Սիրիայում վառելիքի ցիստեռնի պայթյունից 40 մարդ է զոհվել, որից 11-ը՝ երեխաներ (տեսանյութ)
Սիրիայի հյուսիսային Աֆրին քաղաքի ամենաբանուկ՝ Ռաջու պողոտայում վառելիքի ցեստեռն է պայթեցվել։ Զոհվել է առնվազն 40 մարդ, ևս 47-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով Թուրքիայի ՊՆ-ին։ Նշվում է, որ զոհերից 11-ը երեխաներ են։ Տուժածները հոսպիտալացվել են։ Սպասվում է, որ զոհերի թիվը կաճի։
Հարակից շինություններին լուրջ վնաս է հասցվել։ Մոտակայքում կայանված մեքենաներն այրվել են։
Թուրքական կողմը տեղի ունեցածի մեջ մեղադրում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» ակտիվիստներին: Անկարան YPG/PKK-ն համարում է ահաբեկչական միավորում։