Համացանցում շրջանառվող ավտոբուսն աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում
Համացանցում շրջանառվող ծանրաբեռնված երթուղայինի լուսանկարում գործող ավտոբուսն առավոտյան իր աշխատանքը սկսել է վարորդի անձնական որոշման արդյունքում։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից։
Ավելի ուշ ավտոբուսի ընթացքը կասեցվել է։ Պարետի որոշմամբ ապրիլի 1-ից դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել եւ կից ներկայացրել լուսանկար, թե ինչպես են մարդիկ մի կերպ տեղավորվել ավտոբուսում: