Կորոնավիրուսի կասկածով «Արմենիա» բկ-ից մեկ հիվանդ տեղափոխվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկա
Alternativ.am-ի աղբյուրների փոխանցմամբ, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից մեկ հիվանդի բարձր ջերմությամբ տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Ըստ հիվանդի մոտ ի հայտ եկած ախտանիշների բժիշկների կողմից կասկածվում է կորոնավիրուսի հավանականություն: Ընդգծենք, որ դեռևս հաստատված չէ վարակակիր լինելու հանգամանքը:
Նշենք, որ հիվանդը 20 օր շարունակ ջերմայն տենդի մեջ է գտնվել, որից հետո, դիմելով «Արմենիա» ԲԿ, 2 ժամ տևած հետազոտություններից անմիջապես հետո տեղափոխվել է ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց: Հանրությանը հորդորում ենք խստիվ պահպանել հիգիենայի կանոնները:
Մանրամասներ հայտնի դառնալուն պես կհաղորդվեն: