Երևան, 29.Մարտի.2020, 00:00
Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին Ձեր ջանքերը ապարդյուն են․ որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակները, այնքան ակնհայտ է դառնում ձեր պարտությունը․ Բալասանյանն ահազանգում է Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Առերեսում դառը իրականության հետ Կորոնավիրուսից բուժվածների թիվը ՀՀ-ում հասել է 28-ի Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 329-ի Երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. Դավիթ Տոնոյան Եվս 25 դեպք. Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակը դարձավ 290

Ոլորտներ, որոնք հայտնվել են սնանկացման շեմին․ Yerevan.Today

Yerevan.Today-ը գրում է․

Երբ կորոնավիրուսային վարակն ու հատկապես՝ դրա վախը Հայոց լիս աշխարհը մտավ՝ հուշելով, որ մենք, այնուամենայնիվ նույն մոլորակի վրա ենք, ինչ մյուսները, իշխանության ամենավերին մասից հայտարարություններ լսվեցին տնտեսական նոր հնարավորությունների մասին:

Շատերն են լսել, իհարկե, վարչապետ Փաշինյանի այդ հայտարարություններն ու դատողությունները, մասնավորապես, որ «մենք պետք է այս իրավիճակի մեջ փնտրենք և գտնենք նոր հնարավորություններ, որոնք էականորեն կփոխեն Հայաստանի տնտեսական վիճակը և Հայաստանի տնտեսական տեղադիրքը աշխարհում»:

Տպավորիչ ու նույնիսկ լավատեսության տրամադրող է, իհարկե, որ երկարաժամկետ ծրագրերով, առհասարակ՝ հիմնավորված ծրագրերով առանձնապես աչքի չընկնող կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը խոսում է այս իրավիճակի մեջ նոր տնտեսական հնարավորություններ փնտրելու և գտնելու մասին: Խոսքերով այդ ամենը գեղեցիկ է հնչում:

Բայց ի՞նչ կլինի գործնականում: Ամենից կարևորը՝ ի՞նչ կլինի հետո: Կան, իհարկե, ինչ-ինչ դատողություններ ու պատկերացումներ, այդ թվում՝ օտար հեղինակների, որ մեզանում էլ են շրջանառվում, թե ինչպիսին է լինելու աշխարհը «կորոնավիրուսային համավարակից» հետո: Սակայն դրանք ընդամենը մտավարժանքներ են, որքան էլ համոզիչ կամ հակառակը՝ մակերեսային թվան: Մտավարժանքներ են, քանի դեռ այդ հետո-ի իրականությունը վրա չի հասել, իր կոնկրետ իրողություններով: Բայց աշխարհը թողնենք իր դարդուցավին, վերադառնանք մեր «յուղերին» որոնց մեջ դեռ տապակվելու ենք:

Տրամաբանական հարց է ծագում, թե ի՞նչ «նոր հնարավորությունների» մասին է խոսքը, երբ առանց չափազանցության՝ աշխարհը կորոնավիրուսային ահի դողէրոցքի մեջ է տակավին, երբ տնտեսական առումով գերհսկա տերություններն են ցնցումների մեջ կամ դրա շեմին: Շաղկապված երկրորդ հարցն է ծագում. այդ տնտեսական նոր հնարավորությունները ձևակերպելիս որքանո՞վ ենք իրական կանխատեսում համաշխարհային, տարածաշրջանային տնտեսական հնարավոր վայրիվերումներն ու հավանական «երկրաշարժերը»: Գուցե մենք ձևակերպում ենք մի «նոր հնարավորություն», որի պահանջարկը այդ հետկորոնավիրուսային աշխարհում չի լինելո՞ւ: Մի վիճակում, երբ իրադրությունը փոխվում է բավականին արագ ու կտրուկ, ի՞նչ ճշգրտությամբ է հնարավոր կանխատեսել, առավել ևս՝ հաշվարկել այս կամ այն «նոր հնարավորությունը», մանավանդ՝ տնտեսական:

Ստեղծված պայմաններում, թերևս շատ ավելի ընկալելի էր 25-ական միլիարդ դրամ բիզնեսին հրատապ և սոցիալական նպատակով, իսկ 80 միլիարդ էլ՝ տնտեսության հետճգնաժամային կարգաբերման համար առանձնացնելու մասին հայտարարությունը: Բայց նույնիսկ այդ դեպքում, բնականաբար, հարցեր են ծագում:

Ինչպիսի՞ն կլինի այդ հետճգնաժամային պատկերը, օրինակ մեր երկրի տնտեսության մեջ:

Մինչև այժմ, օրինակ, շատ մեծ շեշտ էր դրվում զբոսաշրջային ոլորտի վրա, անգամ մայրաքաղաքի գլխավոր տոնածառն էր դրա հետ փորձ արվում կապակցել: Մինչդեռ, ակնհայտ է, չէ՞, որ այս կորոնավիրուսային համաշխարհային տագնապից հետո զբոսաշրջության ընդհանուր պատկերը մի տևական ժամանակահատված չի լինելու այն, ինչ կար մինչև հիմա: Իսկ ի՞նչ է դա նշանակում:

Արդյոք դա նշանակո՞ւմ է՝ թերբեռնված հյուրանոցներ: Իմ պատկերացմամբ՝ այո: Բայց հարցը միայն հյուրանոցները չեն: Դա աշանակո՞ւմ է զբոսաշրջային տեղական ընկերությունների եկամուտների էական նվազում, իսկ որոշների նաև՝ սնանկացում: Ցավոք, դա բացառված չէ: Բայց բացի այդ, զբոսաշրջային հոսքերի նվազումը ու սմքումը նաև նշանակում է  սննդի և սպասարկման, մանավանդ՝ զվարճանքի ու ժամանցի ծառայություններ մատուցող ընկերությունների եկամուտների նվազում: Ես չեմ խոսում արդեն ուղևորափոխարդումներով զբաղվող անհատների (տաքսիներ) և ընկերությունների եկամուտների նվազման կամ վնասների մասին:

Իսկ չէ՞ որ դրանք վերացական ինչ-որ կազմակերպություններ չեն, այլ շատ կոնկրետ տնտեսավարողներ, պետական բյուջեի հարկատուներ, նաև՝ սպառողներ:

Ինչպիսի՞ն կլինեն զբոսաշրջության ոլորտի և այս ոլորտն սպասարկող, դրա հետ շաղկապված ընկերությունների կորուստները, դրանք ինչպե՞ս կազդեն աշխատաշուկայի, գործազրկության ցուցանիշի, բյուջեի մուտքերի, սոցիալական վիճակի ու լարվածության վրա:

Սա դեռ միայն մեկ ոլորտի ու դրա ճյուղավորման հետ կապված հարցերը:
Իսկ ի՞նչ կլինի, օրինակ հանքարդյունահանման ոլորտում: Կամ, օրինակ, ի՞նչ է կատարվելու ոչ միայն շինարարության, այլև անշարժ գույքի շուկայում:

Ընդհանուր տնտեսական ու սոցիալական վիճակի վրա ինչպե՞ս կանդրադառնան, օրինակ, Ռուսաստանի տնտեսական վայրիվերումները:

Կամ, ասենք, անցյալ տարի հեղեղի պես ավտոմեքենաները որ ներկրում էին, այդ թվում՝ վարկային միջոցներով, ի՞նչ է լինելու ոչ միայն նրանց հետ, այլև նրանց այդ ներկրման հետևանքով, եթե այդ ավտոները չիրացվեն ու այդ վարկառուներն էլ ի վիճակի չլինեն վերադարձնել բանկերից վերցրած պարտքերը:

Չխոսենք արդեն այն ընկերությունների մասին, որոնք արտակարգ դրության պայմաններում, ենթարկվելով ներկայացվող պահանջներին, դադարեցնում են աշխատանքը, մարդկանց ուղարկում են տները, բայց ամեն դեպքում, պետք է անեն պահպանման ծախսեր:

Ինչպե՞ս ու ե՞րբ են գործարկվելու վերն ակնարկված բիզնես և սոցիալական աջակցության փաթեթները, ի՞նչ սխեմայով կամ չափորոշիչներով: Եվ նույնիսկ եթե այդ հարցերը ինչ-ինչ պատասխաններ ստանան, միևնույն է, տնտեսական տագնապներն ու հեղհեղուկ կացությունը առնվազն մի որոշակի ժամանակ աշխարհում պահպանվելու են, եթե չխորանան:

Ապագայի ծրագրեր կազմելը, այսօր արդեն վաղը չէ մյուս օրվա մասին մտածելն, իհարկե, դրական երևույթներ են, եթե միայն մերկ պոպուլիզմի վրա չեն հենված, այլ հակառակը՝ կան կոնկրետ ու հիմք ունեցող խելամիտ մոտեցումներ, կան ռեալ հաշվարկներ: Հա, ու եթե ամենը ավազի վրա չես կառուցում կամ օդային դղյակներ չես նկարում կամ օրումեջ խոսում «տնտեսական հեղափոխություն» անելուց:

Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Քանի որ քեզ չճանաչողները կարող ա մտածեն՝ անկեղծ ես, արի կլինի պատմի, թե ինչ մեծ ջանքերով թռար բանակից. Նարեկ Մանթաշյանը՝ Արսեն Խառատյանին ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին, տեղի է ունեցել արտահոսք. Shamshyan.com «Անորոշ վիճակի մեջ ենք». Բագրատաշենի անցակետից հայկական բեռնատարները հետ են ուղարկում Հայաստան (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակվող հայ ուսանողների խումբը դիմում է կառավարությանը՝ իրենց վերադարձը կազմակերպելու խնդրանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մեկուսարանների 14 մոդուլներն արդեն տեղում են (լուսանկարներ) Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան Մասիս Մայիլյանը ահաբեկիչ է անվանել Սամվել Բաբայանին․ բանը հասել է հայհոյանքների. Politik.am Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Հադրութի քաղաքապետը բացահայտումներ է անում Արայիկ Հարությունյանի վերաբերյալ (տեսանյութ) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ «Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից ավելի քան 136 միլիոն դրամ գումար է ստացել. AntiFake.am «Հայաէրոնավիգացիա»-ն կշարունակի ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը. Քաղավիացիայի կոմիտե «Քեզ ձայն տվողը թշնամին է առաջին հերթին իր ընտանիքի, հետո՝ ողջ Արցախի ժողովրդի». արցախցի պապիկը՝ Արայիկ Հարությունյանին (տեսանյութ). Arcakh24.info Սինգապուրի իշխանությունները զրկել են անձնագրից տնային կարանտինը խախտող տղամարդուն․ ՏԱՍՍ Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը մարտի 29-ի չվերթների վերաբերյալ Ասե՛ք, որ դեռ երկար կռիվ ունենք վարակի դեմ, որ կարանտինը պետք է ևս մեկ շաբաթով երկարացնել. Ռուբեն Մելիքյան Պարետը վեց ժամով արգելել է Երևանում և մարզերում մի շարք սուպերմարկետների գործունեությունը Անլրջությունը կյանքի գին է ունենալու, ո՞վ է այն վճարելու. Անդրանիկ Թեւանյան Վրաստանը թույլ չի տվել Ռուսաստանի քաղաքացիներին անցնել իր տարածքով․ Հայաստանում ՌԴ դեսպանատուն Լեհաստանում մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 617 հազարը Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint Արցախում խնամակալ չունեցողների համար մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ են պահեստավորվել Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն Իտալիայում անցել է 10 000-ից․ ՏԱՍՍ ԱՄՆ-ում սովորող 18 ուսանող վերադարձել է Հայաստան․ ՀՀ դեսպանության հայտարարությունը Հրդեհ վագոն-տնակում Կանադայի վարչապետի տիկինը ապաքինվել է կորոնավիրուսից Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդի վիճակը ծանր է Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ ԱԳՆ-ն շտապ հայտարարություն է տարածել Արցախյան коронаվիրուսային ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը կմնա վիրուսի հետ առանց корона-ի. Vesti.am Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին Արսեն Թորոսյանը չի բացառել, որ կարանտինը կարող է երկարաձգվել ԱԻՆ-ը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է վարակազերծման գործողություններ (տեսանյութ) ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. Ձեր ջանքերը ապարդյուն են․ որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակները, այնքան ակնհայտ է դառնում ձեր պարտությունը․ Բալասանյանն ահազանգում է Տնտեսական դժվարության պատճառներից է մեծ պետությունների հովանավորչական տնտեսական քաղաքականությունը․ Թաթուլ Մանասերյան Չի կարող Արցախի նախագահ լինել մի մարդ, ում մուտքը ՌԴ արգելված է․ Արա Վարդանյան Բեյլ, Խամես և ևս 2 ֆուտբոլիստ, որոնց «Ռեալը» պատրաստվում է հրաժեշտ տալ Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել՝ եթե չվճարենք, անջատելու է. Էդմոն Մարուքյանը նամակ է հրապարակել Իսպանիայում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 832 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Ովքեր կարող են այս օրերին ՀՀ-ից Արցախ մեկնել․ պարզաբանում է ՀՀ փոխոստիկանապետը Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները Փոխոստիկանապետը հերքում է ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպքի արձանագրման մասին լուրերը Քաղաքացին տեղաշարժման թերթիկը պետք է լրացնի անգամ տան կողքին գտնվող խանութ գնալիս․ փոխոստիկանապետ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 85 դեպք. «ՌԻԱ Նովոստի» Խորհուրդներ բժշկից․ մի վտանգիր առողջությունդ՝ մնա տանը Այսօր բժիշկները մոլորակի հերոսներն են և դա անժխտելի է, բայց մոլորակի հերոսները նրանք միշտ են եղել՝ լուռ, գլխիկոր, սեփական աշխատանքը կատարող․ Ռոբերտ Հայրապետյան Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա մեկ զոհ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 228-ով. ՏԱՍՍ Ցիկլոնի ձևաթուղթը պատրաստ է․ Գագիկ Սուրենյան (լուսանկար) Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 150 անգամ 665 օր տիեզերքում անցկացրած տիեզերագնացը պատմել է, թե ինչպես հեշտ տանել ինքնամեկուսացումը Հովհաննես Թումանյանի թանգարանը օնլայն հարթակում հեքիաթներ կներկայացնի նաև արևմտահայերենով «Արսենալ»-ը Վենգերի արձանը կկանգնեցնի մարզադաշտի հարևանությամբ Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար․ Արմեն Աշոտյան Լա լիգան վերսկսելու երեք տարբերակ է քննարկվում Կորոնավիրուսով վարակված 5 զինծառայողների ինքնազգացողությունը լավ է Կուժ քեզ ասում եմ, կուլա, դու՛ լսիր. Մոսկվայի զգուշացումը Փաշինյանին. Politik.am Աճ, որ չթմբկահարվեց երկու պատճառով. կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է. Արա Գալոյան Ոստիկանությունը վարչական իրավախախտման արձանագրություն է կազմել ընդհանուր 1742 անձի նկատմամբ Այո՛, մեր Սահմանադրությունը թույլ է տալիս Արցախում արտակարգ դրություն հայտարարել. Վիտալի Բալասանյան ԱՄՆ-ն կորոնավիրուսի հաստատված դեպքերի թվով 100 հազարը գերազանցած առաջին երկիրն է. The Guardian Ադրբեջանի քաղաքացի՞ է հատել ՀՀ սահմանը. ԱԱԾ-ից չեն մեկնաբանում Բրազիլիան COVID-19-ի պատճառով փակում է օդային սահմանները բոլոր օտարերկրացիների համար. ՌԻԱ Նովոստի «Աերոֆլոտի» չվերթների տոմսեր ունեցող քաղաքացիները պետք է դիմեն գրասենյակ՝ տոմսերը չեղարկելու համար ՃՏՊ Մեծամոր-Արմավիր ավտոճանապարհին. կա զոհ Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամներից մեկը վարակվել է կորոնավիրուսով Ցավ եմ ապրում, որ Արման Բաբաջանյանը հայտնվեց մեր թիմում, և մեղավորություն եմ զգում, որ հայտնվեց պառլամենտում. Անի Սամսոնյան Պարետի որոշումն անտեսած արտադրամասի տնօրենը վարչական պատասխանատվության է ենթարկվել (տեսանյութ) Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Ռուսաստանում կորոնավիրուսից հայ էպիդեմիոլոգ է մահացել. «Московский комсомолец»