Երևան, 19.Փետրվարի.2020, 00:00
Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից Արմեն Սարգսյանը ստացել է ԶՈՒ պաշտոնյաներին պաշտոնանկ անելու առաջարկությունը Հայտնի է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի օրը «Մնացել էինք ես ու Էդոն». Վահագն Վարագյանին կանչել են Քննչական կոմիտե (լուսանկար) ԿԸՀ-ն գրանցել է հանրաքվեի «Ոչ»-ի քարոզչության կողմը. Ռուբեն Մելիքյանը լիազոր ներկայացուցիչն է Չեմ պատրաստվում հրաժարական տալ. ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վերաքննիչ դատարանը պարտավորեցրել է վերացնել Արմեն Գևորգյանի իրավունքների խախտումը Դատական նիստը հետաձգվեց՝ թարգմանչի բացակայության պատճառով․ հաջորդ նիստը կկայանա փետրվարի 25-ին Դատական նիստ՝ սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով (ուղիղ) Արտակ Դավթյանը բանակում տեղի ունեցած դեպքերի քննարկման համար հրավիրվել է Ազգային ժողով

Անբարեխիղճ վերաբերմունք՝ սոցիալական ապահովության համակարգում. ՄԻՊ

Սոցիալական ապահովության համակարգում ոչ պատշաճ (թերի) վարչարարության հետևանքով շարունակաբար խախտվում են մարդկանց իրավունքները: Սա տարիների անթույլատրելի պրակտիկայի արդյունք է և ունի համակարգային բնույթ:

Անձի պատշաճ վարչարարության սահմանադրական իրավունքի անխոչընդոտ իրացումն ունի կարևոր նշանակություն ոչ միայն հենց այդ իրավունքի, այլև մարդու մյուս իրավունքների համար։ Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև այնպիսի իրավունքների, որոնք մարդու համար ունեն կենսական կարևորություն։ Այդպիսի իրավունքներից է սոցիալական ապահովության իրավունքը:

Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատանքում առկա է անբարեխիղճ վերաբերմունք և անպատասխանատու վարքագիծ կենսաթոշակառուների և այլ շահառուների նկատմամբ: Այդ վարքագծի պատճառով մարդկանց բարձրացրած շատ հարցեր չեն ստանում արդարացի և ողջամիտ ժամկետներում լուծումներ։ Այս մասին են վկայում Պաշտպանին հասցեագրվող բանավոր և գրավոր բողոքները:

Այսպես, սոցիալական ապահովության համակարգում վարչարարության համար կարևոր նշանակություն ունի սոցիալական ապահովության իրավունքի իրացման սկզբնական փուլը՝ դիմում ներկայացնելու պահից սկսած։ Ընդ որում, խոսքը վերաբերում է դիմումի գրավոր ձևի պահպանմանը: Սրա հետ է կապվում այդ դիմումի քննարկման ընթացքում անձի իրավունքների ապահովման հարցը:

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների քննարկումները վկայում են, որ լայն տարածում ունեն դեպքերը, երբ Սոցիալական ապահովության պետական ծառայությունում չեն վերցնում մարդկանցից դիմումներ: Մարդիկ շատ դեպքերում պատշաճ չեն տեղեկացվում կամ նրանց չի տրամադրվում խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի կամ այդ փաստաթղթերը սահմանված ժամկետում ներկայացնելու և այդ ժամկետը բաց թողնելու հետևանքների մասին։

Ավելին, մերժումները մեծ մասամբ բանավոր են՝ դրանով իսկ զրկելով մարդուն հետագայում իր իրավուքները պաշտպանելու և անգամ պետական մարմնին իր դիմելը հիմնավորելու հնարավորությունից։ Դրանից բացի, գրավոր դիմումը ենթադրում է գրավոր ընթացակարգի նախաձեռնում ու գրավոր մերժում, իսկ գրավոր մերժումը հնարավորություն է տալիս մարդուն պատկերացում կազմել իր դիմումը մերժելու հիմքերի մասին: Գրավոր մերժման դեպքում մարդը հնարավորություն կունենա նաև բողոքարկելու այդ մերժումը: Նշվածի բացակայութան պատճառով է, որ կենսաթոշակառուն հայտնվում է քաշքշուկների մեջ: Այս անթույլատրելի պրակտիկան հանգեցնում է նաև նրան, որ մարդը զրկվում է իրեն հասանելիք այլ գումարներից ևս՝ կենսաթոշակից, թաղման նպաստից և այլն։

Բազմաթիվ օրինակներից մեկը. Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքով քաղաքացին հայտնել է, որ դիմել է Սոցիալական ապահովության պետական ծառայություն հանգուցյալ կենսաթոշակառուի 7 ամսվա չստացած կենսաթոշակը, ինչպես նաև թաղման նպաստը ստանալու խնդրանքով, սակայն ստացել է բանավոր մերժում՝ օրենքով սահմանված կարգով կենսաթոշակառուի հետ գրանցված ամուսնության մեջ չգտնվելու հիմնավորմամբ։ Նույն օրը կենսաթոշակառուի մահվան փաստի վերաբերյալ քաղաքացու բանավոր տեղեկության հիման վրա դադարեցվել է կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Քաղաքացին նույն օրը դիմել է նաև թաղման նպաստ ստանալու խնդրանքով, սակայն արդյունքի չի հասել: Նա նույն հարցերով Սոցիալական ապահովության պետական ծառայություն դիմել է նաև մի քանի ամիս անց, սակայն կրկին արդյունքի չի հասել: Երկու դեպքում էլ պետական մարմնի աշխատակիցները դիմողից դիմում չեն վերցրել և չեն էլ տեղեկացրել այդպիսի հնարավորության մասին և հենց այդ պատճառով նա բաց է թողել օրենքով սահմանված ժամկետը: Նշված ոչ պատշաճ վարչարարության հետևանքով դիմողը զրկվել է հանգուցյալ կենսաթոշակառուի չստացած կենսաթոշակը և թաղման նպաստը ստանալու իրավունքից։

Վերը նկարագրվածից բացի, ներկայում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրավունքի դադարեցում իրականացվում է համակարգում ներդրված ավտոմատ ծրագրերի միջոցով, սակայն խնդրահարույց է այն, որ դրանով պայմանավորված Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժինների աշխատակիցներն անձի իրավունքը դադարեցնելիս չեն իրականացնում քաղաքացիների իրազեկման և անհրաժեշտ փաստական հանգամանքների ճշգրիտ և ամբողջական հավաքագրման գործընթաց, որի պատճառով էլ ի հայտ չեն գալիս նաև անձանց օգտին առկա հանգամանքները:

Խնդրահարույց պրակտիկայի մեկ այլ դրսևորում է պետական մարմին դիմող մարդկանց ոչ լիարժեք տեղեկությունների տրամադրումը կամ դրանք առհասարակ չտրամադրելը: Օրինակ՝ գործերից մեկով դիմողի ամուսնու մահվանից հետո նրա երկու երեխաները ստացել են կերակրողին կորցնելու դեպքում նպաստ։ Երեխաներից մեկի չափահաս դառնալուց հետո նպաստը դադարեցվել է։ Այն վերականգնելու նպատակով դիմողն այցելել է Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին, սակայն ծառայությունում չի տրամադրվել տեղեկություն այն մասին, որ եթե 18 տարին լրացած անձն առկա ուսուցմամբ սովորում է ուսումնական հաստատությունում, ապա նպաստը կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով շարունակվել մինչև նրա 23 տարեկանը լրանալը։ Արդյունքում, դիմողի 18 տարին լրացած որդին 6 ամիս շարունակ զրկվել է նպաստից։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարտավոր է իրականացնել պատշաճ վերահսկողություն Սոցիալական ապահովության պետական ծառայության նկատմամբ՝ նրանց պատասխանատվությունն իրենց աշխատանքի հանդեպ ավելի բարձրացնելու, մարդկանց սոցիալական ապահովության համակարգին առնչվող անհրաժեշտ և ամբողջական տեղեկությունների տրամադրումն ապահովելու, մարդկանց քաշքշուկներից զերծ պահելու նպատակով:

Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է, որ սոցիալական ապահովության համակարգում կան, իհարկե, բարեխիղճ ու պատասխանատու աշխատակիցներ, սակայն նկարագրված անթույլատրելի պրակտիկան ունի տարածված բնույթ:

Վերը նկարագրված խնդիրների մասին բազմիցս նշվել է Պաշտպանի զեկույցներում ու հաղորդումներում:

