Երևան, 01.Ապրիլի.2020, 00:00
ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. երկրորդ ընթերցումը՝ երեկոյան Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի Ընտրողների թիվը` ժամը 11:00-ի դրությամբ. Արցախի ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել ԱԺ-ն շարունակում է իր արտահերթ նիստը. աղմկահարույց նախագծերը քննարկվում են 2-րդ ընթերցմամբ (ուղիղ) Եվս 58 դեպք. կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասավ 482-ի Ազգային Ժողովն արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ) Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին

Չարաշահումներ Մանկավարժական համալսարանում. ռեկտորի որդին բուֆետները ամսական 3.5 մլն դրամով վարձով է տվել

ՀՀ գլխավոր դատախազությունում պետության գույքային շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ուսումնասիրվել են «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում (Հիմնադրամ) իրականացված ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը:

Դատախազությունից հայտնում են, որ ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով համապատասխան փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ ՊԵԿ-ից: Արդյունքում պարզվել է, որ արձանագրվել են մի շարք խախտումներ ապրանքների եւ ծառայությունների գնման, հարկային պարտավորությունների չկատարման, ինչպես նաեւ պետական սեփականություն հանդիսացող գույքի տնօրինման գործընթացում:

Մասնավորապես, պարզվել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը երկու տարբեր ընկերությունների հետ 2016թ. եւ 2019թ. կնքել է  մաքրման ծառայությունների ձեռքբերման պայմանագրեր: Ընկերությունը, որի հետ 2016թ. է նման պայմանագիր կնքվել, գնման ընթացակարգին մասնակցելիս որպես «մասնագիտական փորձառություն եւ աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի բավարարման հավաստում, ներկայացրել է 2014-2016թթ. այլ ընկերությունների պատշաճ մաքրման ծառայություններ մատուցած լինելու մասին վերջիններիս կողմից տրված փաստաթղթեր, հավաստագրեր:

Մինչդեռ, պարզվել է, որ այդ ՍՊԸ-ում որպես աշխատակից հավաքարարներ են գրանցվել՝ սկսած 2016թ. հոկտեմբերից: Բացի այդ, որպես «աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի հիմնավորում, վերջինս ներկայացրել է 50 հավաքարարի առկայությունը հիմնավորող փաստաթղթեր, սակայն պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում գրանցված է եղել ընդամենը 26 հավաքարար:

Այսինքն ՍՊԸ-ն Հիմնադրամի կարիքների համար մաքրման ծառայությունների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնման ընթացակարգին մասնակցելիս ներկայացրել է 2014-2016թ. ընթացքում իր կողմից մաքրման ծառայություններ մատուցելու փորձառության, իր աշխատակիցների քանակների վերաբերյալ կեղծ տվյալներ:

Պարզվել է նաեւ, որ ՍՊԸ-ի բոլոր հավաքարարները 29.03.2019թ.-ից ազատվել են աշխատանքից, սակայն ՍՊԸ-ն ապրիլ-մայիս ամիսներին Հիմնադրամին մատուցել է 9մլն դրամի մաքրման ծառայություն: Ընդ որում, ուսհաստատությունը դժգոհություններ չի ունեցել մատուցված ծառայությունների որակի, մաքրման ծառայությունների մատուցման վերաբերյալ, այսինքն ծառայությունները փաստացի մատուցվել են:

Նման պայմաններում ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների հաշվարկի վերաբերյալ ՀՀ ՊԵԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված ՍՊԸ-ի կողմից 2017թ. միջին ամսական կտրվածքով թերհայտարարագրվել է առնվազն 20 աշխատակցի հարկման օբյեկտը, իսկ 2018-2019թթ.՝ 17 աշխատակցի հարկման բազան: Արդյունքում ՍՊԸ-ի կողմից պակաս հարկ է հաշվարկվել եւ ՀՀ պետական բյուջե չի վճարվել առնվազն 10 մլն դրամ:

Մյուս ընկերությունը, որի հետ Հիմնադրամը 2 տարվա համար շուրջ 111 մլն դրամ արժեքով մարքման ծառայությունների գնման պայմանագիր է կնքել 2019թ. հունիսին, մինչեւ նույն տարվա նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում չի մատուցել պայմանագրով նախատեսված ծառայություններն ամբողջ ծավալով: Չնայած դրան՝ Հիմնադրամի պատասխանատու ծառայողների եւ նշված ՍՊԸ-ի ներկայացուցչի կողմից 2019թ. այդ ընթացքում կազմվել է ընդհանուր թվով 6 հանձնման-ընդունման արձանագրություն, որոնցով չկատարված աշխատանքներն ընդունվել են որպես կատարված:

Բացի վերոնշյալը, ՀՀ ՊՎԾ-ի ուսումնասիրության համաձայն՝ 2016թ. հունիսին Հիմնադրամը հիմնադրել է «Դպրոց» ՍՊԸ-ն, որը պետական սեփականություն հանդիսացող եւ Հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված տարածքներում իրականացրել է հանրային սննդի գործունեություն:

Պարզվել է, որ Հիմնադրամի ռեկտորի որդին, 2019թ. օգոստոս ամսից նշված տարածքները (բուֆետներն իրենց ամբողջ գույքով) ամսական 3,5 մլն դրամով վարձակալության է հանձնել մի քաղաքացու  եւ կանխիկ ստացել գումարները: Իսկ իրական գործարքը քողարկելու նպատակով նրա ընկերոջ եւ այդ քաղաքացու միջեւ կնքվել է 35մլն դրամի չափով փոխառության կեղծ պայմանագիր:

Փաստորեն, «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատասխանատու անձինք թույլ են տվել Հիմնադրամի գույքի օգտագործումը ի շահ Հիմնադրամի կառավարչի որդու:

Արդյունքում վերջինս Հիմնադրամին հանձնված, պետական սեփականություն հանդիսացող տարածքները հանձնել է վարձակալության, կանխիկ ստացել առանձնապես խոշոր չափերի գումարներ՝ Հիմնադրամի համար առաջացնելով ծանր հետեւանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ձեռք են բերվել առերեւույթ հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի, 214-րդ հոդվածի 2-րդ մասի, 325-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Պարետի որոշմամբ՝ դադարեցվեց հանրային տրանսպորտի գործունեությունը Պարետը խստացրել է ազատ տեղաշարժի սահմանափակումները, գործելու են տեղաշարժը հսկող անցակետեր Մեր դեպքերը կրկնապատկվում են յուրաքանչյուր 7 օրը մեկ անգամ. Արսեն Գրիգորյան Անկապ տեղը մարդկանց զանգելով բան չի ստացվելու․ պոպուլիստ ղեկավարը երկրի թշնամին է. Հրանտ Բագրատյան Հերիք է ժողովրդի և ընդդիմության վրա բարդեք ձեր տկարամտության, էժան կայֆերի և բոլորին էշի տեղ դնելու պրիմիտիվ հակումները. Արմեն Աշոտյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համաքաղաքացիների մեկուսացման համար Նկատե՞լ եք, որ Նիկոլը ամեն կերպ հեռու է մնում էս հեռախոսների թեմայից, քանի որ գիտի՝ վատ հոտ է գալիս այս ամեն ինչից. Վազգեն Սաղաթելյան Առողջապահության նախարարին մի հարց կտայի. Հայկ Ալումյան Խորհրդարանի իշխանական խմբակցությունը ընդունեց սկանդալային նախագիծը Հայաստանում ևս 150 քաղաքացի դուրս է եկել մեկուսացումից Վիրուսը տարբերություն դնո՞ւմ է դու գրանցված աշխատող ես, թե՞ ոչ, բոլորն էլ ուտել ուզում են․ քաղաքացին ահազանգում է Ազգային ժողովում շարունակվում է արտահերթ նիստը (ուղիղ) Արթուր Օսիպյանը «հարձակվեց» ինձ վրա՝ ասելով, որ մեր ոտքը պետք է կտրվի Արցախից. Արփինե Հովհաննիսյան Սթափվելու և գործելու ժամանակն է. ԲՀԿ-ն հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը 10 օրով երկարաձգում է ԱՎՎ ու ենթակա տարածքային ստորաբաժանումների գործունեության դադարեցումը Արցախում ընտրությունների արդյունքները տեղամասային ընտրական հանձնաժողովները կներկայացնեն մինչև ապրիլի 1-ի 14:00 Արցախում ընտրություններին քվեարկել է ընտրողների 72,7 տոկոսը Կորոնավիրուսով վարակված մեկ քաղաքացի վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բուժական բաժանմունք Շտաբը գրանցել է մի շարք խախտումներ. Վիտալի Բալասանյանի գրասենյակ Օրենսդիր և գործադիր մարմինների տարանջատումը այլևս պատրանք է. Ալեքսանդր Կոչուբաև Արցախում հանրային իշխանության մարմինները սահմանափակումներով կաշխատեն ևս 10 օր Գիտնականները ԲՑԺ պատվաստման եւ կորոնավիրուսի միջեւ կապ են գտել․ medRxiv Կորոնավիրուսի դեմ նախաձեռնված միջոցառումները չպետք է խափանեն ժողովրդավարությունը․ Եվրահանձնաժողով «Իմ քայլից» Աննա Կարապետյանը կողմ չի քվեարկել զանգերը վերահսկող նախագծին. Factor.am Ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների պատճառով Արցախի ոստիկանություն է դիմել 49 քաղաքացի Փաշինյանն աշխատանքից ազատել է տեսչական մարմնի ղեկավարի տեղակալին Պարետի որոշումից հետո 3806 անձի նկատմամբ կազմվել է մեկուսացման կանոնների խախտման արձանագրություն Անհրաժեշտ են իրավիճակային ճիշտ քայլեր. Էլինար Վարդանյան ՃՈ-ն 10 օրով երկարաձգել է հաշվառման-քննական ստորաբաժանումների գործունեության դադարեցումը Ի՞նչ սահմանափակումներ են լինելու հետագա 10 օրվա ընթացքում. պարետը մանրամասներ ներկայացրեց (տեսանյութ) ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթերցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված փաթեթը. երկրորդ ընթերցումը՝ երեկոյան ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանն աշխատանքից ազատման դիմում է գրել Փաշինյան–Պուտին հարաբերությունները և շփումները, մեղմ ասած, գրեթե զրոյացել են. Անդրանիկ Թևանյան Անձը պետք է աշխատանքի վայրից հավաստող թուղթ ունենա. պարետը խոսեց նոր որոշման հավանականության մասին (տեսանյութ) Դուք իշխանություն չեք, դուք կոմպլեքսավորված անգրագետների խումբ եք, ովքեր սրբություն չունեն. Նարեկ Մանթաշյան Ընտրողների թիվը` 17:00-ի դրությամբ Այս գործելաոճը խայտառակություն է. Արման Աբովյան Նոր տվյալներ մարզերում և Երևանում կորոնավիրուսով վարակված անձանց թվի մասին Հանձնաժողովի նախագահը ցինիզմի մակարդակի պատասխան է տալիս՝ ասելով, որ սա պատռած չէ. Հովհաննես Հարությունյան Մարտի 31-ից ապրիլի 3-ի Մոսկվայից Երևան թռիչքները չեղարկվել են․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Զոհրաբ Մնացականյանի նախարարությունը Արցախի օրինական իշխանությանը անվանում է «ընտրյալ ներկայացուցիչ». Yerevan.Today COVID-19. Վարակվածների թիվն անցել է 802 հազարը Շուշիում ևս քվեատուփերը կնքված չեն. ահազանգ (լուսանկարներ) Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 27-ին Դիլիջանում հայտնաբերվել է 30խմ հաճարենի տեսակի ապօրինի փայտանյութ Հնարավո՞ր է՝ Ադրբեջանը համաճարակի ֆոնին դիմի ռազմական ագրեսիայի, երբ ողջ աշխարհը զբաղված է այս նոր մարտահրավերով․ Գեղամ Նազարյան Միջազգային ո՞ր կառույցներին է ՀՀ ԱԳՆ-ն հայտնել ադրբեջանական դիվերսիոն փորձի մասին. ներկայացնում է ԱԳՆ խոսնակը (տեսանյութ) Մի քանի օրով պետք է երկրում կյանքը կանգ առնի. այլապես վիրուսը շարունակվելու է տարածվել, ու ոչինչ անել չի լինելու. Հարություն Արզումանյան Ոստիկանների կողմից տղամարդուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ. Դատախազություն Այս պահին շուրջ 90 անձ թոքաբորբ ունի, իսկ նրանցից 30-ը գտնվում է ծանր վիճակում. Փաշինյան Ընտրողների թիվը` ժամը 14։00-ի դրությամբ․ Արցախի ԿԸՀ-ն նոր տվյալներ է հրապարակել Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Ստեփանակերտի թիվ 1/22 և թիվ 1/24 քվեատուփերը պլոմբված չեն. ահազանգ (լուսանկարներ) Պարետը չեղարկել է Չարենցավանում սահմանափակումների վերաբերյալ որոշումը Մհեր Գրիգորյանը ռուսական կողմին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման բանակցություններ սկսել Երևանյան բնակարաններից մեկում 66-ամյա կնոջ դի է հայտնաբերվել Ի՞նչ խորհուրդ տալ արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ գա՞լ, թե՞ մնալ. պարզաբանում է ԱԳ փոխնախարարը (տեսանյութ) Սկանդալային օրինագիծը չընդունվեց. ընդդիմությունը չմասնակցեց քվեարկությանը (տեսանյութ) ՌԴ-ում կարանտինի ռեժիմը խախտողները քրեական պատասխանտվության կենթարկվեն. РИА Новости Հանուն Արցախի անվտանգության և արդարության. Վիտալի Բալասանյանը քվեարկեց Ասկերանում (լուսանկարներ) Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 532-ի Մայր գումարի ամբողջական կամ մասնակի մարում իրականացնելու դեպքում՝ հաճախորդների ուշացումներն ու տույժ-տուգանքները կներվեն․ «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» Եթե Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան չարաճճիություններով զբաղվելու փոխարեն գործով զբաղվեր, հնարավոր է՝ այսօր չունենայինք այս նախագծի անհրաժեշտությունը. Լուսինե Բադալյան Ընտրողների թիվը` ժամը 11:00-ի դրությամբ. Արցախի ԿԸՀ-ն տվյալներ է հրապարակել ՊՆ խոսնակը` Նոյեմբերյանի զորամասերում կորոնավիրուսի տարածման լուրերի մասին Իսկ կառավարությունն ո՞ւմ շունն է․ 7or TV (տեսանյութ) Քսենիա Սոբչակը հիվանդացել էր կորոնավիրուսով (լուսանկարներ) Թուրքիան աջակցում է Արցախի ժողովրդի դեմ սանձազերծվող վայրագ գործողություններին. Հայաստանի ԱԳՆ Հայ Օգնության Միությունը բժշկական իրեր կուղարկի Արցախ՝ պայքարելու համար COVID-19–ի դեմ Քվեարկել եմ՝ հանուն իրական փոփոխությունների. Հայկ Խանումյան ԱԺ-ն շարունակում է իր արտահերթ նիստը. աղմկահարույց նախագծերը քննարկվում են 2-րդ ընթերցմամբ (ուղիղ) Քանի՞ անգամ է հասարակական տրանսպորտը ախտահանվել․ չնայած ի՞նչ կարիք կա, շոուն արվեց, նկարները տեղադրվեցին, անցավ գնաց․ Թեհմինա Վարդանյան Երևանում Նաիրի Զարյան 17/2 հասցեում ժամը 08:00 ից մեկնարկել է ԱՀ նախագահական և Խորհրդարանական ընտրությունները (լուսանկարներ) COVID-19. Իտալիայում մահացածների թիվն անցել է 11 հազարը Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Քաղաքացիներն ընտրացուցակներում տեղ գտած անճշտությունների դեպքում կարող են դիմել Արցախի ոստիկանություն Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. Ավետիք Չալաբյան Առինջ-Ջրվեժ ճանապարհին «Nissan Teana»-ն բախվել է բետոնե արգելապատնեշին. վարորդը մահացել է «Ժողովուրդ». Կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակն աճել է Նուրմագոմեդովը հրաժարվել է մենամարտից. UFC-ն նոր մրցակից է գտել Ֆերգյուսոնի համար