Երևան, 17.Փետրվարի.2020, 00:00
Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան Ջերմուկ-Գորայք ճանապարհին բուք է, երկու կողմից կա կուտակված 80 մեքենա. Արարատում և Սյունիքում ձյուն է տեղում Փաշինյանն ու Ալիևը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը (տեսանյութ) ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Նարեկ Սամսոնյանին սուտ մատնություն կատարելու համար Մյունխենում դիտարկվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպման հնարավորությունը Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. Կարեն Աբրահամյանը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին ՊԲ զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով Զոհված 23-ամյա զինծառայողը Գորիսից էր, որպես լեյտենանտ էր ծառայում (լուսանկարներ) Սուրեն Պապիկյանը չհերքեց, որ դատվածություն է ունեցել (տեսանյութ) 2019-ին պետական մարմիններում աշխատողներն ստացել են շուրջ 33 միլիոն դոլարի պարգևավճար. Արսեն Բաբայան

«Քաղաքացի՛, հարցրու ինքդ քեզ, արդյոք դու արե՞լ ես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի քեզ կախեն, եթե հաղթի հակահեղափոխությունը»․ Politeconomy.org

Politeconomy.org-ը գրում է․

Եթե վերլուծենք մեր երկրում տեղի ունեցած իրադարձությունները վերջին մեկուկես-երկու տարվա ընթացքում, ապա որքան էլ դա զարմանալի լինի իշխանավորների համար, մեր գլխավոր ձեռքբերումը հանդիսանում է այն, որ ոչ թե 10-20 ավելի ՀԴՄ կտրոն ենք տպել կամ այն, որ Սահմանադրական հանրաքվեին մասնակցելու համար վարչապետի կոչին հետևել են արդեն 17 հոգի և Եվրոպայից եկել են Հայաստան (ընտրական տուրիստներ), այլ այն, որ ի հեճուկս իշխանությունների ցանկության՝ մենք ստացել ենք անկախ Սահմանադրական դատարան:

Գաղտնիք չէ, որ նախորդ բոլոր երեք ղեկավարներն էլ փորձել են ունենալ լոյալ Սահմանադրական դատարան, որպեսզի այս կամ այն հարցում ստանան իրենց համար ընդունելի որոշումը:

Իմիջիայլոց, Ազգային ժողովի վերջին ելույթներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր նաև այս խնդրին՝ ընդհանուր առմամբ ակնարկելով, որ ՍԴ-ն նախկինում վերածվել էր օրվա իշխանության կամակատարի: Սակայն այն, ինչ ծրագրավորում է անել վարչապետը, շատ ավելի վտանգավոր է պետության զարգացման և անվտանգության համար, քան այն, ինչը մենք ունեինք նախկինում:

Եթե ընդհանրացնենք փետրվարի 6-ից այս կողմ իմքայլականների հնչեցրած ելույթները, ապա կարող ենք հասկանալ, որ մարդիկ ուզում են ձևավորել երկրում, այսպես կոչված, հեղափոխական դատարան:

Պատմությունն արդեն տեսել է հեղափոխական դատարաններ, որոնք կոչված էին «ժողովրդի կամքն ի կատար ածելուն»: Խոսքը վերաբերում է մասնավորապես Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ ծնված Հեղափոխական տրիբունալին: Դա մի մարմին էր, որը ստեղծվել էր Փարիզի Ազգային կոնվենտի կողմից, որն իր առաջ նպատակ էր դրել դատավարություն իրականացնել քաղաքական հանցագործների նկատմամբ:

Դատարանը կազմված էր դատավորից, մեղադրող դատախազից և նրա երկու տեղակալներից: Հեղափոխական տրիբունալի բոլոր անդամները նշանակվում էին Ազգային կոնվենտի կողմից և տրամաբանական է, որ այն կատարում էր Կոնվենտի, այսինքն՝ օրենսդիր մարմնի կամքը:

Մինչ Թերմիդորյան հեղաշրջումը հեղափոխական տրիբունալը գտնվում էր հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Ռոբեսպիերի ազդեցության տակ:

Ըստ օրենքի՝ հեղափոխական տրիբունալով անցնող քաղաքացիներին արգելվում էր վարձել փաստաբանների, իսկ քաղաքական հանցագործությունների մեջ մեղադրվող քաղաքացիների համար պատժի հիմնական ձևը մահապատիժն էր:

Սկզբնական փուլում հեղափոխական տրիբունալը ինչ-որ չափով կատարում էր իր առաքելությունը և «մաքրում» երկիրը հակահեղափոխական էլեմենտներից, ինչի արդյունքում մահապատժի ենթարկվեց Լյուդովիկոս 16-րդի կին Մարիա Անտուանետտան: Սակայն, ժանրի կանոններին համաձայն՝ ժամանակի հետ հեղափոխությունը սկսեց խժռել իր զավակներին, և նույն այդ Տրիբունալը մահապատժի դատապարտեց հեղափոխության առաջնորդներից Դանտոնին, Դեմուլենին, Անտուան Բարնավին: Եվ «կատակերգության ավարտին» Տրիբունալը մահվան դատապարտեց Ռոբեսպիերին:

Սակայն այս ամենի արանքում հերթը հասավ, ինչպես այսօր ընդունված է ասել, «հեղափոխական իշխանություններին առաջնային մանդատ տված ժողովրդին», և Տրիբունալը վերածվեց յակոբինյան տեռորի կարևորագույն բաղկացուցիչներից մեկի:

Դեռևս 1790-ականների վերջերին ֆրանսիացի լրագող Լուի-Մարի Պրյուդոմը տվյալներ է հրապարակել, ըստ որի՝ 18 613 մարդ գլխատվել է գիլյոտինի տակ: Իսկ եթե սրան գումարենք այն, որ յակոբինյան տեռորը քաղաքացիական պատերազմը Ֆրանսիայում նոր փուլ տեղափոխեց և դրա արդյունքում ամենահամեստ հաշվարկներով 35-40 հազար մարդ մահացավ, մենք կարող ենք եզրակացություն անել այն մասին, թե ինչի է հանգեցնում երկրում «հեղափոխական դատարանի» ինստիտուտի կայացումը, երկրում սև ու սպիտակների բաժանումը, երկրում իշխանության ճյուղերի սերտաճումը:

Հետաքրքիր է նաև՝ ինչպես այսօր իշխանությունը փորձում է իր ցանկությունը փաթաթել ժողովրդի վզին և ժողովրդի ձեռքերով լուծել իր սեփական խնդիրները, այնպես էլ այն ժամանակ ֆրանսիական հեղափոխական իշխանությունները մի հետաքրքիր կարգախոս էին շրջանառության մեջ դրել, որով գրգռում էին քաղաքացիներին. «Քաղաքացի՛, հարցրու ինքդ քեզ, արդյոք դու արե՞լ ես անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի քեզ կախեն, եթե հաղթի հակահեղափոխությունը»:

Ես ամենևին չեմ ցանկանում ասել, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում «Այո»-ի հաղթանակի դեպքում Հայաստանում արյան գետեր են հոսելու, ես պարզապես ցանկանում եմ ներկայացնել, թե ինչ է իրենից ներկայացնում «հեղափոխական դատարան» ասածը և թե ինչպես է այդ դատարանը սևերին «մաքրելուց» հետո մտնում շարքային «սպիտակ» քաղաքացիների տներ:

Հեղափոխություններն իրենց զարգացման տրամաբանության տեսանկյունից միշտ իրար նման են լինում, և եթե սկզբնական փուլում իրենք լոզունգների մակարդակով պայքարում են այն բանի համար, որ ստեղծեն բանականության վրա հիմնված աշխարհ, ապա հետագայում իրենք խժռում են թե՛ իրենց զավակներին, թե՛ իրենց աջակիցներին:

Հեղափոխական գիլյոտինի համար կարևոր չէ, թե ում վիզն է իրեն դեմ տված:

Իսկ հեղափոխության հենարան հանդիսացող հանրային զանգվածները խիստ փոփոխական են, և երբ որ իրենք չեն ստանում խոստացած «փողն ու շոուն», «հեղափոխության հերոսները» վերածվում են «ժողովրդի թշնամիների»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ իրենց ստեղծած դատարանը հենց իրենց է դատապարտելու…

Բացահայտվել է Արայիկ Հարությունյանի սուտը Ազգային ժողովում (լուսանկարներ) Խոշոր հրդեհ ավտոտեխսպասարկման կետում. Այրվել են մեքենաներ. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Տաքուկ սեյնակներից ու լավ փող բերող գործուղումներից շատերդ կկտրվեք գոնե մեկ շաբաթով․ Զ․ Եգանյանը պատգամավորներին կոչ է անում մեկ շաբաթով մեկնել Արցախի զորամասեր՝ ծառայելու Փաշինյանն ամեն կերպ ուզում է հասնել բռնապետության Կյանքից հեռացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Միսսիսիպիի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարված հեղեղման պատճառով Կայուն տեմպերով գնում ենք դեպի գարուն. Գագիկ Սուրենյան Հարցեր Արցախի նախագահների թեկնածուներին․ Էդուարդ Շարմազանով Ղարաբաղի հարցը մեր ժողովուրդը արդեն լուծել Է. 2rd.am-ը ներկայացնում է Ռ. Քոչարյանի դիրքորոշումը (տեսանյութ) Յուրգեն Կլոպ․ Իտալիայի չեմպիոն կդառնա «Լացիոն» Ինչպես պահպանել մեր զինվորների կյանքը․ Ավետիք Չալաբյան Ըմբիշ Արսեն Հարությունյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արմավիրի մարզում վագոն-տնակն ամբողջությամբ այրվել է Ռուբլին դոփում է տեղում․ արտարժույթների փոխարժեքներն այսօր Կոչ եմ անում ԱԱԾ-ին հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը․ Լևոն Քոչարյան Լույս չի լինելու Երևանում և 8 մարզերում Ջերմուկ-Գորայք ճանապարհին բուք է, երկու կողմից կա կուտակված 80 մեքենա. Արարատում և Սյունիքում ձյուն է տեղում «Եվրատեսիլ 2020» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Աթենա Մանուկյանը Զինվորները զորամասը լքել էին ու միացել ցուցարարներին, հիմա հետևանքն ենք քաղում․ Ստեփան Դանիելյան Խոշոր չափի գողություն Երևանում. թալանել են «Ֆլեշ» բենզալցակայանը. Shamshyan.com Վրաստանում ձնահյուսի հետևանքով ՌԴ քաղաքացի է մահացել Սիրելի Պողոս, ոչ մեկին չլսես, միայն մեր անհաղթ հերոս քաջ Նիկոլին. Կարեն Վրթանեսյան (լուսանկար) Մոսկվայի կենտրոնում՝ տաճարում, տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա եւ վիրավորել երկու մարդու Ալիև-Փաշինյան հանդիպումը թալանվածության զգացում է առաջացնում․ Վահան Իշխանյան Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 14 թեկնածու Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական Միության և համագործակցության նախարարի հետ Շատ հարցերի վերաբերյալ Փաշինյանի անտեղյակությունը վտանգում է Հայաստանի և Արցախի ապագան. Գագիկ Համբարյան Մարտի 1-ի դեպքերը նոր տեսանկյունից. Վիկիլիքսի բացահայտումները շոկային են Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ դժվարանցանելի Չհնչեց կարևորագույն միտքը՝ Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու․ Երվանդ Վարոսյան Մեքենայի զննությամբ հայտնաբերվել են գործարանային համարներով ատրճանակներ Պատերազմ հաղթած և ուժի դիրքերում նստած պետության ներկայացուցիչն իրավունք չունի նման վախվորած, պաշտպանվողական ու շփոթված կեցվածքով ներկայանալ միջազգային բաց քննարկմանը. Արտակ Զաքարյան Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին «Արցախի ներկայացուցիչ» ասել նշանակում է չընդունել Արցախի գոյությունը․ Արթուր Ղազինյան Զոհրաբ Մնացականյանի հանդիպել է Մալթայի արտաքին գործերի և եվրոպական հարցերով նախարարի հետ Ինդոնեզիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ 9 դպրոցականների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Shamshyan.com Եթե ՀՀ ԱԺ֊-ն համալրված է «սորոսականներով», կառավարությունը նույնպես, Բաց Հասարակության ՀԿ-֊ի տնօրենն էլ ամենուր է, մենք ոնց կարող ենք ակնկալել, որ իրենք կարող են կայացնել հայրենիքին ի նպաստ որոշում. Վիգեն Չատինյան Վարչապետի՝ Ալիևին