Երևան, 28.Մարտի.2020, 00:00
Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Առերեսում դառը իրականության հետ Կորոնավիրուսից բուժվածների թիվը ՀՀ-ում հասել է 28-ի Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան Եվս 25 դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը դարձավ 290 Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան Եթե մենք պահեինք արդարության դրոշը, չէինք ունենա 2016թ. ապրիլ, չէինք ունենա խաթարված Ղարաբաղյան հարց. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 265-ի

COVID-19. Իսպանիան մահացության ցուցանիշով շրջանցել է Չինաստանին

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 488 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցնում է 22 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 117 հազար 607:

Վիրուսից վարակվածների թվով շարունակում է առաջին տեղում մնալ Չինաստանը, որտեղից էլ սկսել է բռնկումը։ Այնտեղ վարակվածների թիվը 81 հազար 285 է: Գրանցվել է 67 նոր դեպք: Մահացածների թիվը 3 հազար 287 է: Վարակվածների մեծ թվով երկրորդ տեղում Իտալիան է, այնտեղ կորոնավիրուսով վարակվել է 74 հազար 386 մարդ։ Աշխարհում վիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշն Իտալիայում է՝ կազմելով 7 հազար 503: Մահացության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է Իսպանիան, որտեղ կորոնավիրուսից մահացել է 4 հազար 089 մարդ: Մահացության այս ցուցանիշով Իսպանիան շրջանցում է Չինաստանին: Իսպանիայում մեկ օրում գրանցվել է մահացության 442 նոր դեպք. վարակվածության՝ 6 հազար 673: Վարակվածների ընդհանուր թիվն Իսպանիայում 56 հազար 188 է:
Վարակվածների թիվն արագ աճում է նաև ԱՄՆ-ում: Ընդհանուր առմամբ, վիրուսից հաստատված դեպքերի թիվը ԱՄՆ-ում կազմում է 68 հազար 594: Նոր վարակվածների թիվը 383 է: ԱՄՆ-ը վարակվածների թվի ցուցանիշով հայտնվել է երրորդ տեղում:
Գերմանիայում վարակվածների թիվը 39 հազար 502 է, նրան հաջորդում է Իրանը՝ 29 հազար 406 հաստատված դեպքով: Այստեղ մեկ օրում գրանցվել է 2 հազար 389 վարակվածության նոր դեպք: Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է 25 հազար 233-ի, Շվեյցարիայում՝ 11 հազար 593-ի, Հարավային Կորեայում՝ 9 հազար 241-ի, Մեծ Բրիտանիայում՝ 9 հազար 529-ի:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 77 դեպք կա, Ռուսաստանում` 840, Թուրքիայում՝ 2 հազար 433:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը 195-ից ավելի է:
Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Այս պահին փաստացի բուժում է ստանում 272 անձ: Առողջացածների ընդհանուր թիվը 18 է:


Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է միջազգային ավիահաղորդակցությունը


Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցնում է կանոնավոր և թարտերային միջազգային օդային հաղորդակցությունը: 
«Ռոսավիացիան» կդադարեցնի ավիահաղորդակցությունը մարտի 27-ի ժամը 00:00-ից: Որոշումը վերաբերում է կանոնավոր և չարտերային չվերթներին, որոնք իրականացվում են ռուսական օդանավակայններից դեպի այլ երկրների օդանավակայաններ, ինչպես նաև հակառակ ուղղությամբ: Բացառություններ կկազմեն այն թռիչքները, որոնք կապված կլինեն կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրներից ՌԴ քաղաքացիների դուրս բերման հետ: Դրանք կիրականացվեն ՌԴ կառավարության առանձին որոշումներով»,- ասված է հաղորդագրության մեջ:


Մալայզիայի թագավորն ու թագուհին անցել են կարանտինային ռեժիմի


Մալայզիայի թագավոր սուլթան Աբդուլլա Ռիայատուդին Ալ-Մուստաֆան և թագուհի Ազիզա Ամինա Մաիմունա Իսկանդերիան գտնվում են կարանտինում: Նրանք կորոնավիրուսի հետ կապված թեստ են հանձնել այն բանից հետո, երբ վիրուսի առկայությունը հաստատվել է թագավորական պալատի աշխատողների մոտ: «Նրանց մոտ թեստի արդյունքները բացասական են եկել, ամեն դեպքում թագավորն ու թագուհին կգտնվեն 14 օրվա կարանտինի մեջ, որը սկսվել է մարտի 25-ին»,-ասված է թագավորական պալատի բյուրոյի հայտարարության մեջ: Մալայզիայում կորոնավիրուսի հաստատված դեպքի ընդհանուր թիվը 1796 է: Վարակի հետևանքով մահացել է 21 մարդ: Առողջացածների թիվը 199 է:


Ոչ ոք քաղցած չի մնա. Հնդկաստանի ֆինանսների նախարարը հայտարարել է նոր աջակցման ծրագրի մասին


Հնդկաստանի իշխանությունները կհատկացնեն 22 մլրդ դոլար կորոնավիրուսի պայմաններում երկրի տնտեսության աջակցության համար: Այս մասին հայտնել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Նիրմալա Սիտհարամանը:
«Արդեն պատրաստ է աջակցության ծրագրի փաթեթը՝ ուղղված կարաիքավորներին, աղքատներին գյուղերում և քաղաքներում: Ոչ ոք քաղցած չի մնա»,- ասել է նախարարը: Երկրի տարբեր ուղղություններով աջակցության փաթեթի ընդհանուր ծավալը կազմում է 1,7 տրիլիոն ռուպի կամ 22 մլրդ դոլար:
Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Հնդկաստանի վարչապետը հայտարարել էր համապետական մեկուսացման մասին, որը սկսվել է մարտի 25-ին և կտևի 21 օր: Իշխանությունները հորդորել են բնակիչներին փողոց դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Սահմանափակվել է հասարակական տրանսպորտի, մետրոյի, երկաթգծի աշխատանքը: Բացառություններ կլինեն բժիշկների, ոստիկանների, կոմունալ ծառայությունների, հրշեջ ծառայության աշխատողների, լրագրողների, սննդի, դեղամիջոցների առ ցանց աևտրով զբաղվող ընկերությունների համար:


Ղազախստանում քաղաքացները փորձել են մուտք գործել կարանտինային տարածք


Ղազախստանում 130-ից ավելի անձ խախտել է արտակարգ դրության ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է Ղազախստանի Տեղեկատվության և հանրային զարգացման նախարար Դաուրեն Աբաևը: Նա լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է արտակարգ դրության ռեժիմի խախտումների պատկերը: Մասնավորապես, արտակարգ դրության պայմաններում շարունակում են աշխատել ժամանցի տարբեր հաստատությունները, եղել են դեպքեր, երբ մարդիկ փորձել են ներթափանցել կարանտինային տարածք: Վերջին օրերի ընթացքում արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված վարչական պատասխանատվության է ենթարկվել 137 անձ, նրանցից 89-ը ձերբակալվել է: Նրանք բոլորն ընդունել են իրենց գործողությունների անօրինականությունը:
«Քաղաքացիների քայլերը որոշ դեպքերում նույնիսկ անհեթեթության են հասնում: Օրինակ՝ Կարագանդայում տղամարդը փորձել է հիվանդանոցի պատուհանից ներխուժել տարածք իր նախկին կնոջը տեսնելու համար: Կինը կարանտինի մեջ էր, նա վերադարձել էր Գերմանիայից»,-նշել է Դաուրեն Աբաևը: Տղամարդը ձերբակալվել է:

Ավստրիայի հիվանդանոցներում հավելյալ 12 հազար մահճակալ են պատրաստել


Ավստրիայի իշխանությունները բժշկական հաստատություններում 12 հազար մահճակալ են ավելացրել՝ նախատեսված կորոնավիրուսով հիվանդների համար: Երկրի Առողջապահության նախարար Ռուդոլֆ Անշոբերը նշել է, որ այդ ցուցանիշը կարող է մոտ ապագայում հասնել 20 հազարի: Նա տեղեկացրել է, որ ներկայում բուժհաստատություններում կան ազատ տեղեր, այդ թվում՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Ոստիկանությունը վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել ընդհանուր 1742 անձի նկատմամբ Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել. Վիտալի Բալասանյան ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է. The Guardian Ադրբեջանի քաղաքացի՞ է հատել ՀՀ սահմանը. ԱԱԾ-ից չեն մեկնաբանում Բրազիլիան COVID-19-ի պատճառով փակում է օդային սահմանները բոլոր օտարերկրացիների համար. ՌԻԱ Նովոստի «Աերոֆլոտի» չվերթների տոմսեր ունեցող քաղաքացիները պետք է դիմեն գրասենյակ՝ տոմսերը չեղարկելու համար ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Ցավ եմ ապրում, որ Արման Բաբաջանյանը հայտնվեց մեր թիմում, և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում. Անի Սամսոնյան Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել (տեսանյութ) Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Ռուսաստանում կորոնավիրուսից հայ էպիդեմիոլոգ է մահացել. «Московский комсомолец» «Ժողովուրդ». Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ) Ողբերգական վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 20-ամյա երիտասարդը տեղում մահացել է Դոլարն ու եվրոն աճում են կայծակնային տեմպերով «Հայաստանի Հանրապետություն»․ Տնտեսական դժվարության պատճառներից մեկը «Ժողովուրդ». «Գումար փոխանցե՛ք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ «Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը Լրատվամիջոցներ-պարետատուն. «Մեդիա պաշտպանի» մոնիտորինգը Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից ռեկորդային թվով մահացության դեպքեր են գրանցվել. РИА Новости ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 61 միլիոն դրամով փետրվարին. Antifake.am ՓԾ ազգային կենտրոնը կորոնավիրուսի հետ կապված ստացել է 286 ահազանգ Տալվորիկի համայնքապետի գործն արդեն դատարանում է. նրան 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել Ժամը 9–ից 21-ը տուգանվել է 722 քաղաքացի. ստուգումների արդյունքները ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտակարգ դրությամբ պայմանավորված հաճախ տրվող հարցերի ուղեցույց Ովքե՞ր են Արցախում գունավոր հեղափոխություն նախապատրաստում. Yerevan.Today Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Չորս հարց Արփինե Հովհաննիսյանից Վաղվանից ԱԻՆ–ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը Վաղը Իտալիայից բոլոր ժամանածները կթեստավորվեն. Արսեն Թորոսյան Ոստիկանությունը 470 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Դանակահարություն Արմավիրում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը ՄԻՊ-ը թեժ գծին ստացել է շուրջ 200 հեռախոսազանգ Ոստիկանությունը 323 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Կորոնավիրուսի հետ կապված՝ ԵԱՏՄ որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են 5 իմաստուն միտք անկախության մասին Պարետի նոր որոշումը․ արգելվել է ներմարզային, միջմարզային եւ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները ՄԻԵԴ-ը կորոնավիրուսի պայմաններում դադարեցրել է հայցերի ընդունումը Շատերի մոտ Ֆեյսբուքը խնդիր ունի. Սամվել Մարտիրոսյան Օրավարձով քանի՞ աշխատող կա և ի՞նչ աջակցություն կտրամադրվի. փոխնախարարը պատրաստ չէր պատասխանել հարցին (տեսանյութ) Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել «Դիլիջանի ազգային պարկ»-ում 257 ծառի ապօրինի հատման առթիվ Ցեմենտի և ծխախոտի արտադրությունը ժամանակավորապես արգելված է. փոխնախարար (տեսանյութ) Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը Կորոնավիրուսով վարակված լինելու հաստատված դեպքերը` ըստ մարզերի (լուսանկար) «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում գտել են 5 ներարկիչ՝ լցված դեղին հեղուկով Փրկարարները իջեցրել են սարի վրա հայտնաբերված դին Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը մեկնեց Հայաստան Պարետը թույլատրել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը մասնագիտացված խանութներում COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 550 հազարը Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 769 մարդ. Euronews Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում Երբ այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին. Արմեն Գևորգյան Առերեսում դառը իրականության հետ Փաշինյանն աչք է փակում հարյուր հազարավոր քաղաքացիների վրա Ի տարբերություն Պողոսների, գիտակից մարդկանց համբերությունը շատ ավելի երկար է, բայց սպառվելուն պես՝ դառնում է պայթյունավտանգ․ Արա Վարդանյան Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով Կառավարությունում մասնագետներ չունենք. էն երկու հոգին, որ վարչապետի կողքը պտտվում են, դատարկագլուխներ են ընդամենը. Հրաչ Բերբերյան Հայաստանում զինծառայող է վիրավորվել ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ․ ԱԳՆ Մասիս Մայիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ (փաստաթուղթ) «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ ՊՆ մամուլի խոսնակը այցելել է մեկուսացված զինծառայողներին (տեսանյութ) Զինված ուժերում վարակման դեպքերի մասին ինֆորմացիա հրապարակել պետք չէ՝ ելնելով անվտանգության նկատառումներից․ Կարեն Վրթանեսյան Կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել ևս երկու զինծառայողի մոտ Պատասխան են տալու բոլորը, անկախ նրանից՝ չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են․ Մարինե Սուքիասյան Եռաբլուր պանթեոնի տարածքն աղբակույտով է ծածկված (լուսանկարներ) Բացառել մարդկանց կուտակումները. պարետը նոր որոշում ունի Արցախում ունենալու ենք լինել-չլինելու խնդիր, դրա վրա ղումար խաղալը, կարծում եմ, ճիշտ չէ. Միհրդատ Մադաթյան Ինչո՞ւ չեն գործում մարզային երթուղայինները, բայց գործում են տաքսիները. մեկնաբանում է փոխնախարարը (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել Անձրև կգա, բայց ցրտահարություն չի լինի. Գագիկ Սուրենյան Դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում չորս ռուսաստանյան և մեկ բելառուսական ավիաընկերություններ Նախարարության աշխատակիցը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ստացել է 300.000 դրամ կաշառք․ ԱԱԾ-ի բացահայտումը «Հեղափոխության» վախճանը անխուսափելի է, իսկ Նիկոլի արհեստածին «ինքնավստահությունն» ընդամենը վերջին ճիգ․ քաղաքագետ Իմ զորակցությունն եմ հայտնում Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին․ Շահե Աճեմեան