Ծեծկռտուք Աժ-ում․ Սասուն Միքայելյանը ապտակեց Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)
Այսօր Ազգային Ժողովի հերթական նիստում խմբակցության անունից ելույթ ունեցավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ով Բաբկեն Թունյանին հորդորեց վիրավորական արտահայտաություններ չանել՝ ասելով, որ նման տերմինալոգիան լարվածություն է առաջացնում։
Ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը արձագանքեց Մարուքյանին և ասաց «հոպար»․
Ի պատասխան Մարուքյանը ասաց, որ նա հոպար չէ Միքայելյանի համար, ինչից հետո, երբ Մարուքյանն իջավ ամբիոնից, Սասուն Միքայելյանը ապտակեց նրան՝ տեղալով հայհոյանենքեր։