Ձնահյուսի տակ մնացած զինվորներին նախագահը հետմահու պարգեւատրել է (լուսանկարներ) Երևանում. 25–ամյա վարորդը BYD-ով բախվել է իր առջև կայանված Mercedes-ին. կան վիրավորներ. Shamshyan.com Համար մեկ հակահերոսը համար մեկ խաբեբայի թեկնածուի հետ․ Հովհաննես Հարությունյան Թիվ 47 երթուղայինում գրպանահատությունը կատարել էին 21 եւ 60 տարեկան երկու կին Վրաստանը Հայաստանի հետ սահմանին արգելոց կստեղծի Սաֆարովին Ադրբեջան արտահանձնելու ստոր գործում միջազգային ատյաններում ադրբեջանական միլիարդներին դիմակայում էին Նախագահ Քոչարյանի միջանձնային ամուր կապերը․ Նարեկ Մանթաշյան Արմեն Թավադյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ Սոթք-Քարվաճառ և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է Արհեստական ինչ-որ նոր փաստաթղթեր են ներկայացվել. պաշտպանը՝ Թավադյանի կալանքի ժամկետը երկարացնելու դատաքննության մասին (տեսանյութ) Ոստիկանության բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ ու մահակ է հայտնաբերվել Բացահայտվել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը. ԱԱԾ Վարչապետի ցանկացած գրառում նշանակում է, որ խնդիր կա՞. Դ. Անանյանը՝ ՀԴՄ կտրոնների մասին (տեսանյութ) Խոշոր ավտովթար Արարատի մարզում. վիրավորների մեջ է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը (լուսանկարներ). Shamshyan.com Նախարարության պարզաբանումը՝ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորի կողմից ամորձիները աթոռին մեխելու մասին Մասիսում 5 կգ 500 գրամ քաշով երեխա է ծնվել Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել. Yerevan.Today Հայտնաբերվել է մեքենայի գազաբալոնը գողացած անձը (տեսանյութ) Եմենում պայթեցրել են երկրի պաշտպանության նախարարի ավտոմեքենան Իրանում հաստատեցին երկրում կորոնավիրուսով վարակման երկու դեպքը Բացառիկ տեսանյութեր․ ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել մարտի 1-ի երեք զոհերին սպանողները․ Politik.am 34-ամյա արմավիրցին խարդախությամբ 14 միայնակ կանանցից հափշտակել է շուրջ 30 մլն դրամ Արդեն իսկ չկայացած հանրաքվե․ մոտ երկու ամիս պետք է միլիարդներ ծախսենք և այս կրկեսին ծափ տանք, որ ՍԴ նախագահին աշխատանքից հեռացնեն․ Ռուբեն Թորոսյան Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից Փակ նամակ եմ ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. Նորայր Նորիկյան ԱԱՏՄ-ի 21 աշխատակցի նկատմամբ նշանակվել է ծառայողական քննություն Հալեպի օդանավակայանն ընդունել Է ութ տարվա ընթացքում առաջին մարդատար ինքնաթիռը (լուսանկարներ) 5 մեջբերում Արցախի հերոսներից՝ նվիրված Շուշիի ազատագրմանը «Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորն ամորձիները մեխել է աթոռին. հարազատները պատրաստվում են դիմել ՄԻՊ-ին Գիրք կարդում է հայաստանցիների 32.8 տոկոսը. հարցում Հաշվեքննիչ պալատը կիրականացնի ուսումնասիրություններ ՊԵԿ-ի պարգևավճարների և ծախսերի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց գրասենյակի աշխատակիցներին կգործուղեն Արցախ ՝ ընտրություններին հետևելու Բացահայտվել է կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու հերթական առերևույթ հանցադեպը Հիշո՞ւմ եք՝ կառավարությունը թմբկահարում էր, որ 2020 թվականի հունվարի մեկից բոլոր դասատուների աշխատավարձը 10%-ով բարձրացվելու է․ սուտ է․ Արա Վարդանյան Բանակում զոհերի թվի աճի համար հարցման մասնակիցների մեծամասնությունը մեղադրում է իշխանություններին Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը․ Սոնա Աղեկյան Արմեն Սարգսյանը ստացել է ԶՈՒ պաշտոնյաներին պաշտոնանկ անելու առաջարկությունը Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին Հիվանդանոցում մահացել է նաև վրաերթի ենթարկված երկրորդ տղամարդը Քննչական կոմիտեում ընդունել են մահացած զինծառայող Տիգրան Մխոյանի հարազատներին Ոստիկանի սպանության մեջ մեղադրվող 16-ամյա երիտասարդը մեղսունակ է ճանաչվել Խոզի կերի նմուշներում հայտնաբերվել են աղիքային խմբի մանրէներ եւ բորբոսասնկեր. անկել է 165 խոզ. ՍԱՏՄ Գեղարքունիքում ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են հսկայական սոճիների սպանդ իրականացնողին (լուսանկար)․ Shamshyan.com Ի՞նչն է միավորում «Այո»-ի քարոզիչներին․ 7or.am Հայտնի է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստի օրը Ե՞րբ է լինելու կանգ առը. աղետից առա՞ջ, թե՞ հետո․ Մարինե Սուքիասյան Անհայտ անձը հափշտակել է Դադիվանք եկեղեցական համալիրում տեղադրված գանձանակը ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են քրեական ենթամշակույթի դեմ իրավական պայքարի հիմնահարցերը «Իրավունք». Արձանագրվել է 37 փաստ, որ պետական պարտքի կառավարման հարցում ռիսկեր կան «Մնացել էինք ես ու Էդոն». Վահագն Վարագյանին կանչել են Քննչական կոմիտե (լուսանկար) Կարգի՛ հրավիրեք ձեր Քոչարյան Անդոյին․ Hraparak.am «Նույնիսկ այս իշխանության համոզված ջատագովները կարող են մի պահ կանգ առնել, ու հարց տալ՝ ինչո՞ւ». Ավետիք Չալաբյան Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել Է երկու հազարը Դանակահարություն Երևանում. «Ռիո Մոլ»-ի տարածքից 2 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան նախագահն է՝ նրա այցերն արժեցել են շուրջ 123 մլն դրամ․ Pastinfo.am «Ժողովուրդ». Որ նախկին պաշտոնյան որքան գումար է վճարել պետբյուջե Եվրոն կրկին անկում է գրանցում․ արտարժույթների փոխարժեքներն այսօր «Ժողովուրդ». Սրտի անբավարարութամբ տառապող հիվանդին մերժել են «Ժամանակ». ՊՎԾ պետը «ջրում» է ստուգումների արդյունքները «Հրապարակ». Ինչո՞ւ է լռում «այո»-ի ճակատը. դեռևս գործում են տակից «Ժողովուրդ». Արտակ Դավթյանին հասկացրել են՝ նա կարող է հեռանալ. մանրամասներ լարված նիստից «Փաստ». Իշխանությունը մեծացնում է «ֆեյքերի կայսրությունը» Լույս չի լինելու Երևանում և 5 մարզերում «Փաստ». Կառավարությունը սաբոտաժի է ենթարկում Փաշինյանի առաջադրանքները. ներդրողը հիասթափված է «Հրապարակ». ՊԲ-ում և ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկություններ անելու քաղաքական որոշում է կայացվել Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով Ի՞նչ կա տնտեսական աճի «թիվ կրակելու» հետևում. Yerevan.Today Նիկոլ Փաշինյանն ակամա գովազդել է Ռոբերտ Քոչարյանին․ Արծրուն Պեպանյան Նիկոլ Փաշինյանի ներգրավումը «ԱՅՈ»-ի քարոզչությանը երկու ամիս կապահովի «թամաշա». Politik.am Վրաստանում ամուսինը դանակահարել է կնոջը ամուսնալուծության ձեւակերպման ժամանակ Վիկիլիքսը «ջրեց» Մարտի 1-ի մասին փաշինյանատերպետրոսյանական կեղծ թեզերը Հրդեհ Ալավերդի քաղաքում Ապարանի ոստիկանները 50 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Աջափնյակի նախկին ղեկավարի գործունեության հետ կապված Բաբլոյանի եւ Բաբայանի գործերի վերաբերյալ ՀՔԾ քննիչի առարկությունը դատախազը մերժել է Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարին «Միակ խնդիրը, որ ունեցանք, իր չափով շոր չունենալն էր». Աբովյանի ծննդատանը 4,9 կգ գրամ քաշով տղա է ծնվել Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. Volkswagen Touareg-ը կողաշրջվել է. կան վիրավորներ. Shamshyan.com Նիկոլ Փաշինյանն անգիտակցաբար պետական բյուջեն որպես լափաման է ընկալում. հոգեբան (տեսանյութ) Մամիկոնյանց փողոցի երեք շենքերում ցնցումներ են զգացվել Տիգրան Մեծն էսօր կենդանի լիներ, նստած կլիներ, Փաշինյանը կձերբակալեր. Միհրդատ Մադաթյան (տեսանյութ)