Երևան, 30.Մարտի.2020, 00:00
Ազգային Ժողովն արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ) Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին Ձեր ջանքերը ապարդյուն են․ որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակները, այնքան ակնհայտ է դառնում ձեր պարտությունը․ Բալասանյանն ահազանգում է Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները Մեկ օրում 43 դեպք. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 372-ի Փրկարար ծառայությունում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել Առերեսում դառը իրականության հետ Կորոնավիրուսից բուժվածների թիվը ՀՀ-ում հասել է 28-ի

«168 ժամ». 5 մանիպուլյացիա ԱԺ ամբիոնից՝ Սահմանադրական դատարանի մասին

«168 ժամ»-ը գրում է․

«Ազգային ժողովի արտահերթ նիստի ընթացքում ԱԺ ամբիո­նից սահմանադրական փոփոխու­թյունների մասին նախագծի անհ­րաժեշտության և հրատապության մասին խոսելիս ելույթ ունեցող «Իմ քայլը» իշխող կուսակցության ներ­կայացուցիչները, այդ թվում և վար­չապետ Փաշինյանը, որդեգրել էին ինֆորմացիոն մանիպուլյացիայի ռազմավարությունը:

 

Մենք առանձնացրել ենք ամենից հաճախ կրկնվող սուտ փաստերը, որոնք կիրառվեցին երկրի գլխավոր ամբիոնից հանրության մոտ Սահ­մանադրական դատարանի նկատ­մամբ բացասական կարծիք ձևավո­րելու նպատակով:

Մանիպուլյացիա N1: Գործող Սահմանադրական դատարանի առնվազն 7 անդամներ ունեն ուղ­ղակի պատասխանատվություն և իրենց մեղքի բաժինն առնվազն վերջին 2 տասնամյակի ընթացքում ՀՀ-ում տեղի ունեցած ընտրություն­ների (1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններ) արդյունքների ձևախեղման համար:

Իրականում: ՍԴ գործող դատա­վորներից միայն 2-ի պաշտոնավար­ման ժամանակահատվածն է հա­մընկնում Հայաստանում տեղի ունե­ցած ընտրությունների հետ՝ Հրանտ Նազարյան (նշանակվել է 1996 թ.- ին) և Ֆելիքս Թոխյան (նշանակվել է 1997թ.-ին), ովքեր նշանակվել են ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Ակնհայտ է դառնում, որ Սահմանադրական դա­տարանի 7 դատավորներից առն­վազն 5-ը զուտ ժամանակագրական առումով չէին կարող որևիցե մաս­նակցություն ունենալ տվյալ պրո­ցեսներին, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդհանրապես չի մասնակցել ընտրական վեճով որևէ որոշման կայացմանը:

Մանիպուլյացիա N2: Սահմա­նադրական դատարանն ունի հան­րային վստահության ամենացածր մակարդակը, և նրա կողմից կայաց­ված որոշումները չեն կարող լինել վստահելի:

Իրականում: ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտի հրապարակած (International Republican Institute, IRI), Հայաստա­նում իրականացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ իրավապահ մարմիններից ժողովր­դի ամենաբարձր վստահությունը վայելում է Սահմանադրական դա­տարանը՝ 40 %: Դատախազությու­նը վայելում է 38 %, իսկ մյուս դա­տարանները՝ 36 % վստահություն:

Մանիպուլյացիա N3: Սահմանա­դրական դատարանի վերջերս կա­յացված որոշումները իրենց թիրա­խում ունեն ԲԴԽ լիազորություննե­րի կրճատում և բարեփոխումների հնարավորինս չեզոքացում:

Իրականում: Խոսքը վերաբերում է Սահմանադրական դատարանի կողմից 2019 թ. նոյեմբերի 15-ին կայացված ՍԴՈ 1488 որոշմանը, որը հետապնդում է բացառապես դատավորի անկախության երաշ­խիքների ամրապնդման նպատակ: Քանի որ հակասահմանադրական ճանաչված կարգավորումը ԲԴԽ-ին տալիս էր բավականին հայեցողա­կան և լայն լիազորություններ՝ այդպիսով ազդելով դատավորների անկախության վրա: Միաժամանակ ՍԴ-ն իր վերոնշյալ որոշմամբ կոչ է արել օրենսդրական նախաձեռնու­թյան սուբյեկտներին (ԱԺ պատգա­մավորներ, խմբակցություններ և կառավարություն) ներդնել կարգա­պահական տույժերի առավել տար­բերակված դրանց անհատակա­նացման առավել մեծ հնարավորու­թյուն ընձեռող համակարգ, որպես­զի հնարավոր լինի հավասարակշ­ռել հանրային և մասնավոր շահերի բախման բոլոր դեպքերը՝ ապահո­վելով դատական իշխանության անկախությունը:

Մանիպուլյացիա N4: Սահմա­նադրական դատարանի որոշումնե­րը անբողոքարկելի են, և չկա մի մարմին, որը կհավասարակշռի նրան: 

