Երևան, 28.Մարտի.2020, 00:00
Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Առերեսում դառը իրականության հետ Կորոնավիրուսից բուժվածների թիվը ՀՀ-ում հասել է 28-ի Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան Եվս 25 դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը դարձավ 290 Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արսեն Թորոսյան Եթե մենք պահեինք արդարության դրոշը, չէինք ունենա 2016թ. ապրիլ, չէինք ունենա խաթարված Ղարաբաղյան հարց. Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 265-ի

Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, Դուք կհայտարարեք արտակարգ դրություն․ Վիտալի Բալասանյանի բաց նամակը՝ Բակո Սահակյանին

ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին: Նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև ․

«Մեծարգո պարոն նախագահ

Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի տարածման վտանգը, և կանխարգելման միջոցների կազմակերպման նպատակով արտակարգ դրություն հայտարարելու անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորելով իշխանությունների կողմից իրականացվող ցանկացած գործողության իրավաչափ լինելը, Ձեզ եմ ներկայացնում իմ նախընտրական շտաբի իրավաբանների խմբի կողմից մշակված արտակարգ դրություն հայտարարելու գործողության իրավական հիմնավորումները:

Հուսով եմ, որ, այնուամենայնիվ, Դուք կհայտարարեք արտակարգ դրություն և մեր կողմից ներկայացված հիմնավորումները կօգնեն Ձեզ իրավաչափ որոշում կայացնելու գործում»:

Վիտալի Բալասանյանի գրասենյակը կցել է նաև տեղեկանք՝ Արցախում արտակարգ դրություն հաստատելու հիմքերի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․

«Արձանագրված փաստ է աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը: Այդ վարակն Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որակվել է որպես պանդեմիա:

ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն է հայտարարվել, հաշվի առնելով հենց կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) հաստատված դեպքերը և դրա հնարավոր տարածման ռիսկերը: 2020 թվականի մարտի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 290 (խմբ․ Tert.am) նշված վարակի դեպք:

Գտնում եմ, որ ստեղծված իրավիճակը հիմք է հանդիսանում Արցախի Հանրապետությունում ևս հայտարարելու արտակարգ դրություն:

1) Արցախի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն. «Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ կամ հանրաքվե չեն անցկացվում» :

2) Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ մասը որը վերաբերում է Նախագահի լիազորություններին նախատեսում է, որ. «Հանրապետության նախագահը՝ …աղետի դեպքում կամ այլ արտակարգ իրավիճակներում իրականացնում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին, անհրաժեշտության դեպքում հայտարարում է արտակարգ իրավիճակ»:

3) Արցախի Հանրապետության Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Հանրապետության նախագահը հայտարարում է արտակարգ դրություն, ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմում ժողովրդին»:

4) Այսինքն Սահմանադիրը հստակ տարանջատում է «արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» եզրույթներըը:

5) Արտակարգ դրության հիմքը՝ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգն է:

6) «Արտակարգ դրություն» և «արտակարգ իրավիճակ» իրավական ռեժիմները տարանջատված են նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում: Հատկանշական է, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 3-րդ մասը հստակ նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումն առանց դրա անհնարին է»: Այսինքն սպառնալիքը պետք է ուղղված լինի հենց և բացառապես Սահմանադրական կարգին:

7) ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի 298-Ն որոշմամբ արտակարգ դրություն հայտարարելու հիմքերում, ինքնին որպես իրավական առանձին և/կամ միակ հիմք չի հիշատակվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում առկա «արտակարգ իրավիճակները» ձևակերպումը: Հարցը դիտարկվել է բացառապես սահմանադրական կարգին սպառնացող վտանգների լույսի ներքո: Նշվածը պայմանավորված է նրանով, որ ՀՀ Սահմանադրության 120-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում, է որ. «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Կառավարությունը հայտարարում է արտակարգ դրություն»: Այսինքն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Սահմանադրության նորմերը համանման են այդ տեսանկյունից և նույն բացառիկ հիմքն են նախատեսում արտակարգ դրություն հայտարարելու համար, այն է «Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը»:

8) Արցախի Հանրապետության Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասը երաշխավորում է, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ»:

9) Այսինքն տվյալ դեպքում արտակարգ դրություն հայտարարելու հիմքը և հիմնավորումը պետք է դիտարկել առհասարակ Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի եզրույթի լույսի ներքո: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենք» Արցախի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ «Արտակարգ դրությունը հայտարարվում է միայն Արցախի Հանրապետության սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալու դեպքում, ներառյալ...:»: Այսինքն օրենսդիրը հաշվի առնելով Սահմանադրությամբ երաշխավորված հիմքը որոշակիորեն մանրմասնել է այն, դրանով իսկ օգտագործելով «ներառյալ» եզրույթը:

10) Այն հանգամանքը, որ «արտակարգ իրավիճակներ» ձևակերպումը ի տարբերություն ՀՀ օրենսդրության առկա չէ, որևէ կերպ չի կարող արգելափակել արտակարգ դրության հայտարարումը արտակարգ իրավիճակներում, քանի որ ցանկացած արտակարգ իրավիճակը որը ինքնին հանդիսանում է սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնացող արդեն իսկ հիմք է արտակարգ դրություն հայտարարելու համար, իսկ դրա շրջանակը ոչ մի երկրում չի կարող սպառիչ թվարկվել, քանի որ դրանք անկանխատեսելի են:

11) Կրկին պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետությունը հղում չի տվել օրենսդրական ձևակերպմանը, քանի որ հիմքը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հանդիսանում է հենց Սահմանադրության ուժով ձևակերպված՝ սահմանադրական կարգին անմիջական վտանգ սպառնալը:

12) Արդյունքում ՀՀ կառավարությունը գտել է , որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ռիսկերը և վտանգները այնպիսին են, որ ինքնին հանդիսանում են հենց սահմանադրական կարգին սպառնալիք:

13) Նշվածը պայմանավորված է նրանով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ այն որակվել է որպես պանդեմիա, այն հանդիսանում է ուղղակի սպառնալիք մարդկանց կյանքին և առողջությանը, իսկ ՀՀ-ում և ԱՀ-ում Սահմանադրական կարգի հիմունք-նորմ /երկու դեպքում էլ 3-րդ հոդվածում ամրագրված/ հանդիսանում հետևյալը «Արցախի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է»: Այսինքն ցավալիորեն կորոնավիրուսային հիվանդությունը հենց սպառնալիք է սահմանադրական կարգի առանցքին՝ մարդկանց իրավունքներին և դրանց նկատմամբ պետության երաշխավորման պարտականությանը:

14) Կորոնավիրուսային հիվանդությունը սպառնալիք է նաև սահմանադրական կարգի մեկ այլ սկզբունքի ՀՀ-ում և ԱՀ-ում ամրագրված /երկու դեպքում էլ Սահմանադրության 1-ին հոդված/ սոցիալական պետություն սկզբունքին և կրկին դրանից բխող պետության պարտականությունների հնարավոր արգելափակմանը:

15) Այսինքն տվյալ դեպքում առկա է ԱՀ Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված՝ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքը, ինչպես ներկայացվեց Սահմանադրության 1-ին և 3-րդ հոդվածների մասով, որոնք հանդիսանում են սահմանադրական կարգի հիմունքներ և առկա է դրա կանխարգելման անհրաժեշտությունը:

16) Միջազգային փորձը, այդ թվում Հայաստանի Հանրապետության փորձը ցույց է տալիս, որ կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ որոնք ենթադրում են մարդու իրավունքների սահմանափակումներ և հրատապ գործողությունների կատարում, որոնք առավել արդյունավետ կարող են իրացվել հենց արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում, այլ ոչ «արտակարգ իրավիճակի» պայմաններում»:

Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել. Վիտալի Բալասանյան ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է. The Guardian Ադրբեջանի քաղաքացի՞ է հատել ՀՀ սահմանը. ԱԱԾ-ից չեն մեկնաբանում Բրազիլիան COVID-19-ի պատճառով փակում է օդային սահմանները բոլոր օտարերկրացիների համար. ՌԻԱ Նովոստի «Աերոֆլոտի» չվերթների տոմսեր ունեցող քաղաքացիները պետք է դիմեն գրասենյակ՝ տոմսերը չեղարկելու համար ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Ցավ եմ ապրում, որ Արման Բաբաջանյանը հայտնվեց մեր թիմում, և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում. Անի Սամսոնյան Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել (տեսանյութ) Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Ռուսաստանում կորոնավիրուսից հայ էպիդեմիոլոգ է մահացել. «Московский комсомолец» «Ժողովուրդ». Մասիս Մայիլյանը չկատարեց իր առաջին խոստումը․ նա կրկին փորձում է հերքել անհերքելին Երևանյան բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկարներ) Ողբերգական վթար Գետափ-Մարտունի ավտոճանապարհին. 20-ամյա երիտասարդը տեղում մահացել է Դոլարն ու եվրոն աճում են կայծակնային տեմպերով «Հայաստանի Հանրապետություն»․ Տնտեսական դժվարության պատճառներից մեկը «Ժողովուրդ». «Գումար փոխանցե՛ք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ «Ժողովուրդ». Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին Պարետը վեց ժամով արգելել է մի քանի սուպերմարկետների գործունեությունը Լրատվամիջոցներ-պարետատուն. «Մեդիա պաշտպանի» մոնիտորինգը Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսից ռեկորդային թվով մահացության դեպքեր են գրանցվել. РИА Новости ԱԺ պատգամավորներն ու աշխատակիցները պարգևատրվել են 61 միլիոն դրամով փետրվարին. Antifake.am ՓԾ ազգային կենտրոնը կորոնավիրուսի հետ կապված ստացել է 286 ահազանգ Տալվորիկի համայնքապետի գործն արդեն դատարանում է. նրան 3 հոդվածով մեղադրանք է առաջադրվել Ժամը 9–ից 21-ը տուգանվել է 722 քաղաքացի. ստուգումների արդյունքները ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է արտակարգ դրությամբ պայմանավորված հաճախ տրվող հարցերի ուղեցույց Ովքե՞ր են Արցախում գունավոր հեղափոխություն նախապատրաստում. Yerevan.Today Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Չորս հարց Արփինե Հովհաննիսյանից Վաղվանից ԱԻՆ–ը կանգառներում օրը երկու անգամ կիրականացնի ախտահանման աշխատանքներ ՀՀ-ի և ՉԺՀ-ի միջև մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագիրը կասեցվել է արդեն մինչև մայիսի 31-ը Վաղը Իտալիայից բոլոր ժամանածները կթեստավորվեն. Արսեն Թորոսյան Ոստիկանությունը 470 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Դանակահարություն Արմավիրում․ տեղի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են հանցագործությունը ՄԻՊ-ը թեժ գծին ստացել է շուրջ 200 հեռախոսազանգ Ոստիկանությունը 323 անձի նկատմամբ կազմել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Կորոնավիրուսի հետ կապված՝ ԵԱՏՄ որոշ ապրանքների ներմուծման մաքսատուրքերը զրոյացվում են 5 իմաստուն միտք անկախության մասին Պարետի նոր որոշումը․ արգելվել է ներմարզային, միջմարզային եւ միջպետական կանոնավոր ուղեւորափոխադրումները ՄԻԵԴ-ը կորոնավիրուսի պայմաններում դադարեցրել է հայցերի ընդունումը Շատերի մոտ Ֆեյսբուքը խնդիր ունի. Սամվել Մարտիրոսյան Օրավարձով քանի՞ աշխատող կա և ի՞նչ աջակցություն