Արցախում ունենալու ենք լինել-չլինելու խնդիր, դրա վրա ղումար խաղալը, կարծում եմ, ճիշտ չէ. Միհրդատ Մադաթյան
Արտակարգ դրության պայմաններում ինձ համար ավելի հուզող հարց է, որ Արցախի Հանրապետությունում դեռւս ոչինչ չի արվում կապված կորոնավիրուսի էպիդեմիայի հետ։ Այնպիսի իրավիճակ է, կարծես աշխարհում այդ ամենը տեղի չի էլ ունենում։ Այս ամսին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Միհրդատ Մադաթյանը,-այս մասին տեղեկացնում է News.am-ը։
Նրա խոսքով՝ Արցախում վիրուսի ներթափանցման ուղղությամբ կանխարգելիչ աշխատանքներ տեղի է ունենում ուշացում, որը կարող է հանգեցնել խնդիրների։
«Այսօրվա դրությամբ Արցախում արտակարգ իրավիճակ չմտցնելը եւ նույն ձեւ չինտեգրվելն այսօրվա մարտահրավերներին, բերելու է նրան, որ այնտեղ էլ ենք ունենալու խնդիրներ եւ հաշվի առնելով, որ Արցախի բնակչության միջին տարիքը բարձր է, այնտեղ ավելի ցավալի հետեւանքներ ենք ունենալու»,– ասաց Մադաթյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունը կորոնավիրուսն էլ է փորձում օգտագործել իր շահերի օգտին. «Մարտի 1–ից առաջ հայտարարված դեպքերը փրկեցին Նիկոլ Փաշինյանի նստատեղը, որովհետւ մարտի 1–ի երթը ամենայն հավանականությամբ չէր կայանալու եւ չէր լինելու այն մարդաշատ երթը, որը որ ժողովուրդն ակնկալում էր։ Հիմա նույն բանը տեղի է ունենում Արցախում ու սարսափելին նա է, որ այսօրվա դրությամբ որոշումներն ընդունում է այս իշխանությունը, ոչ թե Արցախի իշխանոթյունը։ Այս իշխանությունն ամեն կերպ ուզում է, որ Արցախի ընտրությունները կայանան հենց մարտի 31–ին։ Արցախում ունենք շատ վատ զարգացումներ, որը թույլատրելի չէ այդ ռեգիոնի համար, որ պաշտպանության, ինքնապաշտպանության, ինքնակայացման խնդիրներ ունի եւ կարծես տասնայակ տարիներ գտնվում է պատերազմական իրավիճակում։ Արտակարգ իրավիճակը Արցախում պետք է մտցվեր Հայասատնի հետ միասին, հետաձգվեր ընտրությունները եւ շարունակվեր այս ամենից հետո, բայց հիմա նման հարց չկա»։
Մադաթյանի խոսքով՝ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել Արցախում. «Չգիտես ինչու, «Սասնա Ծռերը» Արցախի հարցով դիմում են Արսեն Թորոսյանին, որն անհասկանալի է իմ համար, Արցախն ունի իր առողջապահության համակարգը եւ պատասխանատուն։ Մասիս Մայլիլյանի համակրած կուսակցությունը, ինչ որ միտինգներ է անում, խառնակչական վիճակներ, այնտեղ ունենք սորոսական կազամակերպություներ, ՀԿ–ներ, որոնք ակտիվորեն սատարում են Մասիս Մայիլյնաին եւ փորձում են ինչ որ բարքեր մտցնել Արցախ, որն այսօրվա դրությամբ Արցախի համար անընդունելի է։ Այսինքն ունենք զարգացումներ, որ այսօր շատ վտանգավոր են Արցախի համար, եթե Հայաստանում ունենալու ենք որոշակի տնտեսական խնդիրներ, ապա Արցախում ունենալու ենք լինել չլինելու խնդիր ու այդ լինել չլինելու վրա ղումար խաղալ ես կարծում եմ ճիշտ չէ ու արցախցին էլ դա պետք է հասկանա։ Այ ինչո՞ւ է այսօր բակո Սահակյանը հապաղում ու որոշումներ չի ընդունում, չնայած որ ինքն ասել է, որ չի մասնակցելու ընտրություններին, ոչ մի միջամտություն չի ունենալու, բայց այսօր ինքն է պատասխանատու արցախցու համար։ Արդեն ուշացված է, բայց այսօր էր արտակարգ դրություն հայտարարելը էլի իրավիճակ կփոխի ու Վիտալի Բալասանյանն արդեն 15 օր է գոռում է դրա մասին, լինելով առաջատարը հյարցումների արդյունքում՝ ասում է բերեք կանգնեցնենք այս ամենը եւ արտակարգ դրություն հայտարարենք։ Առաջինը ինքը պետք է շահ ունենար, որչ չհետաձգվեր, բայց այդ մարդը ժողովրդի մասին է մտածում, բայց իշխանությունը ոչինչ չի անում»։