Մարտի 1-ի երթը և կորոնավիրուսի տարածման վտանգը. Politik.am
Politik.am-ը գրում է.
Նախօրեին ՀՀ Պնախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի թետրվարի 25-ից, պայմանավորված կորոնավիրուսով, ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների):
Ռազմական գերատեսչությունը մանրամասնեց, որ ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:
Միաժամանակ նաեւ, այս օրերին բավական խստացվել է հսկողությունը դպրոցներում։ Հասկանալի է կա մտավախությունը վիրուսի ներթափանցման, կամ էլ, գուցե արդեն կան հոսպիտալացված մարդիկ, որոնց մոտ կասկածվում է կորոնավիրուսի առկայություն, դրա համար նույնիսկ զինվորական գերատեսչությունն է նման խստացումների գնում, սակայն լայն հասարակայնությանը չեն հայտնում՝ հնարավոր լարվածությունից կամ խուճապային տրամադրություններից խուսափելու համար։ Միայն կարելի է հուսալ, որ գոնե այս հարցում իշխանությունները անկեղծ կլինեն ժողովրդի հետ։ Սակայն նման բարդ վիրուսային անվտանգության հետ կապված իրավիճակում առաջանում է կրկին մեկ հարց է առաջանում՝ ինչ իմաստ ունի ռիսկի դիմել հազարավոր քաղաքացիների առողջությունն ու մարտի մեկին հիշատակի երթ ասել է թե՝ բազմամարդ միջոցառում անցկացնել։
ՀՀ առողջապահական համակարգը ի զորու է օրինակ երթի բոլոր մասնակիցներին անվճար դիմակներ բաժանել, կամ արագ թեստ անցկացնել, համոզված լինելու համար, որ վիրուսային առումով եւ ոչ մի քաղաքացի ռիսկային իրավիճակում չի հայտնվի։ Նույնիսկ «Եվրո 2020» չեղարկելու կամ հետաձգելու մասին է խոսվում, որը համաշխարհային նշանակության միջոցառում է, ու դա համարվում է նորմալ, քանի որ պատճառն առավել քան հարգելի է՝ պանդեմիայի շեմին է կանգնած ողջ մոլորակը, մեր իշխանությունները ինչու են նման հետեւողականություն ցուցաբերում այս հարցում։