«Դոմոդեդովոյում» մնացած հայաստանցիները տեղափոխվել են մոտակա հյուրանոց. դեսպանատուն
Ռուսաստանում ՀՀ դեսպանատունն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ՝ տեղեկացնելով․
«Մեր քաղաքացիները, ովքեր «Դոմոդեդովո» օդանավակայանից տեղափոխվել են մերձակա «Մոլոկովո» հյուրանոց»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչք (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները: