Երևան, 27.Սեպտեմբերի.2020, 00:00
Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ. ԲՀԿ հայտարարությունը Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն և ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան Հայտնաբերվել է դի «Այլընտրանք» ՀԿ անդամները Կառավարության հարակից այգում խաչքար տեղադրեցին՝ ի հիշատակ կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին (լուսանկարներ) Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում. Նիկոլ Փաշինյան Այս որոշումը հեշտ չի տրվել, բայց շատ կարեւոր է իմ սկզբունքների եւ արժեքների հետ ներդաշնակ լինել. Գայանե Աբրահամյան ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով ՌԴ-ում է. ՊՆ խոսնակ 392 վարակման և 2 մահվան նոր դեպք Հայաստանում. վարակակիրների ընդհանուր թիվը հասավ 48643-ի Վարչապետը ստորագրեց Սմբատ Գոգյանի ազատման դիմումը

Պարետը ՀՀ-ում տնտեսական գործունեության որոշ տեսակներ ժամանակավոր արգելելու նոր որոշում է ընդունել (ցանկ)

Արտակարգ դրության ընթացքում Հայաստանի Հանրապետության պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ մինչև մարտի 31-ը Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը՝ որոշակի բացառություններով։ 

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

  1. Սահմանել, որ ՀՀ ամբողջ տարածքում ժամանակավորապես, մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ն արգելվում է տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելը, բացառությամբ՝

1) Համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (այսուհետ՝ ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի՝ սույն որոշման հավելվածով սահմանված տնտեսական գործունեության տեսակների.

2) Սույն որոշման հավելվածով չնախատեսված տնտեսական գործունեության առանձին տեսակներով զբաղվելը այն դեպքում, եթե դրանք իրականացվում են բացառապես հեռավար/առցանց եղանակով.

3) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ հանրային սննդի հետ կապված տնտեսական գործունեության այն տեսակների, որոնք իրականացվում են առաքման միջոցով (խոհանոցների գործունեություն), ինչպես նաև՝ պատրաստի սնունդ մատակարարող կազմակերպությունների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.21.0»):

Թույլատրվում է սույն որոշման հավելվածով տնտեսական գործունեության տեսակներ իրականացնող սուբյեկտների տարածքներում գործող ճաշարանների գործունեությունը (ՏԳՏԴ կոդ՝ «56.29.1» - Կազմակերպություններին կից ճաշարանների և խորտկարանների ծառայություններ)՝ պահպանելով սանիտարական նորմերի պահպանման պարտադիր պահանջը.

4) Պարետի պահանջով և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշմամբ արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:

5) Սույն որոշման հավելվածով չսահմանված՝ ՏԳՏԴ «96.09.0» ենթադասի (Այլ ծառայությունների մատուցում, չներառված ուրիշ խմբավորումներում) մետաղադրամի միջոցով գործարկվող լուսանկարչական ավտոմատների, կշեռքների, ճնշման չափման սարքվածքների, պահախցերի և այլ ինքնասպասարկման ավտոմատների ծառայությունների.

  1. Սահմանել, որ սույն որոշմամբ չարգելված, ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.

1) «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.

2) «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով՝ անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

3) «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով. 3. ՏԳՏԴ «O» (Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն) հատվածի գործունեության հետ կապված կարգավորումները սահմանվում են Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 15 որոշմամբ:

  1. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։
  2. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝

1) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն.

2) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10- 2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:

  1. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ) ՝ ապահովել սույն որոշման իրականացումը.
  2. Ուժը կորցրած ճանաչել Պարետի 2020 թվականի մարտի 23-ի N 13 որոշումը։ 8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության ժամանավորապես արգելված տեսակներից բացառություններն են․

  1. ՀՀ «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ134-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված առևտրի իրականացման վայրերում գործող պարենային ապրանքների վաճառքի իրականացման առևտրի օբյեկտները, դեղատները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները:
  2. ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանի հավելվածով սահմանված՝ տնտեսական գործունեության հետևյալ տեսակները.

1) «A» - գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն

) «B» - հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում

3) «10» - Սննդամթերքի արտադրություն

4) «11» - Խմիչքների արտադրություն

5) «17.22» - Սանիտարահիգիենիկ և կենցաղային նշանակության թղթե արտադրատեսակների արտադրություն

6) «20.13.1» - Հարստացած ուրանի արտադրություն

7) «20.4» - Օճառի և մաքրող, լվացող ու փայլեցնող միջոցների, օծանելիքի և կոսմետիկական միջոցների արտադրություն

8) «21» - Հիմնական դեղագործական արտադրանքի և պատրաստուկների արտադրություն

9) «24» - Հիմնական մետաղների արտադրություն

10) «25.4» - Զենքի և զինամթերքի արտադրություն

1) «26.6» - Ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի արտադրություն

12) «28.9» - Հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրություն

13) «30.4» - Մարտական մեքենաների արտադրություն

14) «32.5» - Բժշկական և ատամնաբուժական գործիքների ու սարքերի արտադրություն

15) «33.13.2» - Ռենտգենյան, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի նորոգում և տեխնիկական սպասարկում

16) «D» - Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում

17) «E» - Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում

18) «43.12.2» - Պայթեցման աշխատանքներ

19) «43.12.3» - Տարածքի նախապատրաստում հանքարդյունահանման աշխատանքների համար

20) «43.13» - Հետախուզական հորատում և գայլիկոնում

21) «43.2» - Էլեկտրական, ջրամատակարարման և այլ ճարտարագիտական համակարգերի հավաքակցման աշխատանքներ

22) «46.11» - Գյուղատնտեսական հումքի, կենդանի կենդանիների, մանածագործական հումքի և կիսապատրաստվածքների առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

23) «46.12» - Վառելիքի, հանքաքարերի, մետաղների և արտադրական նշանակության քիմիական նյութերի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

24) «46.17» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի առևտրով զբաղվող գործակալների գործունեություն

25) «46.2» - Գյուղատնտեսական հումքի և կենդանի կենդանիների մեծածախ առևտուր

26) «46.3» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտի մեծածախ առևտուր

27) «46.45» - Օծանելիքի և կոսմետիկական միջոցների մեծածախ առևտուր

28) «46.46» - Դեղագործական ապրանքների մեծածախ առևտուր

29) «46.7» -Այլ մասնագիտացված մեծածախ առևտուր

30) «47.1» - Մանրածախ առևտուր ոչ մասնագիտացված խանութներում

31) «47.2» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

32) «47.3» - Շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

33) «47.73» - Դեղերի մանրածախ առևտուր դեղատներում

34) «47.74» - Բժշկական և օրթոպեդիկ արտադրատեսակների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

35) «47.78.3» - Կենցաղային հեղուկ վառելիքի, բալոններով գազի, ածխի և վառելափայտի մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

36) «47.78.8» - Թաղման պարագաների մանրածախ առևտուր մասնագիտացված խանութներում

37) «47.81» - Սննդամթերքի, խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների մանրածախ առևտուր կրպակներում և շուկաներում

38) «49» - Ցամաքային տրանսպորտի գործունեություն և փոխադրում խողովակաշարերով

39) «51» - Օդային տրանսպորտի գործունեություն

40) «52» - Պահեստավորում և տրանսպորտային օժանդակ գործունեություն

41) «53» - Փոստային և սուրհանդակային գործունեություն

42) «55.1» - Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

43) «60» - Հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում

44) «61» - Հեռահաղորդակցություն

45) «63» - Տեղեկատվական ծառայությունների մատուցում

46) «K» - ֆինանսական և ապահովագրական գործունեություն

47) «75» - Անասնաբուժական գործունեություն

48) «77.1» - Ավտոմեքենաների վարձույթ և լիզինգ

49) «80» - Անվտանգության ապահովում և հետաքննությունների կատարում

50) «81.1» - Սպասարկող օժանդակ ծառայությունների համալիր գործունեություն

51) «81.2» - Մաքրման աշխատանքներ

52) «O» - Պետական կառավարում և պաշտպանություն. պարտադիր սոցիալական ապահովություն

53) «Q» - Առողջապահություն և բնակչության սոցիալական սպասարկում

54) «96.01» - Մանածագործական և մորթե արտադրատեսակների լվացում, մաքրում և չոր մաքրում

55) «96.03» - Թաղումների կազմակերպում և դրա հետ կապված ծառայություններ

56) «U» - օտարերկրյա կազմակերպությունների գործունեություն։

Խոշոր ու շղթայական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են 5 մեքենա. նրանցից մեկը հայտնվել է գնացքի գծերի վրա (լուսանկարներ). Shamshyan.com «Արարատ-Արմենիա» - «Ցրվենա Զվեզդա» խաղը` ակադեմիայի մարզադաշտում «Զինառ»-ը ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրել է անհամաձայնության տեղեկանք Վաշինգտոնում Արսեն Խառատյանը կապի մեջ է եղել Ադրբեջանի դեսպանի հետ. 168.am Բա էլ ո՞ւր մնաց «մենք մեր ժողովրդի հետ խոսում ենք միայն ճշմարտության լեզվով» պնդումը. Yerevan.Today Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 3000 կրակոց. Արցախի ՊՆ «Ոչ մի օգնություն չի եղել» Պտղունք գյուղում բնակարաններից զրկված բնակիչները բողոքում են Հրապարակված ջրամատակարարման նոր գրաֆիկը չի ենթադրում ջրամատակարարման ժամերի կրճատում․ «Վեոլիա Ջուր» Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է և պետք է անհապաղ ազատ արձակվի. «Հայրենիք» կուսակցության հայտարարությունը Պահանջում ենք փոխել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ապօրինի կիրառված խափանման միջոցը. ՀՅԴ Թուրքիայում ձերբակալել են Կարսի քուրդ քաղաքապետին. գործով անցնում է նաեւ Կարո Փայլանի անունը Երկու դավաճանների կռուտիտը, այսօր երեկոյան. Նարեկ Մանթաշյան «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության երկաթուղային գծանցումում «Կամազ»-ը բախվել է ավտոմատ ուղեփակոցին Առողջապահության նախարարությունը՝ Կորոնավիրուսի պատվաստանյութի ձեռքբերման վերաբերյալ Մոմավառություն և խաչքարի տեղադրում՝ ի հիշատակ կորոնավիրուսից մահացածների. «Այլընտրանք» ՀԿ (տեսանյութ) Ծովագյուղում գյուղապետի մասնակցությամբ ծեծկռտուքի գործով կա 1 ձերբակալված Ձերբակալվել են ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետը, նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի երեք օպերլիազորներ Ուկրաինայում ռազմական ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 26 մարդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա. հանդիպելու է Հռոմի Պապին Սուրբ Հովհաննես մատուռի ճանապարհին քաղաքացի է մոլորվել Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր 2008թ․ մարտի 1․ նոր հայացք հին դեպքերին. 7or.am Խոշոր եղջերավոր կենդանիներով բեռնված ավտոմեքենան գլորվել է ձորը. տուժածներ չկան Քանի տարեկան են եղել կորոնավիրուսից մահացած պացիենտները Ադրբեջանցիներն իրենց բակերում խրամատներ են փորել. քաղաքագետ Կորոնավիրուսը նորից «գլուխ է բարձրացնում». 429 նոր դեպք 1 օրում Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ. ԲՀԿ հայտարարությունը Արցախում կորոնավիրուսի 17 նոր դեպք է հաստատվել Ամեն ինչ անելու ենք՝ պատգամավորի աշխատավարձը շեշտակի ավելացնելու համար. իմքայլական պատգամավոր Արտարժույթների փոխարժեքներն այսօր ՀՀ-ում և Ադրբեջանում ամերիկյան դեսպանություններն ԱՄՆ քաղաքացիներին զգուշության կոչ են անում Փաշինյանի տարօրինակ կալանքները և միօրինակ քայլերը. Անդրանիկ Թևանյան «Ժողովուրդ». Բնակարանային շուկան Հայաստանում պասիվացել է. գործարքները նվազել են «Ժողովուրդ». ՍԴ ճգնաժամը նոր է սկսում․ Վահե-Հրայր «կոալիցիա» է ձևավորվել Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 8․4 հա տարածքում բռնկված հրդեհները «Հրապարակ». Սկանդալային առաջարկ. ՀԴՄ կտրոն չվերցնողներն էլ կպատժվեն «Ժողովուրդ». Մանրամասներ ՔՊ փակ նիստից. ինչ հարցեր են բարձրաձայնել պատգամավորները «Հրապարակ». Դավիդյանի մահը քննարկումների առիթ է տվել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վախեցնում է արտահերթ ընտրություններով «Հրապարակ». Իշխանությունը «քցե՞ց» Խունդկարյանին. նա ընդամենը 2 կողմ ձայն է ստացել Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց երկու ամսով. Դատարանի որոշումը կբողոքարկվի. փաստաբան «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Նարեկ Մանթաշյանը դուրս եկավ ոստիկանությունից «Դատարան էլ չեմ գնացել, ուղիղ այստեղ եմ եկել. որոշման համար պատասխան են տալու». Ծառուկյանը մտավ ԱԱԾ շենք Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց Գագիկ Ծառուկյանի աջակիցներն ԱԱԾ-ի մոտ են հավաքվել Դիլիջանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Թուրքիայում ձերբակալել են Կարսի քաղաքապետին. 7or.am Վերջին երկու տարում կտրուկ աճել է Հայաստանից ապաստան հայցող՝ Իրանի քաղաքացիների թիվը. ուշագրավ փաստեր G7-ի նախարարները սատարել են աղքատ երկրներին պարտքերի բեռը մեղմելու ծրագրի երկարաձգումը Այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին. Գևորգ Գևորգյան Թուրքիան փորձում է պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել Գարո Փայլանին և ևս 6 անձի Տիգրան Ուլիխանյանը ևս վայր է դնում մանդատը․ նա նոր պաշտոն կստանա Այրվել է մոտ 300 հակ կուտակած անասնակեր Իջևանի ոստիկաններն անձնական ունեցվածքի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ) «Շիրինյա՛ն, ամոթ ա. հերիք ա փողով ստատուս գրես». գրություն Մանկավարժական համալսարանի ամբիոնի դռանը Գեղարքունիքի մարզի ոստիկանները տաք հետքերով հայտնաբերեցին երեկ Ծովագյուղում ոստիկանների նկատմամբ բռնություն կիրարող «գլավարներից» մեկին. Shamshyan.com Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ Գործին խոչընդոտելու անգամ 1 տվյալ չունեն և ասում են՝ հիմա պիտի կալանավորենք, որ չխոչընդոտի. Ծառուկյանի պաշտպան Հայտնաբերվել է դի Առանձնապես ծանր հանցագործին բռնելու ոստիկանական օպերացիան ձախողվել է (լուսանկարներ). Shamshyan.com «Այլընտրանք» ՀԿ անդամները Կառավարության դիմաց տեղադրեցին կորոնավիրուսի դեմ Կառավարության «պայքարի գործիքները» (լուսանկարներ) «Այլընտրանք» ՀԿ անդամները Կառավարության հարակից այգում խաչքար տեղադրեցին՝ ի հիշատակ կորոնավիրուսի անմեղ զոհերի հիշատակին (լուսանկարներ) «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնությունը հանդիպում է ունեցել բուհական խմբերի ներկայացուցիչների հետ ՍԴ 9 դատավորներից Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է երկու դատավոր. «Փաստինֆո» Ծովագյուղի դեպքը կշարունակի քննել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը «Արցախը և արցախահայության իրավունքները միշտ եղել և մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»․ Գարեգին Բ Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ Ողբերգական դեպք Արարատի մարզում. տղամարդը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս հոսանքահարվել և տեղում մահացել է. Shamshyan.com Հոկտեմբերի 1-ից Երևանի և մարզերի մի շարք հասցեներում խմելու ջուրը կդառնա ժամով Ուսուցիչների թեստավորումը կավարտվի հոկտեմբերի առաջին տասնօրյակում Արսեն Խառատյանը չի՞ հերքում, որ պաշտոնանկությունից հետո գաղտնի հանդիպումներ է ունեցել ադրբեջանցիների հետ. Zham.am Մեր իշխանություններն այն մտքի ժառանգորդն են, որ Արցախը բեռ է Հայաստանի համար. Նարեկ Մանթաշյան (տեսանյութ) «Կյանքի խոսք» աղանդավորական կազմակերպությունը նպաստել է կորոնավիրուսի տարածմանը. ահազանգ (լուսանկարներ) Պարզվել է երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը Տոնոյանի և Մնացականյանի խոսքին սպասելիս. ե՞րբ կիմանանք ճշմարտությունը. Zham.am Առավել հետաքրքիր է, որ Խառատյանն ազնվորեն հայտարարեց, որ իր պաշտոնավարման օրոք ոչ մի բան չի բանակցել ադրբեջանցիների հետ. Հայկ Մարտիրոսյան Ոստիկանությունը բերման է ենթարկել Գագիկ Ծառուկյանի 2 աջակցի Այն, ինչ կատարվել է ժողովրդի թիկունքում ու չի հերքվում, կոչվում է դավաճանություն. Սևակ Հակոբյան Ինչո՞ւ է լռում ԱԱԾ-ն. ե՞րբ է հարցաքննվելու Փաշինյանի նախկին օգնականը. Zham.am Նիկո՛լ, դու սրիկա ես. Հովհաննես Հարությունյան