Փաշինյանն աչք է փակում հարյուր հազարավոր քաղաքացիների վրա
Նիկոլն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ մեր երկրում օրավարձով աշխատող մարդիկ չկան, լավ իմանալով, որ այսօր հազարավոր մարդիկ իրենց օրվա ապրուստը հենց այդպես են վաստակում, իսկ ստեղծված իրավիճակում այդ ընտանիքները զրկված են իրենց օրական մինիմալ եկամուտից և չեն կարողանում հացի խնդիր լուծել։ Փաշինյանը նաև հայտարարեց, որ լիցենզիա չունեցող տաքսու վարորդներին ևս ոչ մի օգնություն չի հատկացվելու, քանի որ եթե վարորդը լիցենզիա չունի, ապա տաքսի վարող չէ։ Այնինչ հենց Փաշինյանի վարչապետության շրջանում և թողտվության արդյունքում բազմաթիվ մարդիկ առանց լիցենզիայի տաքսի են վարել, քանի որ Նիկոլը տրվել էր էժան պոպուլիզմի և իբր թույլ է տվել, որ մարդիկ գումար աշխատեն։
Այսօր, սակայն, Փաշինյանը աչք է փակում քաղաքացիների և նրանց խնդիրների վրա՝ փորձելով լվանալ ձեռքերը և խուսափել ժողովրդի մեծ մասի հանդեպ իր պարտավորություններից։ Այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել նրա ելույթները, որտեղ նա փորձում է ամեն անգամ քաղաքացիների մի խմբի բեռը թոթափել իր ուսերից՝ հայտարարելով, որ նրանք գոյություն չունեն, կամ արժանի չեն օգնություն ստանալ պետությունից: