Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր ստանալ բնակարան ապօրինի հանրաքվեի գումարով. կարծիքներ
Քաղաքագետ Արա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
«Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը.
1. Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր ստանալ բնակարան կամ
2. Գյուղերում կարող էր կառուցվել 24 նոր դպրոց կամ
3. Հայրենիքի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված 117 զինվորների ընտանիքներ կարող էին ստանալ 30 միլիոն դրամական օգնություն կամ,
4. Գյուղերում կարող էին կառուցվել 30 համայնքային կենտրոններ կամ,
5. մոտ 50 կիլոմետր ամբողջությամբ նոր ճանապարհ կարող էր կառուցվել»:
«Ազգային Համաձայնություն» կուսակցության համանախագահ Լուսինե Հարոյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների: Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել: Ուրեմն ուշադրություն, այս հանրաքվե-խեղկատակության ծախսն էլ նախատեսված չէր այս տարվա բյուջեի մեջ, բայց այս կառավարությունը կարողանում է տրամադրել հանրաքվեին 7 միլիոն 300 000 դոլար, իսկ դպրոցը փուլ գալուց փրկելու համար ընդամենը 40 000 դոլար չի կարողանում»: