Երևան, 07.Ապրիլի.2020, 00:00
Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853-ի Կորոնավիրուսով վարակվածներից 146-ն ունի թոքաբորբ, ծանր վիճակում է գտնվում 35 մարդ, 8-ի վիճակը ծայրահեղ ծանր է. նախարար (տեսանյութ) Թավշյա արդարադատության «թասիբը»․ երբ սիրտը յուրայինի համար չի ցավում Կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 833-ի, մահերի թիվը 1-ով աճել է Արցախում հակառակորդի գնդակից ՊԲ զինծառայող է վիրավորվել Բորիս Ջոնսոնին կմիացնեն թոքերի արհեստական օդափոխության սարքին․ РИА Новости Իշխանությունները որոշում են, որ Ռ. Քոչարյանին պետք է դուրս գրել բժշկական հիմնարկից և տեղափոխել ՔՀԿ, երբ ակնհայտ է նախագահի՝ ԲԿ-ում գտնվելու անհրաժեշտությունը. Արփինե Հովհաննիսյան Ռուսաստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացի է մահացել Եվս 34 դեպք․ Հայաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասավ 770-ի

Մյունխենում երևաց, թե կուլիսներում ով ինչպես է իրեն պահում, ով է թելադրողն ու ով «տակ» տվողը. Անդրանիկ Թևանյան

Քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 


Փաշինյան–Ալիև մյունխենյան շոուի մասին

«ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» ծրագրի շրջանակներում Փաշինյանն ու Ալիևը դահլիճային շոուի մասնակից դարձան։ Այսպես ասած, համատեղ «լայվ» մտան ու նկարվեցին։

Քննարկման մակարդակը «քուչի բազառ» էր հիշեցնում։

Թե ինչ կտա այդ շոուն, դեռ պարզ չէ, բայց այն ինչ տեսանք, գնահատականի կարիք ունի։

1. Նախ անդրադառնամ կողմերի հոգեբանական պատրաստվածությանը և նրանց «մարմնի լեզվին»։

Ալիևի կեցվածքը, նստելաձևը, պարբերաբար Փաշինյանի ուղղությամբ նետվող քմծիծաղը, իսկ երբեմն նաև անզուսպ ծիծաղը (երբ Փաշինյանը ոգևորված ու հեծանիվ հայտնաբերածի էնտուզիազմով խոսում էր իր միկրո–հեղափոխությունից) տպավորություն էր ստեղծում, որ պատերազմում պարտվող կողմը մենք ենք եղել։

Նույնիսկ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իրեն թույլ տվեց ծիծաղել Փաշինյանի խոսքի վրա, ինչն անհարգալից վերաբերմունք էր մեր պետության ղեկավարի, այսինքն՝ մեր պետության նկատմամբ։ Դրա մեղավորը Փաշինյանն է, որ թույլ է տվել իր հետ այդպես վարվել։

Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ խայտառակ պատկեր է կուլիսային հանդիպումների ժամանակ։ Մյունխենում երևաց, թե կուլիսներում ով ինչպես է իրեն պահում, ով է թելադրողն ու ով «տակ» տվողը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա իր տեղը չէր գտնում աթոռի վրա։

Վարչապետն իր մարմնին ու հատկապես վերջույթներին չի տիրապետում։ Դրանք անընդհատ անհանգիստ շարժման մեջ են (մատն անընդհատ քթին տանել, թրաշը քորել, ձեռքերի տեղը «չգտնել» և այլն)։ Լսարանի համար նա պարզապես ծիծաղելի կերպար էր։

Փաշինյանի հայացքը խեղճ էր ու մոլորված՝ խաղաղություն մուրացողի դրոշմով։ Նման հայացք ունենում են դասը չսերտած աշակերտները (Ալիևի հետ քննարկման ժամանակ պայուսակը քչփորելն ու այնտեղից գրքեր հանելը շպարգալկայից օգտվելու տեսարան էր հիշեցնում)։

Ի դեպ, չի կարելի կոստյումի պիջակի արտաքին գրպանում սմարթֆոն պահել։ Դա վատ, շատ վատ տոնի նշան է։ Պարզ ասած՝ գեղցիություն։ Դա նույնն է, որ պիջակի ներքևի կոճակը կոճկես ու վերևինը ազատ թողնես կամ երկու կոճականոց պիջակի երկու կոճակն էլ կոճկես։

Մի խոսքով, ամոթ էր, որ հազարամյակների պատմություն ունեցող ու Ղարաբաղյան պատերազմում հաղթած ժողովրդին ներկայացնում էր կրթական ու հոգեբանական համապատասխան որակներ չունեցող մեկը։

2. Բովանդակային մասով։

Ադրբեջանական կողմն օգտագործում էր տասնամյակներով կրկնվող իրենց բանաձևերը։ Փաշինյանն, ակնհայտորեն, անպատրաստ էր եկել ու զգացվեց, որ բացի իր՝ «Հակամարտության կարգավորումը պետք է բավարարի երեքին՝ Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդներին» դատարկ բանաձևից, այլ բան չունի ասելու։

Փաշինյանը չի տիրապետում առարկային ու դատելով ամենից՝ ցանկություն էլ չունի։ Նա, իրոք, իր սեփական կետից է ուզում ներկայանալ բանակցային գործընթացում, որպեսզի օրիգինալ ու աննախադեպ երևա, բայց իր սեփական կետում զրո միտք ու զրո բովանդակություն կա։

Ալիևը հերթական անգամ բացահայտեց, թե ով է Հայաստանում իրենց սրտի գործընկերը։ Ադրբեջանի նախագահը կողմ է հակամարտության լուծման փուլային տարբերակին, այսինքն՝ այն տարբերակին, որը պաշտպանում էր Լևոն Տեր–Պետրոսյանը, և որի համար տեղի ունեցավ 1998–ի իշխանափոխությունը։

Ի դեպ, 1997–ին ՀՀ 1–ին նախագահն ասում էր, որ եթե այդ պահին չհամաձայնենք փուլայինին տարբերակին, ապա հետագայում խնդրելու, բայց չենք ստանալու այն։ Ալիևը Մյունխենում ցույց տվեց, որ Տեր–Պետրոսյանը սխալվում էր, քանզի 1997–ից 23 տարի անց էլ Ադրբեջանում կողմ են փուլայինին ու միշտ են կողմ լինելու, որովհետև դա Ղարաբաղն Ադրբեջանի կազմում հայտնվելու ճանապարհային քարտեզն է։

Մի կողմ թողնելով բանախոսների պատմաքարոզչական պարզունակ խոսքերը՝ հարկ է արձանագրել, որ Ալիևի բանակցային պահանջները հերթական անգամ բարձրաձայնվեցին և հերթական անգամ չբարձրաձայնվեցին Փաշինյանի պահանջները։

Պաշտոնական Բաքուն Ղարաբաղը տեսնում է Ադրբեջանի կազմի մեջ, ցանկանում է ադրբեջանցիների վերադարձ Շուշի և այլ բնակավայրեր։ Այդ ամենին Ալիևը համաձայն է հասնել փուլային տարբերակով՝ ազատագրված տարածքների վերադարձ, ադրբեջանցի տեղահանվածների բնակեցում Ղարաբաղում և այլն։

Փաշինյանն Ալիևի բազեական ֆոնին փորձում է խաղաղության աղավնու դերում հանդես գալ, որպեսզի դրսի աչքերում ավելի լավը երևա, բայց դա անիմաստ ու վտանգավոր զբաղմունք է, այն էլ՝ Մյունխենում։

Գորբաչովն էլ էր խաղաղասեր ուզում երևալ՝ Բեռլինի պատի ֆոնին նկարվելով։ Անգլիայի վարչապետ Չեմբեռլենն էլ էր Հիտլերի հետ խաղաղասիրություն խաղում։ Տեսանք, թե ինչ եղավ։ Ինչևէ։

Ալիևն իր խոսքում շեշտեց, որ Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ։ Փաշինյանը, բնականաբար, «մոռացել» էր իր «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» ձևակերպումը, քանզի նա դա ասել էր ստեփանակերտյան հանրահավաքի ժամանակ էմոցիա խլելու համար։ Էմոցիան խլվեց, բայց հետո դա օգտագործվեց մեր դեմ։

Փաշինյանի մոտ հերթական անգամ բացակայում էր՝ «Արցախի Հանրապետությունը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» բանաձևը, մինչդեռ հարմար առիթ էր ստեղծվել և կարելի էր հստակեցնել Երևանի դիրքորոշումը։

ՀՀ վարչապետն իր քաղաքական ծննդականով ու ԴՆԹ–ով տերպետրոսյանական միջավայրից է, բայց քանի որ ինքը դոկտրինյոր չէ, պոպուլիստ է և իշխանությունը սիրում է հանուն իշխանության (չկա առաքելություն), ուստի փորձելու է ամեն կերպ իր վրայից գցել պատասխանատվությունը և «պոդստավկա» անել ղարաբաղցիներին։ Սա՛ է նրա ռազմավարությունն ու մարտավարությունը Ղարաբաղի հարցում։ Դա երևաց նաև Մյունխենում։

* * *

Ամփոփում.

Փաշինյան–Ալիև համատեղ շոուն ծանր հոգեբանական տպավորություն թողեց։ Միջազգային լսարանի առաջ կարելի էր գիտելիքներով ու ինքնավստահ կեցվածքով երկրի ղեկավար ունենալ, որն Ալիևին «կպառկեցներ ասֆալտին» և «կծեփեր պատին», սակայն մենք տեսանք «համավոր հարս» դարձած Փաշինյանի իրական կշիռը։

Ալիևին կարելի էր և՛ քաղաքական խոսքով, և՛ ձեռ առնելով տեղը դնել Երևանի ու Ստեփանակերտի մասին նրա արած լակոտական հայտարարությունների համար, բայց քանի որ Փաշինյանի մոտ բացակայում են համապատասխան գիտելիքները, օպերատիվ արձագանքելու կարողությունը և իրական «դուխը», ուստի ստացանք «Տիգրան Մեծին» տղա բերելու պատկեր։

Վտանգավորն այն է, որ Փաշինյանը չի զգում իր ոտաբոբիկությունը։ Բացի այդ՝ կողքից կարծիք լսելու կուլտուրա չունի։

Նիկոլինը միտինգն է։ Քանզի դրա համար պետք են զրո խելք, միլիոն էմոցիա և բարձր դեցիբելներ արձանագրող բղավոցներ։

Մյունխենում միտինգ չստացվեց, քանզի ձևաչափն էր այլ։ Իսկ այլ ձևաչափում Փաշինյանն իրեն վստահ չի զգում. հա՛մ «դուխը» չի հերիքում, հա՛մ գիտելիքը։ Դա է պատճառը, որ ներսում ամբոխի միջոցով առյուծ կտրողը դրսում փափկասուն փիսոյի է վերածվում։ Ալիևի, Մամեդյարովի լկտի պահվածքն ու տիրական քմծիծաղը գալիս է դիմացինի խեղճությունից ու դիլետանտությունից։

Փաշինյանն է մեղավոր, որ իր վրա դրսի լսարանի առաջ ղժժում են ռազմի դաշտից ճողոպրած ժողովրդի առաջնորդները։ Իսկ մենք էլ մեղավոր ենք, որ նմանատիպ իշխանությանը հանդուրժում ենք։

Միջազգային լսարանի առաջ գիտելիքների այդ պաշարով և այդպիսի իմիջով հանդես եկող Փաշինյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ պետության ղեկավարի կոստյումը շա՜տ մեծ է իր վրայով։ Շա՜տ մեծ։

Փարիզում խստացրել են կարանտինի կանոնները․ RFI Արցախում նախագահական ընտրությունների 2-րդ փուլը չի հետաձգվի COVID-19-ով վարակման առաջին դեպքն է հաստատվել Աբխազիայում․ ՌԻԱ Նովոստի Ռ. Քոչարյանին անհրաժեշտ բժշկական օգնությունը քրեակատարողական հիմնարկը չի կարող ցուցաբերել. Հովհաննես Խուդոյան. Hayeli.am Արցախում այսօրվա ընթացքում թեստավորվել է արտերկրից վերադարձած եւ ինքնամեկուսացման մեջ գտնվող եւս մեկ քաղաքացի Արցախի Միրիկ գյուղի բոլոր բնակիչների համար սահմանվել է ինքնամեկուսացման ռեժիմ COVID-19. Աշխարհում ապաքինվածների թիվը շուրջ 294 հազար է Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացու ընտանիքի անդամների մոտ եւս վարակման կասկած կա. ԱՀ պետնախարար Հայաստանի ավելի քան 200 քաղաքացի Ռուսաստանից վերադառնում է հայրենիք Այսօր 6 ժամում 131 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ 2 ինքնաթիռ կուղարկի Հայաստան. РИАНовости Դատարանը շարունակում է թերանալ․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին «Դարոինկ» ձեռնարկության մենեջերը վարակվել է կորոնավիրուսով Ինչո՞վ է պայմանավորված ձվի գնի տատանումը. ՍԱՏՄ ղեկավարի մեկնաբանությունը (տեսանյութ) Թեստավորվել է ՔԿՀ 11 աշխատակից և 31 ազատազրկված․ Yerevan.Today Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ծառայակցին դիտավորությամբ կյանքից զրկելու համար Եթե ՀՀ-ի նախկին նախագահի խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ունենում ենք քաղաքական դատավարություն․ Հրանտ Բագրատյան․ «Հրապարակ» Կորոնավիրուսով վարակված կնոջ շփման շրջանակը պարզվում է Իրանում կորոնավիրուսի վարակվածության ու մահացության նոր դեպքերի նվազում է նկատվում Վրաստանում կտրուկ կրճատվել են արտակարգ դրության ռեժիմը խախտելու դեպքերը. Ռեգնում Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհներն ու սերը թող լինեն ամենքիդ հետ. Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորել է կանանց և աղջիկներին Ավետման տոնի կապակցությամբ Անի Սամսոնյանի՝ հանցագործության մասին դիմումը կցվել է քննվող քրեական գործին Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին. նա պայման է դրել Քաղավիացիայում բան չի մնացել, երկու-երեք ինքնաթիռ կիսամեռ թռչում են. Դմիտրի Ադբաշյան․ Yerevan.Today ՀՀ համախառն արտաքին պարտքը 2019-ին նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.29 մլրդ դոլարով Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Արսեն Թորոսյանի դիմակները․ Կարեն Վրթանեսյան Մեքսիկայում կորոնավիրուսի պատճառով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կնվազեցվեն, պարգևավճարները կչեղարկվեն. Twitter Ինչպե՞ս են վճարվելու մշակույթի ոլորտի աշխատակիցները. պարզաբանում է ԿԳՄՍ փոխնախարարը (տեսանյութ) Նարեկ Սարգսյանը եւս 2 ամիս կմնա կալանավորված. դատարանը մերժել է պաշտպանի բողոքը Եղանակը՝ Հայաստանում. սպասվում են տեղումներ, լեռներում՝ ձյան տեսքով Երեւան-Երասխ ճանապարհին BMW-ն դուրս է եկել ճանապարհից ու շրջվել էլ որտեղ գտնես այնպիսի «որակյալ» խորհրդարան, որի երկնած մտքերից կազմվի մտքի այսպիսի գոհար՝ «կոռուպցայի դեմ պայքարը մի բան է, որի այլընտրանքը պարգևավճարներն են»․ Ա․ Հովհաննիսյան Հնդկաձավար, բրինձ, սոխ. Հայաստանը 3-րդ երկրներից մի շարք ապրանքներ կներմուծի զրոյական մաքսատուրքով Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը (գրաֆիկներ). Hetq.am Արցախ տանող ճանապարհներին ավտոմեքենաները նվազել են 4 անգամ Քաղաքացին բարձունքից ընկել է Երևանի Թումանյանի այգու մոտակա ձորակը Օրական 1000 թեստ ու բոլորի՞ն. ստախոս սրիկա՛, չկա այդքան թեստ կեղծիքի ու ավերակների վրա կառուցած քո թավշյա թագավորությունում. Գայանե Առուստամյանը՝ Նիկոլ Փաշինյանին Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է հայտնի ֆիզիկոս Միշիկ Ղազարյանը. «Հինգերորդ ալիք» Տաթևիկ Ռևազյանի ղեկավարած կառույցը, դասեր չքաղելով առաջին բացթողումից, նույն սխալն է կատարել ու ստացել «կարմիր քարտ»․ Արմեն Մինասյան Նազարբեկյան թաղամաս մտնող բոլոր ճանապարհները մեկ տարուց ավելի է՝ այս վիճակում են․ ահազանգ (լուսանկարներ) «Արմենիա» ավիաընկերությունը չեղարկում է մինչև ապրիլի 30-ը ներառյալ բոլոր չվերթները Վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները. ավիացիոն խորհրդատու Հանձնարարվել է մեկամսյա ժամկետում ապահովել հայտարարված մրցույթների չեղարկումը և կնքված պայմանագրերի լուծումը, ինչպես նաև կազմակերպել նոր գնման ընթացակարգեր. ՊՎԾ Առաջին անգամ Չինաստանում կորոնավիրուսից մահվան դեպք չի գրանցվել. Deutsche Welle Պետության ղեկավարի պոպուլիզմի և ամբոխավարական կառավարման ձևի համար քաղաքացիները միշտ էլ թանկ են վճարում․ տվյալ դեպքում՝ գազի գնի համար․ քաղաքագետ Բրջոնին հաղթեց Փաշինյանին․ հարցման արդյունքների ամփոփում Փաշինյանն աշխատում է ժողովրդի՝ մարդազոհական հոգեբանության տեր հատվածի հետ. Սևակ Թորոսյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 853-ի Իտալիայում կորոնավիրուսից մահացել է 16 000-ից ավելի մարդ Ուղևորափոխադրումների ծավալը նվազել է 8%-ով, բեռնափոխադրումներինը՝ 2,4%-ով․ ՀԿԵ «Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթն ու բանտապետերը. արտոնյալները հաշիվներ են մաքրել «Իրատես»․ Գործադիրի ներկայացուցիչներն իրենց պարգևավճարներից չեն հրաժարվի Դոլարն ու եվրոն նվազում են․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Իրավունք». Երևանի քաղաքապետը «թոզ է փչո՞ւմ», թե՞ գործ է անում «Ժողովուրդ». Կորոնավիրուսը ստիպել է ՀՀ կառավարությանը ապագայի համար որոշ փոփոխություններ անել Հայաստանի որոշ մարզերում ձյուն է տեղում «Հրապարակ». Արցախում պատրաստվում են կորոնավիրուսի դեմ պայքարին. արդեն աշխատում են հյուրանոցների տերերի հետ «Ժողովուրդ». Արմեն Սարգսյանի որոշումն ու օրենքի բացը. ՍԴ-ն բավականին կոպիտ պատասխան է տվել «Փաստ». Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նոր ժամկետները. Փաշինյանը դժգոհել է, ապա հորդորել «Հրապարակ». ԲԿ-ում ժողովն ավարտվել է միջադեպով, անգամ քաշքշուկ է եղել. հետո եկել, դիմումները հետ են վերցրել Լույս չի լինելու Երևանում և 3 մարզում «Ժողովուրդ». Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը․ Մասիս Մայիլյանի հայտարարության հետքերով «Փաստ». Արհեստական շահարկումներ Արցախում. ովքեր են մասնակցել բողոքի ակցիային «Հրապարակ». ԱԺ աշխատակազմը հիմա էլ վիրավորված է Արարատ Միրզոյանից, որ պարգևատրման ողջ ֆոնդը հետ է ուղարկել բյուջե Երևան քաղաքում փոշու կոնցենտրացիայի անկում է գրանցվել՝ Արտակարգ դրության օրերին Մեկուսացումից դուրս է եկել 400-ից ավելի քաղաքացի Առաջիկայում սպասվում են տեղումներ Բորիս Ջոնսոնին տեղափոխել են ինտենսիվ թերապիայի բաժանմունք․ Դաունինգ սթրիթ Սյունիքի մարզում կորոնավիրուսով վարակված 25 անձ կա ՌԴ-ից Հայաստան վերադարձողների համար նախատեսված երկրորդ չարտերային չվերթը կայանալու է ապրիլի 7-ին Նիկոլի ասածից հասկացա, որ պետք ա քիչ ուտել, որպեսզի գները չթանկանան. Գարեգին Պետրոսյան Սերժ Սարգսյանը և Յուրի Խաչատուրովը հրավիրված են Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի նիստին Երեւանի բնակարաններից մեկում տարեց կնոջ դի է հայտնաբերվել Կրակոցներ Երեւանում. մոտ 40 տարեկան տղամարդու վիճակը ծայրահեղ ծանր է. Shamshyan.com Պարետի որոշմամբ՝ գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է փոփոխությունների (լուսանկար) Ստեփանակերտում ախտահանել են շուկաները Նիկոլի ցինիզմը. «Մի տնից չենք, մի հալի ենք», իբր ժողովրդի հետ հո չի տառապում, հո չի տառապում. Կարեն Վրթանեսյան Բագրատաշենի սահմանին հունվարի 24-ից մինչ օրս հոսպիտալացման 41 դեպք է գրանցվել