Մխիթարյանը Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին նվիրված գրառում է կատարել
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ և իտալական «Ռոմա»-ի իիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գրառում է կատարել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի hիշատակին:
«Այս ապրիլ 24-ին մենք մնում են տանը, սակայն միավորվում ենք ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հարգենք նրանց հիշատակը, հարգենք կյանքը: Երբեք չեն մոռանա»,-Արմենպրեսի հաղորդմամբ` սոցցանցերի իր էջերում գրել է Մխիթարյանը: