Կայքի արխիվացված տարբերեկ
Երևան, 02.Մայիսի.2024, 00:00
Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ ՀՀ ԱԳՆ–ն հայտնել է Հայաստան վերադարձած ռազմագերիների անունները Բաքուն հայտնել Է Երևանին 5 հայ զինծառայողի վերադարձնելու մասին Ռուսական խաղաղապահ ուժերի միջնորդությամբ Արցախի քաղաքացին փոխանցվել է հայկական կողմին․ ԱՀ ԱԱԾ Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Փաշինյանի սպանության նախապատրաստություն չի եղել․ պաշտպաններ Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստ՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ «Հայաստանը սկսել է խժռել իր զավակներին». գերությունից վերադարձած մայոր Նարեկ Երեմյանը կալանավորվեց

Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր

Մյունխենի անվտանգության գագաթաժողովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ շաբաթ օրը կայացած հանրային քննարկման վերաբերյալ գնահատականները հակասական էին, սակայն ոչ օբյեկտիվ: Օբյեկտիվություն չկար այն պարզ պատճառով, որ վարչապետի կողմնակիցների գովքն ու ծափահարությունները չունեին հիմք և ամուր փաստարկներ: 

Նիկոլ Փաշինյանն այդ քննարկմանը գնացել էր անպատրաստ՝ բառի նեղ և լայն իմաստներով։ Նման մակարդակի հանդիպումներին պետությունների ղեկավարների մասնակցությունը պետք է ունենա, այսպես կոչված, ինստիտուցիոնալ հենք, այսինքն՝ պետական համապատասխան կառույցները՝ սկսած ԱԳՆ-ից, վերջացրած տարբեր վերլուծական կենտրոններով, պետք է նախապես աշխատեին երկրի ղեկավարի խոսքի, շարժուձևի, ընդդիմախոսի հետ հնարավոր հարցուպատասխանի, բանավեճերի տարբեր սցենարների և նույնիսկ հնարավոր հարցերին հումորով՝ սարկազմով, տրվող պատասխանների վրա։ Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի հետ նման որեւէ աշխատանք չէր տարվել։ Այնուամենայնիվ պետք է արձանագրել մեկ կարևոր փաստ՝ եթե անգամ նախապատրաստական մասնագիտացված աշխատանք չէր տարվել, արդյո՞ք նման բարձր պաշտոն զբաղեցնող անձը չպիտի տիրապետեր հարցի պատմական ամբողջ ընթացքին, արդյո՞ք նրա մեջ չպիտի խոսեր հաղթանակած հայի, հաղթանակած բանակ ունեցողի և վերջիվերջո պարզապես հայ մարդու վրեժը: Այժմ դիմենք  վարչապետի կողմից անչափ սիրված մեթոդին և համեմատականներ տանենք Ղարաբաղի հարցին վերաբերվող դիրքորոշումների արտահայտաձևերի միջև նախագահ Քոչարյանի վարած քաղաքականության և Նիկոլ Փաշինյանի միջև: Հիմնական ուղերձն այդ հանդիպման ժամանակ դարձյալ փուլային տարբերակն էր: Ալիևը ողջունեց, խոսեց փուլային տարբերակի՝ Ադրբեջանի համար նախընտրելի լինելու մասին, և մենք գիտենք, որ դա միշտ այդպես է եղել. Ադրբեջանը միշտ կողմնակից է եղել փուլային տարբերակին, հայկական կողմը՝ փաթեթայինին: Եվ ակնկալում էինք, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հակադարձի դրան և հիմնավորված ներկայացնի՝ ինչու փուլային տարբերակն ընդունելի չէ հայկական կողմի համար: Փոխարենը՝ Փաշինյանը խոսեց ինչ-որ միկրոհեղափոխությունների քայլերով առաջ գնալու, փաստացի, ինչ-որ փուլային քայլերի մասին: Այսինքն՝ տպավորություն ստեղծվեց, որ մենք կամ դեմ չենք այդ փուլային տարբերակին, և այդ տրամաբանությամբ են գնալու բանակցությունները, կամ դեմ ենք, բայց դրա մասին չբարձրաձայնվեց ո՛չ հանդիպման ժամանակ, ո՛չ հետո՝ Մյունխենյան սկզբունքների մեջ: Սակայն եկեք չմոռանանք և հիշենք, որ հենց այս փուլային տարբերակի պատճառով էր, որ 1998 թվականին Հայաստանում իշխանափոխություն տեղի ունեցավ:

Իսկ ինչ էր ասում այդ մասին նախագահ Քոչարյանը: Երկրորդ նախագահը վստահ էր և պնդում էր, որ փուլային տարբերակով Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, իսկ դա միանշանակ դեմ էր պատերազմ հաղթած հերոսի սկզբունքներին: Մեջբերում եմ նրա գրքում արձանագրված փաստերը, որ ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակով, որին կողմ էր Տեր-Պետրոսյանը, «Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում»: Այսինքն, Տեր-Պետրոսյանը համաձայն էր, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, ավելի ճիշտ՝ վերադառնա Ադրբեջանի կազմ, որովհետև 1991-1994 թթ պատերազմի արդյունքում Արցախը և զբաղեցված տարածքները, նվաճել էին փաստացի անկախություն, եթե կուզեք՝ Հայաստանի մաս էին դարձել: Ի տարբերություն այսօրվա տարվող քաղաքականության և պառակտման ջանքերի՝ Ռոբերտ Քոչարյանը ուներ համոզմունք, որ  ԼՂՀ-ն կայացած հանրապետություն է, որն ունի ինքնուրույն տնտեսություն, մարտունակ բանակ, ներքին կայուն իրավիճակ և հարգանք միջազգային հանրության կողմից, և նա համարում էր, որ այս ամենը դժվար թե լիներ, եթե թիկունքում չլիներ Հայաստանը:

 

Նիկոլ Փաշինյանը Մյունխենյան սկզբունքներում նշեց նաև, որ Արցախը և Հայաստանը պատրաստ են երեք ժողովուրդների համար ընդունելի լուծման տարբերակ գտնելուն, սակայն դա դեռ շատ մեծ հարց է: Միգուցե միջազգային հանրության համար հարմար է նման մեսիջ տալը, որ մենք կառուցողական կերպով պատրաստ ենք ադրբեջանցիների համար հարմար լուծում գտնելու, բայց ներքին լսարանի համար դա վտանգավոր թեզ է, որովհետև արդեն հասունանում է դիսկուրս, որ եթե չեք ուզում, որ առաջնագծում լինեն զոհեր, ուրեմն՝ պետք է գտնել ադրբեջանցիներին հարմար տարբերակ: Այո, Արցախի հարցի լուծման տարբերակը պետք է լինի հայկական երկու պետությունների համար ընդունելի և պարտադրվի Ադրբեջանին: Իրենց համար ցանկացած հարմար լուծման դեպքում մենք ունենալու ենք շատ ավելի շատ զոհեր: Իրենք իրենց մոտեցման մեջ որևէ կոմպրոմիսի պատրաստ չեն, և Իլհամ Ալիևը դրա մասին բացահայտ խոսեց Մյունխենում՝ բացարձակ չամաչելով և չկաշկանդվելով դրանից: Այդ նույն Ալիևը, սակայն, նախկինում Հայաստանի ղեկավարի աչքերին անգամ չէր կարող նայել, որովհետև Ադրբեջանում վախով և սարսափով էին տալիս Ռոբերտ Քոչարյան անունը, որովհետև նրանք հստակ գիտեին և բաց տեքստով լսում էին, որ Ռոբերտ Քոչարյանն ի լուր աշխարհի հայտարարում է. «Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, և այսօր մեր խնդիրն է անել ամեն ինչ, որ Ղարաբաղի հանրապետությունը կայանա իբրև լիարժեք միավոր: Բանակցություններն այսօր ունեն միայն մեկ նպատակ՝ օրինականացնել այն, ինչ մենք այսօր ունենք այդ հողի վրա»:

Այսօր մեզ հենց այսպիսի վճռականությամբ, գիտելիքներով լի և անկոտրում ղեկավարն է պակասում: Ցավոք ներկայիս վարչապետի շուրթերից դեռևս չենք լսել նման վճռական խոսք, չենք լսել հստակ հայտարարւթյուն, որ Արցախի Հանրապետությունը, որը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, չի լինելու այսուհետ ևս անկախ Ադրբեջանի կազմում: Ռոբերտ Քոչարյանի՝ տարիներ շարունակ տարվող բարձր դիվանագիտության և բանակցային գործընթացի շնորհիվ մենք կարողացանք հստակ արձանագրել, որ անկախ Ադրբեջանը Սովետական Միությունից դուրս երբեք իր կազմում չի ունեցել Ղարաբաղ և չի էլ ունենալու: Ահա այս հստակության ծարավն ունի այսօր մեր ժողովուրդը, այն լղոզված պատասխաններն ու հարցերը շրջանցելու փորձերը, որոնց ականատեսն ենք, մանիպուլատիվ կերպով փաթաթվում են մեր հասարակական կարծիքի վրա և ստեղծում են աղավաղված պատկեր Ղարաբաղյան ողջ գործընթացի անցած դժվար, բայց մեծ ձեռքբերումների շուրջ: Մանիպուլացվում են ընթացիկ քննարկման առարկա դարձած Մադրիդյան սկզբունքները, որոնց հստակ պատասխանը տվել է նախագահ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում, որտեղ  նշել է, որ «մադրիդյան սկզբունքները» միայն մասամբ էին ընդունելի մեզ համար, քանի որ ճանաչում էին ԼՂՀ ինքնորոշման իրավունքը: «Բայց դա ոչ թե ստորագրման համար նախատեսված փաստաթուղթ էր, այլ սկզբունքներ էին, որոնք, միջնորդների կարծիքով, պետք է հիմք հանդիսանային ապագա համաձայնագրի համար: Այդ սկզբունքների հիման վրա միջնորդները փորձեցին կարգավորման համաձայնագիր ստեղծել, սակայն, այդ համաձայնագիրը երբեք ստորագրմանը մոտ չի եղել: Միևնույն ժամանակ, այն տարիներին երկիրը ինտենսիվ զարգանում էր, մենք առաջ էինք անցել Ադրբեջանից թե բարեփոխումներով, թե արտաքին քաղաքական ակտիվությամբ և բանակցում էինք, վստահ լինելով, որ ի զորու ենք չեզոքացնել հակամարտության ուժային լուծման ցանկացած փորձ:

Բայց այս ամենը 10 տարի առաջ էր: Ադրբեջանի գործողությունները, նրա ագրեսիվության աստիճանը, անվստահության մակարդակը բոլորովին այլ էին: Չկար հայ սպային Բուդապեշտում գլխատած հանցագործի պետական հերոսացումը, չկար Ապրիլյան պատերազմը, իսկ հրադադարը խարսխված էր ուժերի հավասարակշռության վրա, ինչի մի մասն էին հանդիսանում վերահսկվող տարածքները: Ակնհայտ է, որ «Մադրիդյան սկզբունքներն» իրենց նախկին տեսքով արդեն չեն համապատասխանում նոր իրողություններին և վերանայման կարիք ունեն: Առաջին հերթին՝ անվտանգության երաշխիքների ուժեղացման համատեքստում, հանրաքվեի ժամկետների ճշգրտմամբ և դրա կապակցմամբ՝ տարածքների վերադարձի հետ: Օրինակ, համաձայնագրի անբաժանելի մաս կարող են դառնալ. ռազմական բալանսի վերականգնումը, կողմերի և միջազգային հանրության կոշտ և վերահսկվող պարտավորությունները այդ բալանսի պահպանման մասով առնվազն 25 տարի ժամկետով: Միևնույն ժամանակ երկրորդ նախագահը համոզմունք է հայտնել, որ ԼՂՀ անկախությունը և Հայաստանի հետ ընդհանուր սահմանի առկայությունը չեն կարող սակարկության առարկա լինել:

Լավատեսության հանդեպ մեծ հավակնություններով անգամ՝ այս ամենը համադրելուց հետո հասկանում ես՝ Մյունխենյան համաժողովը մեր գահավիժման հերթական հանգրվանն էր:  

 

 

Սուսաննա Սարուխանյան

Հանրապետությունում փակ ավտոճանապարհներ կան Գերիների ծնողներն այս պահին Կառավարության շենքի դիմաց նստացույց են անում (տեսանյութ) Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսն այցելել է մարտական դիրքեր Անցնող 2021 թվականը դժվար տարի էր բոլորիս համար. մեր գրեթե բոլոր կանխատեսումները, ցավոք, իրականացան. Արթուր Վանեցյան Կոտայքի մարզում 29–ամյա վարորդը Mercedes-ով հայտնվել է Մարմարիկ գետում Մենք իրավունք չունենք ներելու այն մարդկանց, որոնք դիտավորությամբ վնաս են պատճառում մեր համայնքին. Մամիկոն Ասլանյան Ի՞նչ եղանակ է սպասվում տոնական օրերին Նոր հաղթանակներ կռենք. Սեյրան Օհանյան Անվտանգությունը չի կարելի կտրել մարդուց, այդ ճանապարհով շարժվողն անվտանգությունից էլ է զրկվում. ՀՀ ՄԻՊ Արցախի ԱԳ նախարարն այցելել է զորամասեր և շնորհավորել զինծառայողներին Նոր տարում ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու գործին. «Հայաստան» դաշինք Հաջորդ տարի՝ եռամսյակը չանցած, մենք կազատվենք այս իշխանություններից․ գեներալ Նոր տարին չի գալիս, որովհետև մեր երկիրը ներկայացված է հին ու պարտված դեմքով, ով գողացավ հազարավոր երիտասարդների կյանքեր. Անդրանիկ Թևանյան Մեքենայում հրդեհ է բռնկվել. այն դարձել է ոչ շահագործելի Մյասնիկյան պողոտայում բախվել են Nissan-ն ու UAZ-ը, վերջինը կողաշրջվել է․ 15-ամյա պատանին հոսպիտալացվել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով կատարվելիք արարողությունների ժամանակացույց Գործել է պետք՝ համակարգված, փոխլրացնող քայրերով, նպատակաուղղված. Գեղամ Ստեփանյան Մաղթում եմ խաղաղություն, առողջություն և բարեկեցություն ձեզ և ձեր ընտանիքներին. Ռոբերտ Քոչարյանի շնորհավորանքը Հայտնիների ամենաքննարկված թափանցիկ զգեստները (լուսանկարներ) Դորլաը փոքր-ինչ աճել է, եվրոն ու ռուբլին՝ նվազել. արտարժույթների փոխարժեքներն այսօր Տոնելու ոչ ցանկություն ունեմ, ոչ տրամադրություն. Տիգրան Աբրահամյան Չի բացառվում՝ ցանկություն առաջանա Նոր տարին դիմավորել հարազատ տնից հեռու. աստղագուշակ Ինչ եղանակ է սպասվում տոնական օրերին Այս իշխանության պաշտոնավարման յուրաքանչյուր օրը բերում է նոր կորուստներ և ավելի է վտանգում ապագան․ Վահե Հակոբյան Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին. Չավուշօղլու Երևանի Արցախի պողոտա-Էրեբունու փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն Մեր թշնամիները այսպիսի երազանք՝ Նիկոլ Փաշինյանի տեսքով, չէին կարող երբևէ ունենալ․ Ավետիք Իշխանյան (տեսանյութ)․ 168.am Գառնիկ Իսագուլյանին «Վարդաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ, պահվում է մեկուսացված, ցուրտ սենյակում Գերությունից վերադարձածների նկատմամբ քրգործերը քաղաքական քննարկման առարկա չպետք է լինեն. ՄԻՊ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների կատարումը ԱԱ. Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի խաղաց Մագնուս Կարլսենի հետ, առաջատարը Լևոն Արոնյանն է Դատարանը մերժել է նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը. Ռուբեն Մելիքյան Հետպատերազմյան շրջանում հայ-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած քաղաքական նոր տարրերը Տավուշի մարզում ՀՀ ՊՆ փոխգնդապետը Mitsubishi-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է Դատախազությունը ստացել է Աշոտ Մինասյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ միջնորդությունը Կառավարությունը վերացրել է թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը Խաչատուր Սուքիասյանի ավիաընկերությունը Երևան- Ստամբուլ- Երևան չվերթներ կիրականացնի Պահանջում ենք դադարեցնել ՏԻՄ-երի վրա ապօրինի ազդեցություններն ու դրանց կազմակերպումը․ հայտարարություն Կաշառք ստանալու համար հարկային տեսուչին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի թավշյա, ոչ բռնի հեղափոխության առաջնորդը պարտադիր պետք է սիրի հայերին․ Արթուր Ղազինյան Սա խուժանապետության հաստատաման փորձ է մեր երկրում․ Սաղաթելյանը՝ Վարդենիսում հետընտրական խայտառակության մասին Կեղծ դիպլոմ, գողացված պետհամարանիշ. ԱԱԾ-ին խնդրում ենք ուսումնասիրել նաև մեր հրապարակումները Ինչո՞ւ է կառավարությունն իր ազգադավ քաղաքական օրակարգի գործիք դարձնում մեր մտավորականներին Աշոտ Մինասյանի Պաշտպանության Խորհուրդը գլխավոր դատախազին միջնորդություն է ներկայացրել Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ Ավտովթար-հրդեհ՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Opel-ը, Օպել-ում հրդեհ է բռնկվել, կա վիրավոր Երևանում բախվել են Pontiac-ն ու Volkswagen-ը. նրանք հայտնվել են կանաչ գազոնում, կան վիրավորներ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար. Փաշինյանի այցը ՍԴ քրեապես պատժելի արարք է Հաջորդ տարի ևս ունենք գնաճի կանխատեսումներ. կառավարությունը դրա հետևանքները մեղմելու քայլեր չի նախատեսում. Պատգամավոր ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Փաշինյանի հայտարարությունը Ղարաբաղի ադրբեջանցիներին Արցախ վերադարձնելու վերաբերյալ ՊԲ ստորաբաժանումների կողմից կրակոցների մասին ադրբեջանական լուրերը կեղծ են․ Արցախի ՊՆ Աշխարհում կա՞ մի պետություն, որը ծնի այնպիսի ղեկավար, ով թշնամու օգտին քարոզում է թշնամուց է՛լ ավելի մեծ էնտուզիազմով. Անդրանիկ Թևանյան Լարված իրավիճակ և քաշքշոց Վարդենիսի ավագանու անդամների միջև ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր գերիներին 24-ամյա աղջկան գտել են անգիտակից վիճակում. բնակարանում թմրամիջոց ու արնանման հետքեր են հայտնաբերվել Ամենօրյա ռեժիմով իշխանություններին տեսնելը շատ տհաճ է. նրանց լպիրշությունը շատ զզվելի է. Արեգնազ Մանուկյան Շղթան շարունակվում է. ահա թե ինչի են հանգեցրել «բարեփոխումները». 168.am Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի Ե՞րբ կկայանա Պուտին-Բայդեն հեռախոսազրույցը Տոնական օրերին արգելոց-թանգարանները կաշխատեն Դեկտեմբերի 20-25-ը ոչնչացվել է 173 հատ արկ ու զինամթերք, մաքրվել՝ 92 400 քմ տարածք Հայաստանին 100 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ է նվիրաբերվել Երևան-Անկարա հարաբերությունների կարգավորման թուրքական նախապայմաններից մեկը հայտնի է Աճե՞լ, թե՞ նվազել է դոլարը․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Շենքի բակում վիճաբանություն է եղել, հայտնաբերվել են ինքնաշեն ատրճանակ, արնանման հետքեր Ինչպիսին է իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին և Լարսի անցակետում Հրդեհ անասնագոմում. ծխահարվել և անկել են մի շարք կենդանիներ Ո՞ր մարզերում այսօր լույս չի լինի «Հրապարակ». Դավիթ Տոնոյանը հանդես կգա սենսացիոն բացահայտումներով «Հրապարակ». Արա Այվազյանը վերադառնում է «Հրապարակ». Խորհրդարանականներից կազմված պատվիրակություն կայցելի ԱՄՆ. ընդդիմադիրներից ովքեր կգնան Դատարանն այսօր հերթական անգամ փաստել է, որ Փաշինյանի խոսնակը զրպարտություն է հրապարակել Վանեցյանի մասին. փաստաբան Ամեն ինչ անելու ենք, որ մեր սերունդներն ապրեն խաղաղ, անվտանգ ու բարեկեցիկ համայնքում․ Առուշ Առուշանյանի ուղերձը գորիսեցիներին Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տները, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ Խոշոր ավտովթար՝ Տավուշի մարզում. բախվել են ՎԱԶ 21099-ն ու ՀՀ պաշտպանության նախարարության Камаз-ը․ կա 5 վիրավոր Հրազդանի տներից մեկի մոտակա անասնագոմում հրդեհ է բռնկվել Ուղղակի ապշեցուցիչ է, որ Հայաստանում ազատորեն գործում է թուրք-ադրբեջանական քարոզչամիջոց․ Ավետիք Իշխանյան Պարեկայինները թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ) Ախր Սովետի թիվը չի, և հիմա դժվար է տվյալները թաքցնել. պատգամավորը՝ Փաշինյանի փաստերի մասին Կապանում հյուպատոսություն բացելն ազդակ է առ այն, թե Իրանի համար որքան կարևոր է Սյունիքը․ Ոսկանյան