Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ անազատության մեջ. դատարանը մերժեց միջնորդությունը
Երևանի առաջին ատյանի իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունների վերաբերյալ որոշումը:
Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Քոչարյանը կշարունակի մնալ անազատության մեջ։