Բժիշկը ներկայացրել է ամենաարդյունավետ միջոցները, որոնք թույլ կտան հաղթահարել համաճարակը Հայաստանում
Բժիշկ Հայկ Մանասյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
1. Երկու հնարավոր տարբերակ կա ազատվելու համաճարակից։
2. Մեկը՝ հայտնաբերել վիրուսն ամենուր և ոչնչացնել։ Դա նշանակում է հայտնաբերել ԲՈԼՈՐ վարակվածներին, թե՛ հիվանդ, թե՛ առողջ, թե՛ անալիզով հաստատված, թե՛ իր տանը անտեղյակ ապրող, և նրանց մեկուսացնել այնքան ժամանակ, մինչև վիրուսը ոչնչանա օրգանիզմում։
3. Մյուս տարբերակը՝ իմունիզացվել։ Դա ենթադրում է պատվաստել բնակչության կեսից ավելիին, եթե կա պատվաստանյութ։ Եթե պատվաստանյութ չկա, ուրեմն պիտի վիրուսակիր դառնան բնակչության կեսից ավելին, ու ձեռք բերեն իմունիտետ։
4. Տիեզերքում... Ուշադրությո՛ւն, բնության մեջ 3-րդ տարբերակը չկա։
5. Չինաստանը համոզել է աշխարհին, որ առանց իմունիզացիայի հաղթահարել է վիրուսը՝ այն մեկուսացնելով և քոքը կտրելով, իսկ ամեն օր հայտնաբերված դեպքերը դրսից եկածներն են:
6. ՀՀ-ն ինչպես շատերն աշխարհում, որոշել է առանց իմունիզացիայի, բոլորին փակել տներում, որպեսզի վիրուսակիրները չփոխանցեն վիրուսը՝ մինչև կոչնչանա։
7. Հնարավո՞ր է արտակարգ դրությամբ այնպես անել, որ ոչ մեկից ոչ մեկին վիրուսը գաղտնի չփոխանցվի։
8. Հնարավո՞ր է այնպես անել, որ ոչ արտասահմանից, ոչ էլ ջունգլիներից այս վիրուսը կրկին չհայտնվի մեզանում։