Երևան, 29.Մայիսի.2020, 00:00
Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը ՄԻԵԴ-ը Քոչարյանի գործով ՍԴ դիմումով իր խորհրդատվական կարծիքը կհրապարակի մայիսի 29-ին. Գոհար Մելոյան Մեկ օրում 372 նոր վարակակիր և 7 մահ. կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 7774-ի Խորհրդարանը շարունակում է աշխատանքը (ուղիղ) Ադրբեջանը խախտել է կյանքի իրավունքը․ ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել Գուրգեն Մարգարյանի գործով Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստը կրկին հետաձգվեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի անցկացումը հարցականի տակ է (ուղիղ)

Պաշտոնյաների համեմատություն. զուտ կենսագրություններ


Մեր հարևան Վալոդը, տանը նստած կարանտինի պարապ վախտերով, վերցրեց մի օր տարբեր ժամանակների ղեկավարների նկարները, դրեց իրար կողք ու սկսեց նայել, համեմատել։ Ու շատ անհարմար բան ստացվեց։

Կարեն Կարապետյան VS Նիկոլ Փաշինյան։

Նայե՛ք անցած ճանապարհն ու հեղինակությունը. Ռուսաստաների նախագահների, վարչապետների հետ տված-առած, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, նախկին խորհրդային տարածաշրջանում լավագույն կառավարիչ, արա դաժե Ռուսաստանի կառավարության խորհրդատու։ Տնտեսական արդյունքներից եթե խոսենք, ապա ևս հետաքրքիր է. եթե որևէ ոլորտում տնտեսական արդյունք կա, ապա դա Կարեն Կարապետյանի օրոք ցանած սերմերի արդյունքն է՝ ավտոմեքենանների մաքսատուրքեր և այլն։

Բա կենսագրությունը. ՀՀ Պետպլանի հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, այնուհետև` գիտաշխատող, սեկտորի վարիչ, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում, եղել է գիտության և մշակույթի գործիչների ասոցիացիայի, «Հայաստան-88», «Սիգմա» ՊՁ, ԳԱՄ «Լիմենս» ԿԻՏԿ, «Բայթ» ՊՁ փոխտնօրեն, «Հրազդան» բաժնետիրական բանկի նախագահի տեղակալ, «Հայէներգո» ՊՁ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Հայէներգո» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն։ Երևանի քաղաքապետ, «Գազպրոմբանկ» ԲԲԸ-ի առաջին փոխնախագահ, «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» խորհրդի անդամ...։

Նայեց Նիկոլին՝ թերի միջնակարգ կրթությամբ, կյանքում 10 հոգու չկառավարած, որևէ ոլորտից խորքային գիտելիք չունեցող մարդ։ Հոդվածներ է տպել «Ավանգարդ», «Հայաստան», «Դպրություն», «Լրագիր» թերթերում, եղել է «Օրագիր», «Հայկական ժամանակ» թերթերի գլխավոր խմբագիր։ Հա երկու տող էլ չկա մարդու կենսագրությունը, բայց արի ու տես՝ Վարչապետ դարձավ։

Հետո հիշեց, որ Կարեն Կարապետյանը մեկ օր էլ չապրեց կառավարական ամառանոցում, իսկ Նիկոլը հերիք չի ապրեց, հետն էլ 2 միլիոնով վերանորոգեց այն։ Կարեն Կարապետյանի կնոջը, երեխաներին մեր հանրության 90 տոկոսը դեմքով չի ճանաչում, Նիկոլ Փաշինյանի կինն ու աղջիկները Coca-cola-ից հայտնի են։ Մեր հարևան Վալոդը մատը կծեց։

Արա Բաբլոյան VS Արարատ Միրզոյան։

Էլի անհարմար բան ստացվեց։ Մինչև պատգամավոր դառնալը Արարատ Միրզոյանի ամենաբարձր պաշտոնն արխիվի գլխավոր մասնագետ լինելն է եղել։ Հանրությանն էլ հայտնի է եղել մարիխուանան օրինականացնելու, Աստծո գոյությունը ժխտելու իր համոզմունքով։ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կրտսեր գիտաշխատող, Հայաստանի ազգային արխիվի՝ հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ, «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում չգիտեմ ինչ, վերլուծաբան՝ «Ռեգնում» գործակալությունում, IFE-ում՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող, NIMD քաղաքական կուսակցությունների և ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արա Բաբլոյան. միջազգային ճանաչում ունեցող բժիշկ է։ Երկրի համար ամենածանր պայմաններում եղել է առողջապահության նախարար, հազարավոր երեխանների կյանք փրկած, հավասարակշռված, կշռադատված խոսքով մարդ։
Մանկական վիրաբույժ և ուռոլոգ տարբեր հիվանդանոցներում, Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոցի ուռոլոգիական բաժանմունքի վարիչ, ԵՊԲՀ մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ, երիկամի փոխպատվաստման մասնագիտացում Շվեյցարիայում և Բելգիայում, Մասնագիտացված ուռոնեֆրոլոգիայի և մանկական վիրաբուժության կենտրոն հիմնադիր, 1991-1997 թվականներին ՀՀ առողջապահության նախարար, «Արաբկիր» բժշկական համալիր՝ երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի հիմնադիր, ԵՊԲՀ մանկաբուժության և մանկական վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Հայաստանի մանկական վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, Եվրոպայի մանկական ուրոլոգների ընկերության, Եվրամիության մանկական վիրաբույժների ասոցիացիայի, Շվեյցարիայի նեֆրոլոգների ասոցիացիայի անդամ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային կոմիտեի մշտական հանձնաժողովի անդամ, 3 գյուտերի, 4 մենագրության, 160-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ։

Մեր հարևան Վալոդը սկսեց զարմանալ։ Շարունակելուց առաջ որոշեց դուրս գա բալկոն ծխելու, կնոջից՝ Վարդուշից էլ ապահովության համար մի բաժակ ջուր ուզեց։ Արդեն ջոկում էր, որ դժվարա լինելու. Հասել էր Ավինյանին՝ քաղաքական համակարգի համար մե անհայտ էակի, ում ամենաբարձր պաշտոնը բանկերից մեկում գլխավոր մասնագետի աշխատանքային բագաժն էր։

Վաչե Գաբրիելյան VS Տիգրան Ավինյան

Տիգրան Ավինյան. Զարգացման Հայկական Բանկում բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ, ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերության ղեկավար, ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու, «Սայբեր Վիժըն» ընկերության ղեկավար, Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ։

Դե հիմա համեմատենք մեր երկրի տնտեսական համակարգի ինստիտուցիոնալ հիշողության կրողը համարվող Վաչե Գաբրիելյանի հետ։ Վաչեի ճակատագիրը, Վաչեի ձեռքը բռնած տարել է բոլոր պաշտոններով, որպեսզի դառնա փոխվարչապետ՝ ես չեմ՝ դուք եք, դե նայեք, թե ինչ աշխատանքային կենսագրություն ունի․

ՀՀ Գերագույն Խորհրդի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, Ռատգերս համալսարանի հանրային կառավարման և քաղաքագիտության ֆակուլտետների դասախոս, եղել նույն համալսարանի հանրային արտադրողականության կենտրոնի փոխտնօրեն, ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, կենտրոնական բանկի խորհրդի անդամ, կենտրոնական բանկի նախագահի տեղակալ, ֆինանսների նախարար, ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի անդամ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամ, Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող։

Արմեն Գևորգյան VS Մհեր Գրիգորյան

Հարևան Վալոդի զարկերակային ճնշումը կամաց-կամաց սկսեց բարձրանալ։ Փորձությունը չէր ավարտվել։ Մհերի կենսագրությունը իհարկե Ավինյանինից լավն է, բայց դե .....

Մհեր Գրիգորյան. Ռուսաստանի Դաշնությունում զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ, ՀՀ կենտրոնական բանկի իրավաբան, այնուհետև՝ ավագ իրավաբան-խորհրդատու, իրավաբանական վարչության ղեկավար, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ)՝ իրավաբանական ծառայության ղեկավար, գործառնական տնօրեն, HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավար, «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն, «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ, «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ։ Բանկ Բանկ Բանկ։

Արմեն Գևորգյան․ ՀՀ վարչապետի օգնական, ՀՀ Նախագահի օգնական, ՀՀ Նախագահի առաջին օգնական, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ, ԱՊՀ տնտեսական խորհրդի անդամ, Անկախ պետությունների համագործակցության հարցերով Հայաստանի Հանրապետության ազգային համակարգող, փոխվարչապետ։ Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական ճարտարապետներից մեկը։

Առաջվա Արթուր Դավթյան VS հիմիկվա Արթուր Դավթյան

Մեր հարևան Վալոդի ջերմությունը սկսեց բարձրանալ,բայց որոշեց մինչև քնելը իրար հետ համեմատել նաև նախկին Դատախազ Արթուր Դավթյանին՝ գործող դատախազ Արթուր Դավթյանի հետ։ Տեսավ անուն ազգանունները նույնն են, որոշեց հայրանուններն էլ ստուգել, պարզվեց երկուսի հայրանունն է Սարգիս է, մտածեց՝ զուգադիպություն է, որոշեց ծննդյան օր մասիս, ծննդավայր էլ ճշտել, պարզվեց՝ երկուսն էլ ծնվել են 1978թ. դեկտեմբերի 8-ին, Շիրակի մարզի Հոռոմ գյուղում: Կնոջից՝ Վարդուշից, ակնոցները խնդրեց, նայեց նկարներին, տեսավ՝ այս երկուսն էլ նույն մարդն են։ Բայց այդքան էլ նույնը չեն, այն հին Արթուր Դավթյանը կաշառակեր, կոռումպացված, գործ կարող, Բաղրամյան 26-ի հրահանգները կատարող, ժամանակին Վարդան Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցող, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու նախաձեռնությամբ հանդես եկող, Հաց բերողին սպանած, Սասնա ծռերին անօրինական կալանավորած, մի քանի հարկանի առանձնատուն գողացած փողերով կառուցած, իշխանությունների կամակատար, անողնաշար, շաբաթը մեկ Բաղրամյան 26 գնացող գործերը զեկուցող, հրահանգներ ստացող դատախազն է, որը ծրարով փողեր էր ստանում իշխանություններից, գլխավոր դատախազ նշանակվելու հարցում ել պարտական էր մի մարդու։

Բայց ահա նոր դատախազ Արթուր Դավթյանը մե հոյակապ մարդ, ազնիվ մարդ, պրոֆեսիոնալ, անկաշառ, առանձնատունն էլ սեփական քրտինքով սարքած մարդ, Նիկոլի կալանավորմանն էլ դեմ գնացած մարդ, Նիկոլի սրտի դատախազ, Վարդան Օսկանյանին ազատած մարդ, Հաց բերողի ընտանիքին սատար կանգնող, Սասնա ծռերին ազատագրող, անկաշառ մարդ։
Մեր հարևան Վալոդը մտածեց՝ գժվելա։ Ուղեղը կախվելա։ Հետո մտածեց՝ երազա, մատը կծեց, հասկացավ երազ չի։ Ասեց հաստատ գժվել եմ, գնամ քնեմ, առավոտ բացվի, կարողա դզված լինեմ։

Մեր Հարևան Վալոդի հուշերից, շարունակելի ...

 

Պողոս Ջոկունց

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին Հրդեհ հացատան տանիքում ՍԴ-ն որոշումն ընդունել է հնարավոր սեղմ ժամկետում, իսկ կառավարությունում չորս ամիս ոչինչ չեն արել․ Aravot.am Բացթողումները շտկելու փոխարեն կոմպրոմատ են հավաքու, վարկաբեկում․ «Հետք» Նոր Զելանդիայում կորոնավիրուսով վարակված վերջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Վախճանվել է բարերար, անվանի բժիշկ Րաֆֆի Հովանեսյանը Մարմաշենում ֆուտբոլի խաղի ժամանակ մահացած 20-ամյա տղայի սպանության կասկածանքով ձերբակալված կա Այրվել է մոտ 5 հա խոտածածկ տարածք Մեկուկես տարի առաջ կատարված սպանության կասկածանքով 4 անձ է ձերբակալվել. ՔԿ Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել են Գույքահարկի փոփոխությունները հանգեցնելու են սոցիալական և տնտեսական բազում խնդիրների. Հարություն Արզումանյան Արժե՞ վարչապետից ակնկալել դրսից ներմուծվող գազի գնի կառավարում, եթե նա ներսում արտադրվող, իրենից ոչինչ չներկայացնող դիմակի գինը կառավարել չի կարողանում. Գարեգին Պետրոսյան Ռաֆիկ Հայրապետյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն. ՔԿ Ստամբուլի հայկական եկեղեցու դռան վրից խաչը պոկել և նետել են Այս պահին ունենք 316 ծանր, 53 ծայրահեղ ծանր վիճակում քաղաքացի, 17 մարդ միացված է թոքերի արհեստական սարքերին ՀՀ ոստիկանությունը միջմարզային ճանապարհներին տեղադրել է անցակետեր Դենդրոպարկի մուտքի մոտ տասնյակ մարդկանց հերթ է գոյացել, չի պահպանվում սոցիալական հեռավորությունը․ Shamshyan.com Կոչ ենք անում Առողջապահության նախարարի խոսնակին հարգել լրատվականների գործունեությունը. «Մեդիա պաշտպան» Ինչու՞ պետք է օրենք ընդունվի, որը պարտադրում է մեզ դիմակներ կրել, բայց չկա նման քայլ դիմակների գնի վերահսկման համար. Կորյուն Գրիգորյան Մենք կարող էինք գրանցել մահվան ելքերի անհամեմատ քիչ քանակ, եթե լուրջ և պատասխանատու մոտեցում լիներ. Նարեկ Մանթաշյան Քաղաքական գործիչները՝ Առաջին հանրապետության մասին Մարի Իզմիրլյանի անվան մանկատան՝ ջերմող դայակի կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է Ստեղծված իրավիճակում կառավարությունը, փոխարենը թեթևացվի հարկային բեռը, ընդհակառակը, ծանրացնում է այն. Կառլեն Խաչատրյան 24 ժամով 12 օբյեկտների գործունեություն է կասեցվել Հայաստանում դիմակները 2 անգամ թանկ արժեն, քան Վրաստանում. ո՞րն է պատճառը Մայիսի 30-ին Արարատի մարզում կբացվի 24-ժամյա ռեժիմով գործող գյուղմթերքի շուկան (լուսանկարներ) Հրատապ ահազանգ ՀՀ արդարադատության նախարարին. Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբ Վերջին շրջանի «պարանոյիկ սրացումները» հուշում են, որ վարչապետ Փաշինյանն իսկապես պատժվել է. քաղաքագետ Հրաշքի համազոր երևույթ էր անկախության վերահաստատումը. Արամ Ա կաթողիկոս (տեսանյութ) Հայաստանի տարածքից նկատված երկնաքարը, հնարավոր է, ընկել է Թուրքիայում Մի կողմից՝ տապալված տնտեսություն, գործազրկություն, թանկացումներ, մյուս կողմից` գույքահարկի քառապատիկ բարձրացում. Քրիստինա Նազարյան Տեսչական մարմինները խախտումներ են հայտնաբերել Երևանի մանկապարտեզներում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իրանում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսոց վարակման 2258 նոր դեպք է գրանցվել Վերին Լարսում գտնվող 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան. հյուպատոսություն Սյունիքում կորոնավիրուսային հիվանդության նոր օջախներ կան. Հունան Պողոսյան Ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտներն ամեն ուրբաթ հանդես կգան առցանց համերգաշարով Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ անհնար է ստեղծել. գերմանացի ախտաբան Սարդարապատում տրվեց անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը «Ֆորմուլա-1»-ի Նիդերլանդների Գրան Պրին ևս չի կայանա Ամստերդամի բնակիչները