14-ամյա երեխան վիրավորվել է կրծքավանդակի շրջանում․ վիճակը կայուն է
4-ամյա երեխան այսօր՝ մարտի 30-ին, ադրբեջանական կրակոցից վիրավորումը ստացել է կրծքավանդակի շրջանում։
Նոյեմբերյանի հիվանդանոցի հերթապահ բժիշկ Նաիրա Թառյանը News.am-ին հայտնել է, որ երեխային դեռ չեն վիրահատել, երեխան կայուն վիճակում է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ադրբեջանական կողմի գնդակոծության հետեւանքով Ոսկեւան գյուղում դպրոցական երեխա է վիրավորվել։