Անկարայում երկու մարդ Է վիրավորել լիցեյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով
Երկու մարդ Է վիրավորվել Անկարայի Էթիմեսգութի շրջանի լիցեյում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ, սովորողները տարահանվել են շենքից: Այդ մասին հայտնել Է Անկարայի նահանգապետի վարչակազմը, տեղեկացնում Է Արմենպրեսը:
«Անկարայի Վելիթ Բեքդաշի անվան անատոլիական լիցեյի պահապան Մուրատ Էքինջին առայժմ չպարզված պատճառով ատրճանակով կրակել Է ուսումնական հաստատության տնօրեն Շերաֆեթին Ալի Գյուրյուլերի վրա, ինչից հետո փորձել Է ինքնասպան լինել: Լիցեյի աշակերտները բարեհաջող տարահանվել են շենքից»,- հաղորդվում Է Անկարայի նահանգապետի կայքում:
Իշխանությունների տեղեկատվությամբ՝ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց, սկսվել Է հետաքննություն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: