«Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել
Ապրիլի 4-ին՝ ժամը 03։59-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ արգելափակվել։ Այս մասինն հայտնում են ԱԻՆ լրատվական առայությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Սբ. Սարգիս» մատուռի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից եւ կախվել դեպի մոտակա ձորակը։
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթեւեկելի հատված։