Կորոնավիրուսով վարակված Էջմիածինցի կնոջ հարազատների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Կորոնավիրուսով վարակված Էջմիածինցի կնոջ հարազատների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու դեպքով հարուցվել է քրեական գործ։ Այս տեղեկությունը հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 258-րդ հոդվածի հատկանիշներով (խմբակային խուլիգանության հատկանիշներով):
Ոստիկանությունից հայտնեցին, որ գործն ուղարկվել է նախաքննության։
Հիշեցնենք, որ քաղաքացին տեսանյութ էր հրապարակել, որտեղ խոսում էր կորոնավիրուսով վարակված կնոջ մասին։