կտրամադրվի. փոխնախարարը պատրաստ չէր պատասխանել հարցին (տեսանյութ) Գլխավոր դատախազությունը քրգործ է հարուցել «Դիլիջանի ազգային պարկ»-ում 257 ծառի ապօրինի հատման առթիվ Ցեմենտի և ծխախոտի արտադրությունը ժամանակավորապես արգելված է. փոխնախարար (տեսանյութ) Մեզ անհրաժեշտ են ոչ թե հզոր ցնցումներ, այլ՝ հզոր Արցախ. Վիտալի Բալասանյանի ուղերձը Կորոնավիրուսով վարակված լինելու հաստատված դեպքերը` ըստ մարզերի (լուսանկար) «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կարանտինային մասնաշենքի հարակից տարածքում գտել են 5 ներարկիչ՝ լցված դեղին հեղուկով Փրկարարները իջեցրել են սարի վրա հայտնաբերված դին Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը մեկնեց Հայաստան Պարետը թույլատրել է ծաղիկների, բույսերի, կենդանական կերի առևտուրը մասնագիտացված խանութներում COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 550 հազարը Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 769 մարդ. Euronews Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում Երբ այլևս ոչ ոք չունի «տեղեկանք ամենազորության մասին. Արմեն Գևորգյան Առերեսում դառը իրականության հետ Փաշինյանն աչք է փակում հարյուր հազարավոր քաղաքացիների վրա Ի տարբերություն Պողոսների, գիտակից մարդկանց համբերությունը շատ ավելի երկար է, բայց սպառվելուն պես՝ դառնում է պայթյունավտանգ․ Արա Վարդանյան Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը վարակվել է կորոնավիրուսով Կառավարությունում մասնագետներ չունենք. էն երկու հոգին, որ վարչապետի կողքը պտտվում են, դատարկագլուխներ են ընդամենը. Հրաչ Բերբերյան Հայաստանում զինծառայող է վիրավորվել ՀՀ վերադարձի համար տոմս ձեռք բերած ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք անմիջապես կապ հաստատել ավիաընկերության հետ․ ԱԳՆ Մասիս Մայիլյանին իրոք արգելված է մուտքը ՌԴ (փաստաթուղթ) «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը ճանաչվել է անմեղսունակ ՊՆ մամուլի խոսնակը այցելել է մեկուսացված զինծառայողներին (տեսանյութ) Զինված ուժերում վարակման դեպքերի մասին ինֆորմացիա հրապարակել պետք չէ՝ ելնելով անվտանգության նկատառումներից․ Կարեն Վրթանեսյան Կորոնավիրուսի վարակ է հայտնաբերվել ևս երկու զինծառայողի մոտ Պատասխան են տալու բոլորը, անկախ նրանից՝ չե՞ն հասկացել, թե՞ հասկացել ու լռել են․ Մարինե Սուքիասյան Եռաբլուր պանթեոնի տարածքն աղբակույտով է ծածկված (լուսանկարներ) Բացառել մարդկանց կուտակումները. պարետը նոր որոշում ունի Արցախում ունենալու ենք լինել-չլինելու խնդիր, դրա վրա ղումար խաղալը, կարծում եմ, ճիշտ չէ. Միհրդատ Մադաթյան Ինչո՞ւ չեն գործում մարզային երթուղայինները, բայց գործում են տաքսիները. մեկնաբանում է փոխնախարարը (տեսանյութ) «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել Անձրև կգա, բայց ցրտահարություն չի լինի. Գագիկ Սուրենյան Դեպի Հայաստան չվերթներ են իրականացնում չորս ռուսաստանյան և մեկ բելառուսական ավիաընկերություններ Նախարարության աշխատակիցը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ստացել է 300.000 դրամ կաշառք․ ԱԱԾ-ի բացահայտումը «Հեղափոխության» վախճանը անխուսափելի է, իսկ Նիկոլի արհեստածին «ինքնավստահությունն» ընդամենը վերջին ճիգ․ քաղաքագետ Իմ զորակցությունն եմ հայտնում Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանին․ Շահե Աճեմեան 2 ամսական երեխան մայրիկի հետ վարակվել է կորոնավիրուսով․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)