Հանձնաժողովն ամենաշատը հայտարարագիր չներկայացնելու վարույթ է հարուցել ոստիկանների և քննիչների դեմ
Պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2019 թ հուլիսից դեկտեմբեր 55 վարույթ է հարուցել: Ինչպես տեղեկացրին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են ոստիկանության և քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ:
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ` 4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ` 3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ 2 և մեկական վարույթներ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ:
Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը: