WTI նավթի գինը նվազել է ավելի քան 10%-ով
Նավթի համաշխարհային գները կրկին նվազել են։ Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի արժեքը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 9,02%-ով՝ հասնելով 1 բարելի դիմաց 31,69 դոլարի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Միևնույն ժամանակ, WTI ամերիկյան թեթև նավթի 1 բարելի արժեքը նյույորքյան ապրանքային բորսայում նվազել է 10,39%-ով՝ հասնելով 25,96 դոլարի։
Վերլուծաբանները նշում են, որ նավթի գները նվազում են ՕՊԵԿ+ ձևաչափով բանակցությունների վերսկսման շուրջ անորոշության ֆոնին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ՕՊԵԿ-ն անօրինական կառույց է, որն ինքնաոչնչացվում է։