չպատասխանելն ուղղակի հանդիպման տապալում է․ Արա Վարդանյան Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ալիեւի ստերը. Էդուարդ Շարմազանով Դիվանագիտությունը չի սիրում դատարկախոսություն. մանավանդ մի լեզվով, որին չես տիրապետում. Լիլիթ Գալստյան Երևանում վրաերթի են ենթարկվել փողոցի չթույլատրված հատվածով անցնող 2 հետիոտն. մահացածը հայտնաբերվել է մեքենայի տանիքին (լուսանկարներ). Shamshyan.com Վերջ տվեք «երեք շահագրգիռ կողմերի» թեզը առաջ քաշել. դա միայն վնասում է մեզ. Արման Աբովյան Փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը ՀՀ վարչապետը, որը Հայաստանում «առյուծ է կտրում», Ադրբեջանի «բարեկիրթ» առաջնորդի մոտ արդարանում էր արցախյան հարցով. Ավետիք Իշխանյան Կահույքի արտադրամասում հրդեհ է բռնկվել Մյունխենում երևաց, թե կուլիսներում ով ինչպես է իրեն պահում, ով է թելադրողն ու ով «տակ» տվողը. Անդրանիկ Թևանյան ՃՏՊ Զույգաղբյուր գյուղում ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․Լարսում մոտ 1000 բեռնատար ավտոմեքենա կա կուտակված Այլևս երբեք reality-show մակարդակով թույլ չտաք Արցախի խնդրի քննարկում. օր առաջ հրաժարական տուր ու գնա արտահերթ ընտրությունների. Արմեն Աշոտյան Սահմանադրական ճգնաժա՞մ, թե՞ մեկ մարդու կապրիզ. Արմեն Ասատրյան Փաշինյանն ու Ալիևը մասնակցեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը (տեսանյութ) Արցախում վրաերթի է ենթարկվել 9-ամյա երեխա Թուրքիան ռազմական տեխնիկա է փոխանցում ահաբեկչական խմբավորման զինյալներին. աղբյուր Եվրոպայում արձանագրվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը Հակառակորդը 1 շաբաթվա ընթացքում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը 120 անգամ ՀՀ-ն աշխատում է Իրաքում դիվանագիտական ներկայացուցչության ընդլայնման ուղղությամբ ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Նարեկ Սամսոնյանին սուտ մատնություն կատարելու համար Սպասենք, տեսնենք՝ մեծն իրավապաշտպան բոտեքսը կկարողանա սխալների ուղղում կատարել, թե ոչ. Կորյուն Գրիգորյան Ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը կանչվել է ԱԺ Լավրովը փակ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Մյունխենում դիտարկվում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպման հնարավորությունը Ինչ-որ բան ինչ-որ տեղ այնպես չենք անում. Կարեն Աբրահամյանը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին Զոհրաբ Մնացականյանն ու Իսպանիայի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը Նարեկ Սամսոնյանը հրավիրվել է ՀՔԾ քննվող քրեական գործի շրջանակում Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 12 թեկնածու Հեղափոխական դիվերսիա Հայաստանի ու Արցախի դեմ. Փաշինյանի աղմկոտ լռությունը. Անդրանիկ Թևանյան ՊԵԿ-ը հայտնաբերել է շուրջ 2 կգ 800 գրամ ափիոն ՊԲ զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով Փաշինյանի պոպուլիզմն իր սև գործն արեց նաև Արցախի հարցում Դավադրություն պետության դեմ. 5-րդ շարասյունը մոլեգնում է. Գեղամ Նազարյան Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 5 հա տարածք Համանախագահ պետությունների դեսպանները հանդիպում են «ադրբեջանցի փախստականների» ղեկավարների հետ. Արման Աբովյան «Ժողովուրդ». Վեթինգը վերակենդանանում է․ կկարողանա՞ն առաողջացնել դատական համակարգը Ալավերդու ոստիկանները ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել «Շերեմետեւո»-ում արտահերթ վայրէջք է խնդրել Երեւան-Մոսկվա չվերթի օդանավը Հայաստանի տնտեսության աբսուրդը․ 168.am Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Խորվաթիայի արտաքին և եվրոպական հարցերի նորանշանակ նախարարի հետ