիկանությունը միջմարզային ճանապարհներին տեղադրել է անցակետեր Դենդրոպարկի մուտքի մոտ տասնյակ մարդկանց հերթ է գոյացել, չի պահպանվում սոցիալական հեռավորությունը․ Shamshyan.com Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Ինչու՞ պետք է օրենք ընդունվի, որը պարտադրում է մեզ դիմակներ կրել, բայց չկա նման քայլ դիմակների գնի վերահսկման համար. Կորյուն Գրիգորյան Մենք կարող էինք գրանցել մահվան ելքերի անհամեմատ քիչ քանակ, եթե լուրջ և պատասխանատու մոտեցում լիներ. Նարեկ Մանթաշյան Քաղաքական գործիչները՝ Առաջին հանրապետության մասին Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Ստեղծված իրավիճակում կառավարությունը, փոխարենը թեթևացվի հարկային բեռը, ընդհակառակը, ծանրացնում է այն. Կառլեն Խաչատրյան 24 ժամով 12 օբյեկտների գործունեություն է կասեցվել Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Մայիսի 30-ին Արարատի մարզում կբացվի 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկան (լուսանկարներ) Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին. Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ Վերջին շրջանի «պարանոյիկ սրացումները» հուշում են, որ վարչապետ Փաշինյանն իսկապես պատժվել է. քաղաքագետ Հրաշքի համազոր երևույթ էր անկախության վերահաստատումը. Արամ Ա կաթողիկոս (տեսանյութ) Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը, հնարավոր է, ընկել է Թուրքիայում Մի կողմից՝ տապալված տնտեսություն, գործազրկություն, թանկացումներ, մյուս կողմից` գույքահարկի քառապատիկ բարձրացում. Քրիստինա Նազարյան Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսոց վարակման 2258 նոր դեպք է գրանցվել Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Սյունիքում կորոնավիրուսային հիվանդության նոր օջախներ կան. Հունան Պողոսյան Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ամեն ուրբաթ հանդես կգան առցանց համերգաշարով Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ անհնար է ստեղծել. գերմանացի ախտաբան Սարդարապատում տրվեց անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին ևս չի կայանա Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կենտրոնը ազատել սեքս ինդուստրիայի օբյեկտներից Երևանյան պանդոկներից մեկում հրդեհ է բռնկվել Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մայիսյան հերոսամարտի նահատակների հոգեհանգստի ծեսին Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. Yerevan.Today Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժումը Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար. Վիտալի Բալասանյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ հերոսամարտը կերտած զինվորների Վրաստանում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 3 մարդու մոտ Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին Անշարժ գույքի գները պայթելու են․ շուկան կփլվի․ Ռուսլան Բաղդասարյան Բնակարանները շուտով նորից ինքնաթիռի տոմսերի հետ են փոխանակելու, ինչպես լավ, բարի 90-ականներում․ Արեն Ապիկյան Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում․ Արամ Բաբաջանյանը՝ Նորքի Ինֆեկցիոնում ստացած բուժման մասին․ Hetq.am Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները «Կարմիր» կոչվող կամրջից 14-ամյա աղջիկ է նետվել. հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական․ Արայիկ Հարությունյան Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ․ Shamshyan.com Ուղիղ միացում՝ Սարդարապատից ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն անցել է 100 հազարից «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ․ իշխանությունները քաղաքական այս շրջափուլում շարունակում են ձևավորել դատավորների առանձին «թիմ» «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Աղոթում ենք և հայցում, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և զորակից լինի մեր ժողովրդին. Գարեգին Բ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Արտարժույթների փոխարժեքներն այսօր Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ. Սեյրան Օհանյան Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածների մասին նոր տվյալներ է հրապարակել Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի «Փաստ». Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Արևային օրերը կշարունակեն ուղեկցել մեզ Ինքնաձիգեր, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել Մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ՝ հանրության դժգոհությունը փոքր ինչ մեղմելու համար. Կարեն Վրթանեսյան Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը Հրազդանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Կոտայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 33-ամյա աշխատակիցը էլեկտրահարվել եւ տեղում մահացել է. Shamshyan.com Ինչ իմաստ ուներ ընդունել օրենք, եթե հնարավոր չէ ապացուցել, թե ով ում է վարակել․ Բաբկեն Հարությունյան