Բերման է ենթարկվել նաև Արթուր Դանիելյանը․ Գոհար Մելոյան
Սահմանադրագետ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Բերման ենթարկվեցին նաեւ հասարակական-քաղաքական գործիչներ Artur Danielyanը եւ Կոնստանտին Տեր-Նակալյանը։
Իրավունքի գերակայությունն այլեւս արդիական չէ մեր երկրում։ Այլախոհությունն ու այլակարծությունը ճնշվում եւ հետապնդվում են։
Կոչ եմ անում բոլոր իրավապաշտպաններին, հասարակական կազմակերպություններին, միջազգային կառույցների ներկայացուցիչների հետեւել տեղի ունեցող գործընթացներին եւ տալ համարժեք գնահատականներ։