Իրականում: Կենտրոնացված սահմանադրական վերահսկողու­թյան մոդել ունեցող երկրների պա­րագայում, ինչպիսին է նաև ՀՀ-ն, ամբողջ գաղափարախոսության հիմքը կայանում է նրանում, որ Սահմանադրական դատարանը հանդիսանում է Սահմանադրության մեկնաբանման հարցերով վերջին ատյանը: Նման մոտեցում է անգամ ձևավորված անգլոամերիկյան իրա­վական համակարգ ունեցող երկրներում, որտեղ նույնիսկ չկա Սահ­մանադրական դատարան, այստեղ այդ պարտականություններն իրա­կանացնում է Գերագույն դատարա­նը: Այսօր վիճարկել Սահմանադրա­կան դատարանի՝ որպես սահմա­նադրության վերջին մեկնաբանի դերը, որը աքսիոմատիկ ճշմարտու­թյուն է և ճանաչված է բոլոր իրավա­կան պետություններում, նշանակում է՝ վիճարկել իրավունքի գերակայու­թյան հիմքերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հոնկոնգում գիտնականները նշել են կորոնավիրուսի ակտիվությանը նպաստող և այն ոչնչացնող ջերմաստիճանը ՊՎԾ-ն «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամում խախտումներ է արձանագրել Ոստիկանությունը կադրեր է հրապարակել վարորդի հետ միջադեպի աղմկահարույց դեպքից (տեսանյութ) Կառավարությունը կընդունի հակաճգնաժամային ևս 3 փաթեթ Ազգային Ժողովն արտահերթ նիստ է հրավիրել (ուղիղ) Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը 100 000-ի սահմանում պահելը «հաջողված գործ կլինի». CNN COVID-19. Ապաքինվածների թիվն անցել է 151 հազարը Թուրքիայում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 131-ի․ Ermenihaber «20 օր ինքնամեկուսացած եմ եղել ու ոչ մի սիմպտոմ․ երեկ կորոնավիրուսի թեստիս պատասխանը դրական է եկել»․ կապանցի աղջկա պատմությունը Վիտո՝ նախագահ, Արո՝ հաշվապահ Ինչպես է Ռոնալդինյոն ժամանակն անցկացնում կալանավայրում (տեսանյութ) Երեւան-Սեւան ճանապարհին Արծվի արձանի մոտ Hyundai Veloster-ը բախվել է պատնեշին ու 10 մետր սահել ձորը Պայուսակը թողնել մուտքի մոտ, ախտահանել հեռախոսը․ նախարարության հրապարակած՝ տուն վերադարձի կանոնները Արցախում այսօր լռության օր է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Որոշ դիտորդների շրջանում կորոնավիրուսի նախնական ախտորոշումից հետո «Ականատեսը» չի մեկնի Արցախ Արտարժույթների փոխարժեքներն այսօր Սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ Հարցում. Ձեր կարծիքով՝ ո՞վ հաղթեց Արցախի նախագահի թեկնածուների հեռուստաբանավեճում Իտալիայում մահացել է կորոնավիրուսով վարակված հայազգի բժիշկ Ղևոնդ Մուրադյանը Չասեք միայն՝ կարելի է սորոսական աղբյուրներից գռանտներ ստանալ և զուգահեռաբար մտահոգություն ունենալ ազգային ինքնության ու նկարագրի վերաբերյալ. Գարեգին Պետրոսյանը՝ Արսեն Խառատյանի վերաբերյալ Լեհաստանում կորոնավիրուսի պատճառով կարող են հետաձգել նախագահական ընտրությունները․ լեհական հեռուստատեսություն Առաջիկայում սպասվում են տեղումներ Արայիկ Հարությունյանը նախընտրական քարոզարշավի վրա ծախսել է 10 միլիոն դոլար Ապարանում և Արագածի տարածաշրջանում ձյուն է տեղում Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր արդեն 158 անձ է տուգանվել Քանի որ քեզ չճանաչողները կարող ա մտածեն՝ անկեղծ ես, արի կլինի պատմի, թե ինչ մեծ ջանքերով թռար բանակից. Նարեկ Մանթաշյանը՝ Արսեն Խառատյանին ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Երեւանում մեքենան բախվել է գազատար խողովակին, տեղի է ունեցել արտահոսք. Shamshyan.com «Անորոշ վիճակի մեջ ենք». Բագրատաշենի անցակետից հայկական բեռնատարները հետ են ուղարկում Հայաստան (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակվող հայ ուսանողների խումբը դիմում է կառավարությանը՝ իրենց վերադարձը կազմակերպելու խնդրանքով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի նոր մեկուսարանների 14 մոդուլներն արդեն տեղում են (լուսանկարներ) Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան Մասիս Մայիլյանը ահաբեկիչ է անվանել Սամվել Բաբայանին․ բանը հասել է հայհոյանքների. Politik.am Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․ Վիտալի Բալասանյան (տեսանյութ) Հադրութի քաղաքապետը բացահայտումներ է անում Արայիկ Հարությունյանի վերաբերյալ (տեսանյութ) «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի 14 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով․ ԱՆ «Անտարեսը» վերջին 2 տարում պետբյուջեից ավելի քան 136 միլիոն դրամ գումար է ստացել. AntiFake.am «Հայաէրոնավիգացիա»-ն կշարունակի ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումը. Քաղավիացիայի կոմիտե «Քեզ ձայն տվողը թշնամին է առաջին հերթին իր ընտանիքի, հետո՝ ողջ Արցախի ժողովրդի». արցախցի պապիկը՝ Արայիկ Հարությունյանին (տեսանյութ). Arcakh24.info Սինգապուրի իշխանությունները զրկել են անձնագրից տնային կարանտինը խախտող տղամարդուն․ ՏԱՍՍ Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը մարտի 29-ի չվերթների վերաբերյալ Ասե՛ք, որ դեռ երկար կռիվ ունենք վարակի դեմ, որ կարանտինը պետք է ևս մեկ շաբաթով երկարացնել. Ռուբեն Մելիքյան Պարետը վեց ժամով արգելել է Երևանում և մարզերում մի շարք սուպերմարկետների գործունեությունը Անլրջությունը կյանքի գին է ունենալու, ո՞վ է այն վճարելու. Անդրանիկ Թեւանյան Վրաստանը թույլ չի տվել Ռուսաստանի քաղաքացիներին անցնել իր տարածքով․ Հայաստանում ՌԴ դեսպանատուն Լեհաստանում մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին COVID-19. Վարակվածների ընդհանուր թիվն անցել է 617 հազարը Ֆրանսիայում կորոնավիրուսից մահացել է հայազգի քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը. LePoint Արցախում խնամակալ չունեցողների համար մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ են պահեստավորվել Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի Կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն Իտալիայում անցել է 10 000-ից․ ՏԱՍՍ ԱՄՆ-ում սովորող 18 ուսանող վերադարձել է Հայաստան․ ՀՀ դեսպանության հայտարարությունը Հրդեհ վագոն-տնակում Կանադայի վարչապետի տիկինը ապաքինվել է կորոնավիրուսից Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. վարորդի վիճակը ծանր է Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար․ ԱԻՆ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում մահացել է կորոնավիրուսով հիվանդ երկու պացիենտ ԱԳՆ-ն շտապ հայտարարություն է տարածել Արցախյան коронаվիրուսային ընտրություններից հետո Արայիկ Հարությունյանը կմնա վիրուսի հետ առանց корона-ի. Vesti.am Փաշինյանը հայտնում է Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի հաստատման մասին Արսեն Թորոսյանը չի բացառել, որ կարանտինը կարող է երկարաձգվել ԱԻՆ-ը ՀՀ ողջ տարածքում իրականացնում է վարակազերծման գործողություններ (տեսանյութ) ՃՏՊ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. Ձեր ջանքերը ապարդյուն են․ որքան կատաղի ու հակաօրինական եք դուք կիրառում վարչական լծակները, այնքան ակնհայտ է դառնում ձեր պարտությունը․ Բալասանյանն ահազանգում է Տնտեսական դժվարության պատճառներից է մեծ պետությունների հովանավորչական տնտեսական քաղաքականությունը․ Թաթուլ Մանասերյան Չի կարող Արցախի նախագահ լինել մի մարդ, ում մուտքը ՌԴ արգելված է․ Արա Վարդանյան Բեյլ, Խամես և ևս 2 ֆուտբոլիստ, որոնց «Ռեալը» պատրաստվում է հրաժեշտ տալ Այսօր զանգել է գազի սպասարկման տեսուչը եւ ասել՝ եթե չվճարենք, անջատելու է. Էդմոն Մարուքյանը նամակ է հրապարակել Իսպանիայում մեկ օրում մահացել է կորոնավիրուսով վարակված 832 մարդ․ «ՌԻԱ Նովոստի» Ովքեր կարող են այս օրերին ՀՀ-ից Արցախ մեկնել․ պարզաբանում է ՀՀ փոխոստիկանապետը Երևանի քաղաքապետարանին կից հաստատությունների աշխատողները հարկադիր պարապուրդում եղած ժամանակ կվճարվեն Ինչի մասին են պայմանավորվել G20-ի երկրները Փոխոստիկանապետը հերքում է ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպքի արձանագրման մասին լուրերը Քաղաքացին տեղաշարժման թերթիկը պետք է լրացնի անգամ տան կողքին գտնվող խանութ գնալիս․ փոխոստիկանապետ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 85 դեպք. «ՌԻԱ Նովոստի» Խորհուրդներ բժշկից․ մի վտանգիր առողջությունդ՝ մնա տանը Այսօր բժիշկները մոլորակի հերոսներն են և դա անժխտելի է, բայց մոլորակի հերոսները նրանք միշտ են եղել՝ լուռ, գլխիկոր, սեփական աշխատանքը կատարող․ Ռոբերտ Հայրապետյան