Այսուհետ Երևան-Սևան ավտոմայրուղու վրա ձեզ կողջունի հաղթանակած Սպիտակ Խաչը` ի նշան Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի` քրիստոնեական հավատով տարած հաղթանակի․ «Հաղթանակած» նախաձեռնություն
«Հաղթանակած» նախաձեռնությունն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տեղադրել՝ կից կատարելով գրառում․
Այսուհետ Երևան-Սևան ավտոմայրուղու վրա ձեզ կողջունի հաղթանակած Սպիտակ Խաչը` ի նշան Արցախյան ազատամարտում հայ ժողովրդի` քրիստոնեական հավատով տարած հաղթանակի...
Հիշենք մեր Հաղթանակները,
Շնորհակալ լինենք մեր հերոսներին,
Պահպանենք ձեռքբերված արժեքները ...
Հաղթանակած մայիսի 9`
Շուշիի ազատագրում,
Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ
Արցախի պաշտպանության բանակի ստեղծում
Սպիտակ Խաչը տարիներ շարունակ եղել է հավատի ու Հաղթանակի խորհրդանիշ ....
Շուշիի ազատագրման մարտերում հայ զինվորները իրենց թիկունքին, թևերին, կրծքին, անգամ զենքին Սպիտակ ներկով խաչ էին անում` մարտի դաշտում որպես քրիստոնյաներ տարբերվելու համար, որը, սրի և հավատի միաձուլմամբ մեր զինվորներին առաջնորդում էր դեպի հաղթության ...
Շուշիի ազատագրական մարտերից հետո հագուստը Սպիտակ խաչով ներկելը դարձավ ավանդույթ, և այդուհետ բոլորը, կռվի դաշտ մեկնելիս, իրենց վրա կրում էին Սպիտակ խաչը` ի նշան քրիստոնեական հավատով տարած հաղթանակի ...