պահանջում են քաղաքի կենտրոնը ազատել սեքս ինդուստրիայի օբյեկտներից Երևանյան պանդոկներից մեկում հրդեհ է բռնկվել Ռումինիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Մայիսյան հերոսամարտի նահատակների հոգեհանգստի ծեսին Դատարանը երկու ամսով երկարացրել է Առաքել Մովսիսյանի որդու կալանքը Սոցապնախարարն ունի 18 խորհրդական, որից 14-ը՝ «մոդեռն» հաստիքի. Yerevan.Today Կորոնավիրուսային հիվանդության թեթև դեպքերի տնային բուժումը Գույքահարկի ավելացումը պատուհաս է դառնալու հասարակության համար. Մանե Թանդիլյան Հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ Պետականության վերականգնումը բախտորոշ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար. Վիտալի Բալասանյան Ռոբերտ Քոչարյանի անունից ծաղկեպսակ է տեղադրվել Սարդարապատի հուշահամալիրում` ի հիշատակ հերոսամարտը կերտած զինվորների Վրաստանում մեկ օրում կորոնավիրուս է հայտնաբերվել 3 մարդու մոտ Երկնաքար կամ արհեստածին մարմին․ ի՞նչն էր լուսավորել հայաստանյան գիշերը մայիսի 28-ին Անշարժ գույքի գները պայթելու են․ շուկան կփլվի․ Ռուսլան Բաղդասարյան Բնակարանները շուտով նորից ինքնաթիռի տոմսերի հետ են փոխանակելու, ինչպես լավ, բարի 90-ականներում․ Արեն Ապիկյան Կորոնավիրուսից 15 մահացածներից ամենատարեցը 92 տարեկան է, իսկ երիտասարդը՝ 43. ԱՆ Մի կին կար, որը հուզված էր, նա իր տղայի ընտանիքի հետ էր ապրում, և դրական թեստով տուն էին ուղարկում․ Արամ Բաբաջանյանը՝ Նորքի Ինֆեկցիոնում ստացած բուժման մասին․ Hetq.am Եվս 442 վարակման նոր դեպք Հայաստանում․ գրանցվել է 15 մահվան դեպք Պարզվում են ՀԿԵ էլեկտրամեխանիկի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքները «Կարմիր» կոչվող կամրջից 14-ամյա աղջիկ է նետվել. հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ Ավարայրից մինչև Սարդարապատ և Շուշի մեր բոլոր հաղթանակների խորհուրդը մեկն է՝ լինել միասնական․ Արայիկ Հարությունյան Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում. ժամանել են մեծ թվով փրկարարներ, ոստիկաններ և ԱԱԾ աշխատակիցներ․ Shamshyan.com Ուղիղ միացում՝ Սարդարապատից ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվն անցել է 100 հազարից «Փաստ»․ Փնտրվում են «սրտի» դատավորներ․ իշխանությունները քաղաքական այս շրջափուլում շարունակում են ձևավորել դատավորների առանձին «թիմ» «Փաստ»․ Հեղափոխության «բրենդը» սպառված է թե՛ ներսում, թե՛ դրսում Աղոթում ենք և հայցում, որ Ամենակալ Տերը Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահի հայրենի մեր երկիրը և զորակից լինի մեր ժողովրդին. Գարեգին Բ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Արտարժույթների փոխարժեքներն այսօր Շնորհավորում եմ բոլորիս մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ. Սեյրան Օհանյան Արսեն Թորոսյանը կորոնավիրուսով վարակվածների մասին նոր տվյալներ է հրապարակել Հայաստանը նշում է Առաջին Հանրապետության օրը «Ժողովուրդ». Գավառում տեղի ունեցած սպանություններին հետեւած դեպքերի գործը մտել է փակուղի «Փաստ». Ավելի վտանգավոր է, երբ իշխանությունն սկսում է հավատալ իր իսկ ձեւավորած այս կամ այն միֆին Արևային օրերը կշարունակեն ուղեկցել մեզ Ինքնաձիգեր, գնդացիր, ատրճանակներ․ ոստիկանության բաժիններում ապօրինի զենքեր են հանձնվել Մոտակա ժամանակ իշխանությունները փորձ կանեն խաղալ կորոնավիրուսի վարակումների վիճակագրության հետ՝ հանրության դժգոհությունը փոքր ինչ մեղմելու համար. Կարեն Վրթանեսյան Մահացել է հայտնի կոմպոզիտոր, դիրիժոր Վլադիմիր Գազարյանը Հրազդանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել Կոտայքում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի 33-ամյա աշխատակիցը էլեկտրահարվել եւ տեղում մահացել է. Shamshyan.com Ինչ իմաստ ուներ ընդունել օրենք, եթե հնարավոր չէ ապացուցել, թե ով ում է վարակել․ Բաբկեն Հարությունյան