«Եվրատեսիլ 2020»-ը չեղարկվել է
«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը չի կայանա:
Այս մասին պաշտոնական գրառում է տարածել Եվրոպական հեռարձակողների միությունը:
Հաղորդագրությունում ասվում է, որ խորը վշտով են հայտարարում «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթի չեղարկման մասին:
Նշվում է, որ նախորդ մի քանի շաբաթվա ընթացքում փորձել են մրցույթի անցկացման բազմաթիվ այլընտրանքային լուծումներ գտնել, սակայն COVID-19-ի արագ տարածումը Եվրոպայում և այլ երկրներում կանխել է իրենց նախաձեռնությունները: